Դրախտի դարպասը
«Դրախտի դարպասը», Արցախյան առաջին պատերազմին նվիրված խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանել է 2018 թվականին[2][3]։
Երկիր | Հայաստան Լիտվա Գերմանիա Բուլղարիա Չեխիա[1] Իտալիա ԱՄՆ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2019 |
Լեզու | անգլերեն, գերմաներեն, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն ենթագրերով |
Ռեժիսոր | Ջիվան Ավետիսյան |
Պրոդյուսեր | Մասիս Բաղդասարյան Կեստուտիս Դրազդաուսկաս Ադրինե Միրզայան (գործադիր պրոդյուսեր) |
Սցենարի հեղինակ | Արտավազդ Եղիազարյան |
Դերակատարներ | Ռիխարդ Զամել Տատյանա Սպիվակովա Սոս Ջանիբեկյան Նաիրա Զաքարյան Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս |
Օպերատոր | Ռիտիս Կուրկուլիս |
Մոնտաժ | Էյմանտաս Բելիկաս |
Տևողություն | 91 րոպե |
IMDb | ID 9045740 |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ[4]։ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում[5], հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ 2022 թ. հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է ԱՄՆ֊ում[6]։
Սյուժե
խմբագրել50-ամյա գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները... և դրանց շնորհիվ հանրահայտ դարել[7]։
Դերերում
խմբագրել- Ռիխարդ Զամել (Գերմանիա)
- Տատյանա Սպիվակովա (Ֆրանսիա)
- Սոս Ջանիբեկյան (Հայաստան)
- Նաիրա Զաքարյան (ԱՄՆ)
- Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս[8] (Լիտվա)
- Նինա Կրոնջագեր (Գերմանիա)
- Բենեդիկտ Ֆրեյթագ (Շվեյցարիա)
Ստեղծագործական կազմ
խմբագրել- Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
- Սցենարիստ՝ Արտավազդ Եղիազարյան
- Սցենարի համահեղինակ՝ Մկո Մալխասյան
- Պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս
- Գործադիր պրոդյուսեր՝ Ադրինե Միրզայան
- Վերահսկող պրոդյուսերներ՝ Արթուր Չալեկյան, Գարո Մադենլյան
- Համապրոդյուսերներ՝ Մարկո Գիլլես, Անգելիկա Շոուլեր
- Ասոցիատիվ պրոդյուսերներ՝ Շուշանիկ Միրզախանյան, Վահե Գաբրաշ, Պետեր Բաղդասարյան, Ռոբերտ Հոֆերեր, Ֆիլիպ Էգգեր, Օրիետտա Տրեվիսանատո
- Հետարտադրական փուլի պրոդյուսերներ՝ Թեոդորա Անդրեցուդի, Դանիել Դելչունկով, Մարտին Ռայման, Սթիվ Ռևերանդ
- Գծային պրոդյուսեր՝ Նարինե Ոսկանյան
- Կոմպոզիտոր՝ Միշել Ջոսիա
- Բեմադրող օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս
- Բեմադրող նկարիչներ՝ Սևակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://ncca.am/en/news/tidings/509-draxti-darpase-lavaguin-chanachvec-miangamic-chors-anvanakargerum
- ↑ «Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Jivan Avetisyan's mission: Telling Artsakh's story—one film at a time». www.h-pem.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Դրախտի դարպասը» լավագույնը ճանաչվեց միանգամից չորս անվանակարգերում
- ↑ ««Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» կցուցադրվի ԱՄՆ-ի 10 խոշոր քաղաքներում
- ↑ «Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը». Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին. Վերցված է 2019-10-29-ին.
- ↑ Դրախտի դարպասը. Ջիվան Ավետիսյան