Վերջին բնակիչը (ֆիլմ)

ֆիլմ

«Վերջին բնակիչը» (անգլ.՝ The Last Inhabitant), ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը՝ նկարահանված ըստ Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի[2] հիման վրա[3]: Ստեղծվել է 5 երկրների համատեղ արտադրությամբ․ Հայաստան, Լիտվա, Շվեդիա, Լիբանան և ԱՄՆ։

Վերջին բնակիչը
Երկիր
Ժանրպատերազմական դրամա
Թվական2016
Լեզուհայերեն,ադրբեջաներեն, ռուսերեն,ենթագրերը՝ անգլերեն
ՌեժիսորՋիվան Ավետիսյան
ՊրոդյուսերՄասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Կյաստուտիս Դրազդաուսկաս
Սցենարի հեղինակԾովինար Խաչատրյան, Մասիս Բաղդասարյան
ԴերակատարներԱլեքսանդր Խաչատրյան
Հոմայուն Էրշադի
Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենե
Սոս Ջանիբեկյան
Օպերատորբեմադրող օպերատոր՝ Տիգրան Խաչատուրյան
Երաժշտություն

կոմպոզիտոր՝ Սերժ Թանկյան[1]

երաժշտությունը ձայնագրվել է՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ) և «Հովեր» պետական կամերային երգչախումբ (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան) մասնակցությամբ,
ՄոնտաժԷյմանտաս Բելիկաս
Կինոընկերություն«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամ, Հայաստանի ազգային կինոկենտրոն և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուս
Տևողություն82
IMDbID 5497824

«Վերջին բնակիչը» Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Հայաստանում այն մեծ էկրան է բարձրացել 2016 թ․-ի նոյեմբերի 17-ից՝ «ԿինոՊարկ», «ՍինեմաՍթար» և «Մոսկվա» կինոթատրոններում։ Լոս Անջելեսյան պրեմիերան կայացել է Գլենդելի (Կալիֆորնիա) «Ալեքս» կինոթատրոնում, որը կազմակերպել էր ամերիկյան ARTsakh Arts and Cultural Foundation-ը։

2017 թ․-ին «Վերջին բնակիչը» Ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե Գլոբուս»[4] մրցանակաբաշխությանը։ Ցուցադրվել է Շանհայի 20-րդ Միջազգային կինոփառատոնի[5] պաշտոնական՝ «Պանորամա» ծրագրում (Չինաստան, հունիս), Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի[6] "Venice Production Bridge -ում (Իտալիա, սեպտմբեր)։ Իսկ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում[7] ֆիլմը հաղթող է ճանաչվել միանգամից երկու՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» և «Լավագույն դերասան» անվանակարգերում (Ֆինլանդիա, հոկտեմբեր)։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Այն պատմում է 70-ամյա քարտաշի՝ Աբգարի մասին, ով ազգամիջյան հակամարտության արդյունքում գյուղում միայնակ է մնացել և որոնում է իր աղջկան, ով, ինչպես պարզվում է հետագայում, հոգեկան խնդիրներ ունի, քանի որ տեսել է, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում՝ կրակների մեջ, այրում իր ամուսնուն[8][9]։

Դերերում

խմբագրել

Ստեղծագործական կազմ

խմբագրել
  • Ջիվան Ավետիսյան - ռեժիսոր
  • Մասիս Բաղդասարյան, Ծովինար Խաչատրյան - սցենարի հեղինակներ
  • Մասիս Բաղդասարյան - պրոդյուսեր
  • Գևորգ Գևորգյան, Կեստուտիս Դրազդաուսկաս - համարտադրողներ
  • Ադրինե Միրզայան - գործադիր պրոդյուսեր
  • Էյմանտաս Բելիկաս - մոնտաժող
  • Զարինա Կարախանովա - դիմահարդար
  • Հովսաննա Վանատուրանց, Նաիրա Մուրադյան - հագուստի նկարիչ
  • Նահապետ Սարգսյան, Անտոն Քեշիշյան - բեմադրող նկարիչ
  • Տիգրան Խաչատուրյան - բեմադրող օպերատոր
  • Սերժ Թանկյան - կոմպոզիտոր

Կինոփառատոններ

խմբագրել
Թվական Ամիս/ամսաթիվ Պետություն/քաղաք Փառատոնի անուն Մրցանակ/Ծանոթություն
2019 Օգստ 8- 25 Անգլիա, Չիչեստեր «Չիչեստեր» կինոփառատոն «Հանդիսատեսի մրցանակ՝ լավագույն անկախ ֆիլմի համար»
2017 նոյ. 27– դեկտ 03 Իտալիա, Պադովա Dessaran Festival Ցուցադրվել է փառատոնի շրջանակում
2017 նոյ. 15-19 Կանադա, Տորոնտո «Նուռ» կինոփառատոն «Honorable Mention» «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում
2017 հոկտ․ 25-28 Ֆինլանդիա, Հելսինկի Scandinavian International Film Festival «Լավագույն գեղարվեստական ֆիլմ»,

«Լավագույն դերասան- Ալեքսանդր Խաչատրյան»

