Ջիլ Հենեսի
Ջիլիան Նոել «Ջիլ» Հենեսի (անգլ.՝ Jillian Noel «Jill» Hennessy, նոյեմբերի 25, 1968[1], Էդմոնտոն, Կանադա), կանադացի դերասանուհի, որը հայտնի է «Օրենք և կարգ» և «Ջորդանի հետաքննությունը» հեռուստասերիալներում խաղացած իր դերերով։
Ջիլ Հենեսի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1968[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Էդմոնտոն, Կանադա |
Կրթություն | Grand River Collegiate Institute? |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | դերասանուհի, փողոցային կատարող, երգչուհի, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասանուհի, հեղինակ-կատարող, կինոդերասանուհի և երաժիշտ |
Ամուսին(ներ) | Պաոլո Մաստրոպիետրո |
Պարգևներ և մրցանակներ | |
jillhennessy.com | |
Վաղ տարիներ
խմբագրելՀենեսին ծնվել է Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաքում՝ մսավաճառ Ջոն Հենեսիի և քարտուղարուհի Մաքսին Հենեսիի ընտանիքում։ 1982 թվականին մայրը լքել է ընտանիքը, և Ջիլին դաստիարակել է տատիկը Կիթչեներում՝ Օնտարիոում[2][3]։ Ունի կրտսեր եղբայր՝ համաշխարհային դատավոր Ջոն Պոլը, և քույր՝ դերասանուհի Ժակլինը։ Հայրական կողմից Հենեսին ունի իռլանդական, ֆրանսիական, շվեդական և իտալական, իսկ մայրական կողմից՝ ուկրաինական գնչուների և ավստրալիական արմատներ[4]։ Հենեսին ավարտել է Օնտարիո նահանգի Կիթչեներ քաղաքի Grand River Collegiate Institute-ը և եղել է Տորոնտոյի մետրոպոլիտենի փողոցայի երգչուհի[5]։
Կարիերա
խմբագրել1988 թվականին Հենեսին քրոջ հետ խաղացել է ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգի «Մահացու կապվածներ» ֆիլմում։ 1993 թվականին նկարահանվել է «Ոստիկան-ռոբոտ 3» («RoboCop 3») ֆիլմի բժիշկ Մերի Լազարուսի դերում։ 1993-1996 թվականներին «Օրենք և կարգ» սերիալում խաղացել է Քլեր Կինքեյդի, իսկ 2001 թվականին՝ «Նոր Կամելոտի տիկինը» հեռուստասերիալի Ժաքլին Քենեդիի դերը[6]։ 2003 թվականին նկարահանվել է «Էբի Սիբգեր» ֆիլմի էպիզոդիկ դերերում։ 2001-2007 թվականներին գլխավոր դեր է խաղացել «Ջորդանի հետաքննությունը» հեռուստասերիալում։
2009 թվականի հունիսին Հենեսին թողարկել է իր «Ghost in My Head» սոլո ալբոմը[7], նաև «Indigo Girls» խմբի հետ միասին[8] եղել է «Mountain Stage» թոք-շոուի հրավիրված աստղ[9]։ 2010 թվականին ելույթ է ունեցել «Lilith Fair» փառատոնում[10]։
Անձնական կյանք
խմբագրելՀենեսին պոլիգլոտ է և խոսում է անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն ու գերմաներեն[11]։ 2000 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնացել է Նյու Ջերսի նահանգի Նորթուելում գտնվող տավերնի սեփականատեր Պաոլո Մաստոպերտոյի հետ[12]։ Զույգն ունի երկու որդի՝ Մարկոն և Ջիանին։ 2009 թվականին Կանադայի փառքի ծառուղում ստացել է աստղ[13]։ Մինեապոլիսի «Mollycuddle» խումբը դերասանուհու պատվին գրել է «Բալլադ Ջիլ Հենեսիի մասին»[14]։ Ինչպես տեղեկացվել է, Հենեսին գոհ է մնացել և առաջարկել է ռիթմ-կիթառով ելույթ ունենալ խմբի հետ[15]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1988 | ֆ | Մահացու կապվածները | Dead Ringers | երկվորյակը պահակախմբից |
1988-1990 | ս | Աշխարհների պատերազմ | War of the Worlds | Փեթի / Սկոթ |
1992 | ս | Կույր թռիչք | Flying Blind | Լորեն Բենջամին |
1993 | ֆ | Ոստիկանական ռոբոտ 3 | RoboCop 3 | Մերի Լազարուս |
1993 | ֆ | Այցելություն Թունիս | Trip nach Tunis | Քեթրին Դարբի |
1994 | ֆ | Թերթ | The Paper | Դիան Ուայթ |
1996 | ֆ | Ես կրակեցի Էնդի Ուորհոլին | I Shot Andy Warhol | Լաուրա |
1996 | ս | Սպանություն։ Կյանք փողոցում | Homicide: Life on the Street | Քլեր Կինքեյդ |
1993-1996 | ս | Օրենք և կարգ | Law & Order | Քլեր Կինքեյդ |
1997 | ֆ | Քո ժպիտի նման | A Smile Like Yours | Լինդսեյ Համիլթոն |
1997 | ֆ | Հատկապես վտանգավոր հանցագործ | Most Wanted | բժիշկ Վիկտորիա Կոնստանտինի |
1997 | ֆ | Մենակ մարդասպանի հետ | Kiss & Tell | քննիչ Անժելա Փիրս |
1999 | ֆ | Ֆլորենտին | The Florentine | Բրենդա |
ֆ | Երկակի սեր | Two Ninas | բարմենուհի Մայք | |
ֆ | Մոլլի | Molly | Սյուզան Բրուքս | |
ֆ | Կոմոդո | Komodo | Վիկտորիա | |
2000 | ֆ | Դերասանական դասարան | The Acting Class | Ամանդա Սմիթ / Ջիլ / անանուն |
2000 | ֆ | Աշունը Նյու Յորքում | Autumn in New York | Լին Մակքայլ |
2001 | հֆ | Նոր Կամելոտի տիկինը | Jackie, Ethel, Joan: The Women of Camelot | Ժաքլին Քենեդի |
2001 | ֆ | Միջանցիկ | Exit Wounds | Անետ Մալկահի |
2002 | ֆ | Սերն այն ժամանակ, երբ փողը որոշում է ամեն ինչ | Love in the Time of Money | Էլեն Ուոլկեր |
2002 | ֆ | Օդային դղյակներ | Pipe Dream | Մարինա Փեկ |
2004-2006 | ս | Լաս Վեգաս | Las Vegas | բժիշկ Ջորդան Կավանո |
2007 | ֆ | Վայրի վարազներ | Wild Hogs | Քելի Մեդսեն |
2001-2007 | ս | Ջորդանի հետաքննությունը | Crossing Jordan | բժիշկ Ջորդան Կավանո |
2008 | ֆ | Շքեղ կյանք | Lymelife | Բրենդա Բարլեթ |
2010 | ֆ | Փոքր քաղաքի մարդասպանի երգը | Small Town Murder Songs | Ռիտա |
2011-2012 | ս | Հաջողություն | Luck | Ջո |
2013 | ս | Ջո | Jo | Կարին |
2014 | ս | Լավ կինը | The Good Wife | Ռայնա Հեշթ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Jill Hennessy Biography — Biography.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Film Reference.com:Jill Hennessy
- ↑ «Jill Hennessy chat — baltimoresun.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Michelle Tauber (2001 թ․ դեկտեմբերի 3). «Jill of All Trades». www.people.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Jill Hennessy: Information from Answers.com
- ↑ «Jill Hennessy.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Jill Hennessy On Mountain Stage». npr.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Indigo Girls On Mountain Stage». npr.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Gil Kaufman (2009 թ․ դեկտեմբերի 10). «Lilith Fair To Feature Mary J. Blige, Colbie Caillat, Jill Scott, More». www.mtv.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Jill Hennessy Biography — Yahoo! Movies
- ↑ «Hennessey Tavern». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Jill Hennessey». Canada's Walk of Fame. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 12-ին.
- ↑ Баллада о Джилл Хеннесси Արխիվացված 2007-06-15 Wayback Machine аудио
- ↑ Pop of Futures Past Արխիվացված 2007-09-30 Wayback Machine Jon Dolan, Minneapolis/St. Paul CityPages, February 3, 1999
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիլ Հենեսի» հոդվածին։ |