Սամեր Ֆոնտանա (անգլ.՝ Summer Fontana, դեկտեմբերի 7, 2008(2008-12-07)[1], Կանտոն, Օհայո), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Առաջնածինները» հեռուստասերիալում կատարած Հոուփ Մայքլսոնի դերով (փոքր հասակում) և «Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ» ֆիլմում կատարած Ջին Գրեյի դերով (փոքր հասակում)։

Սամեր Ֆոնտանա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 7, 2008(2008-12-07)[1] (15 տարեկան)
Ծննդավայր՝Կանտոն, Օհայո
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝մանկական դերասան, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
IMDb։ID 7443988

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 2008 թվականի դեկտեմբերի 7-ին Օհայոյի Կանտոն քաղաքում, նրա ծնողները՝ Մերեդիտ և Բրայան Ֆոնտանաներն են։ Ընտանիքի միակ զավակն է, բայց ունի շատ զարմիկներ և զարմուհիներ։ 2005 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք, որտեղ էլ նա գնացել է դերասանական դասընթացների[2]։ Նկարահանվել է մի քանի գովազդային հոլովակներում և ստացել է փոքր դերեր ֆիլմերում։ 2013 թվականին ստացել է Հոուփ Մայքլսոնի դերը՝ «Առաջնածինները» հեռուստասերիալում, որն էլ նրան մեծ հայտնություն է բերել[3]։ Այդ դերակատարումից հետո, նա ստացել է փոքր տարիքում Ջին Գրեյի դերը՝ Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի հունիսի 6-ին[4][5]։ Ներկա պահին՝ ծնողների հետ ապրում է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2015 ս Провидцы The Seers студентка №3
2016 ֆ Հորաքույր Auntie Ալիսա
2016 ֆ Ամանորյա կորպորատիվ Office Christmas Party փոքրիկ աղջիկ
2016 ֆ Սովորակա կապարդներ Basic Witches Էդիսոն
2016 ֆ Սելֆի Կարմին Karmin's Selfie Փոքրիկ
2017-2018 ս Առաջնածինները The Originals Հոուփ Մայքլսոն\Նադու
2019 ֆ Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ Dark Phoenix Ջին Գրեյը մանկությունում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/summer-fontana.html
  2. «Саммер Фонтана». Дневники вампира вики (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «Саммер Фонтана (Summer Fontana)» (ռուսերեն). КиноПоиск. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Люди Икс: Тёмный Феникс(ռուս.) // Википедия. — 2018-09-29.
  5. «8-летняя звезда «Древних» пополнила каст «Людей Икс: Темный феникс»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամեր Ֆոնտանա» հոդվածին։