2017 սեպտ․ 05 Իտալիա, Վենետիկ Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոն Ցուցադրվել է «Venice Production Bridge»-ում
2017 հունիսի 17- 26 Չինաստան, Շանհայ Շանհայի 20-րդ միջազգային կինաոփառատոն Ցուցադրվել է կինոփառատոնի «Panorama» ծրագրում
2017 հունվարի 08 ԱՄՆ, Կալիֆոռնիա «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխություն Առաջադրվել է «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում
2016 մայիս 11-23 Ֆրանսիա, Կանն Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի կինոշուկա Բանակցություններ «Վերջին բնակիչը» ֆիլմի դիստրիբյուցիայի համար

Ֆիլմի մասին

խմբագրել

«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում։ Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» փրոդաքշն հաուսի համատեղ արտադրություն է։ Ֆիլմի ստեղծմանն աջակցել են շվեդական «Էփրիքոթ Սթոն»-ը, ամերիկյան «Ալֆա Դոգս, ԻՆՔ» ընկերությունը, «Մոզաիքս» արվեստի և մշակութային հիմնադրամը, Լիբանանի գեղարվեստի պետական համալսարան 2-ը և Հայաստանի «Դոմինո փրոդաքշն» ընկերությունը

  Մարդն ինձ հետաքրքիր չէ խաղաղ պայմաններում, ինձ հետաքրքրում է, թե ինչպես կպահի իրեն մարդը, երբ կյանքի ու մահվան հարց է դրված և իրենից է կախված` վաղը մեկ ուրիշի կյանքը կշարունակվի՞, թե՞ ոչ։ Ֆիլմը մարդու մասին է` հայտնված պատերազմական իրավիճակում, որտեղ մարդիկ ընտրություն են կատարում` ելնելով ոչ իրենց շահերից, այլ ի շահ դիմացինի։ Մարդն անցել է բոլոր այն կետերը` հասկանալով, ճանաչելով, գնահատելով, սիրահարվելով, ու հասել ինքնազոհողության։
- Ջիվան Ավետիսյան
 

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմի կոմպոզիտորը աշխարհահռչակ "System of a Down" ռոք խմբի մենակատար՝ Սերժ Թանկյանն է։ "System of a Down" խումբը մեծ կոմերցիոն հաջողությունների է հասել հինգ երաժշտական ալբոմների շնորհիվ, որոնցից երեքի դեբյուտը կայացել է "Billboard 200"–ում ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները։ Ռոք խումբը 4 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։ Մրցանակը ստացել է 2006-ին։ «B.Y.O.B» կատարումը նրանց բերել է երկար սպասված «Գրեմմին»՝ որպես «Տարվա լավագույն հարդ -ռոք կատարում»։ «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյան) և «Հովեր» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) հետ համատեղությամբ։

Ֆիլմի պրեմիերան ըստ երկրների

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը
  2. Խաչատրյան, Ծովինար (2014 թ․ հունիսի 13). «Ծովինար Խաչատրյան | Գյուրջևանի վերջին բնակիչը» (Armenian). Գրանիշ. Վերցված է 2023 թ․ հունիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Ջիվան Ավետիսյանը Կաննի կինոշուկայում ներկայացրել է իր նոր նախագիծը՝ «Դրախտի Դարպասը»». PanARMENIAN.Net. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  4. Լոս Անջելեսում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի հոլիվուդյան փակ ցուցադրությունը
  5. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Շանհայի միջազգային փառատոնում
  6. ««Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի կինոփառատոնում՝ Վենետոյի նահանգապետի բարձր հովանու ներքո». Արխիվացված է օրիգինալից 2019-11-06-ին. Վերցված է 2019-08-07-ին.
  7. ««Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթել է Սկանդինավյան կինոփառատոնի 2 անվանակարգում». Արխիվացված է օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2019-08-07-ին.
  8. ««Վերջին բնակիչը». Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմ-բանալին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  9. Վերջին բնակիչը Հայաստանի ազգային կինոկենտրոնում
  10. Մարդկային գործոն 5/27, Թեմա՝ Վերջին բնակիչը
  11. «Ճիշտ տեղում ճիշտ պահին հայտնվել. Հոմայուն Էրշադի». www.armeniatv.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.(չաշխատող հղում)
  12. Լիտվացի դերասանուհին սիրահարվել է Արցախին ու արցախցիներին
  13. Մարդկային պատմություն անմարդկային ժամանակներում(չաշխատող հղում)
  14. «Հար­ցազ­րոյց-Դե­րա­սա­նու­հի ­Տի­միդ­րա ­Խա­թու­բի Ար­ցա­խի մէջ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 4 (օգնություն)
  15. «Ջիվանին ասացի՝ կա՛մ կգամ ֆիլմի պրեմիերային, կա՛մ կռվելու, բայց փաստն այն է, որ գալիս եմ Հայաստան». Էն Բեդյան(չաշխատող հղում)
  16. Արմեն Գրեյգը վստահ է «Վերջին բնակիչը» ֆիլմի հաջողության հարցում
  17. Մեր մեջ ասած. Բաբկեն Չոբանյան
  18. Մեր մեջ ասած. Նարինե Պետրոսյան
  19. Միայն ու միայն փողն է, որ հայ երիտասարդին բռնի կերպով իր կողմն է քաշում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել