Ջեֆ Շլուպ

գերմանացի ֆուտբոլիստ

Ջեֆիր (Ջեֆ) Շլուպ (գերմ.՝ Jeff Schlupp, դեկտեմբերի 23, 1992(1992-12-23)[1], Համբուրգ, Գերմանիա), գանայական ծագմամբ ֆուտբոլիստ, Անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Գանայի հավաքականի ձախ եզրային պաշտպան:

Football pictogram.svg
Ջեֆ Շլուպ
Jeff Schlupp
Schlupp 2.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեֆ Շլուպ
Ազգությունը գանացի
Քաղաքացիությունը Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 23, 1992(1992-12-23)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիա
Հասակ 181 սմ
Դիրք ձախ պաշտպան, ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 15
Պատանեկան կարիերա
2005-2010 Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 114 (10)
2011  Անգլիա Բրենտֆորդ 9 (6)
Ազգային հավաքական
2011-մ.հ. Գանա Գանա 12 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վաղ տարիներԽմբագրել

Ջեֆ Շլուպը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Գանայից եկած ընտանիքում: Մանկության տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Անգլիա[2]:

Ակումբային կարիերաԽմբագրել

Ջեֆրին «Լեսթեր Սիթիի» երիտասարդական ակադեմիայի սան է: 2010/11 մրցաշրջանում «Լեսթերի» գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան Ջեֆին ընդգրկել է թիմի հիմնական կազմում՝ նրան տալով 31 համարը[3]: 2011 թվականի մարտի 14-ին Շլուպ ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր մինչև 2013 թվականը[4]:

ԲրենտֆորդԽմբագրել

2011 թվականի մարտին Շլուպը վարձավճարով տեղափոխվում է «Բրենտֆորդ» ակումբ[4]։ Մարտի 15-ին կայացած «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղում տեղի է ունեցել նրա դեբյուտը «մեղուների» կազմում[5]: Մարտի 25-ին իր մասնագիտական կարիերայում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղին, որի ընթացքում նա խփել է երկու գոլ, ինչի շնորհիվ «Բրենտֆորդը» հաղթել է 2:1 հաշվով[6]: Հաջորդ հանդիպման ժամանակ Շլուպը կրկին աչքի է ընկել՝ այս անգամ գրավելով «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի դարպասը (խաղը ավարտվել 3:1 հաշվով հօգուտ Բրենտֆորդի)[7]

Ապրիլի 3-ին Շլուպը, ընդգրկվելով Բրենտֆորդի մեկնարկային կազմում, մասնակցել է Ֆուտբոլային լիգայի հաղթանշանի խաղարկության եզրափակիչ խաղին: Այդ խաղում Բրենտֆորդը 1:0 հաշվով պարտվել է «Կարլայլին»[8]

Ապրիլի 14-ին ակումբը վարձավճարային պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2010/11 մրցաշրջանի ավարտը[9]

Լեսթեր ՍիթիԽմբագրել

 
Շլուպը 2011 թվականին

2011/12 մրցաշրջանից առաջ Ջեֆ Շլուպը վերադարձել է «Լեսթեր Սիթի»: Նա մասնակցել է ակումբի մինչմրցաշրջանային շրջագայությանը Շվեդիայում՝ հաճախ խաղալով ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում: Ակումբում նա ստացել է 27 համարի մարզաշապիկ[2]: Մրցաշրջանի առաջին խաղում նա հետ-տրիկ է ձևակերպել Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում օգոստոսի 9-ին անցկացված «Ռոտեռեմ Յունայթեդի» հետ խաղում[10]: Նա դարձել է «Լեսթեր Սիթիի» առաջին խաղացողը 1945 թվականից ի վեր, ով հետ-տրիկ է ձևակերպել մրցաշրջանի առաջին խաղում[11]: օգոստոսի 13-ին կայացել է Ջեֆրիի դեբյուտը Չեմպիոնշիպում «Ռեդինգ» ակումբի դեմ խաղում[12]: Հոկտեմբերի 1-ին նա խփել է իր առաջին գոլը Չեմպիոնշիպում՝ Դերբի Կաունտի ակումբի դեմ խաղում (4:0)[13] 2012 թվականի մարտի 13-ին Շլուպը խփել է իր երկրորրդ գոլը լիգայում և «Լեսթեր Սիթիի» 4000-րդ գոլը «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ տնային խաղում:

2013 թվականի հունվարին Ջեֆը փորձաշրջան է անցկացել «Մանչեսթեր Յունայթեդում»»[14]: Փետրվարին ֆուտբոլիստի փորձաշրջանի ժամկետը երկարացվել է[15]: Փետրվարի 25-ին կայացել է Ջեֆի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 21 տարեկանների թիմում. «Լիվերպուլի» երիտասարդական ակումբի դեմ խաղում նա հանդես է եկել որպես միակ հարձակվողը: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի»[16].

Կարիերան հավաքականումԽմբագրել

ԳերմանիաԽմբագրել

Շլուպը հանդես է եկել գերմանիայի մինչև 19-ը տարեկանների հավաքականում[4]:

ԳանաԽմբագրել

2011 նոյեմբեր 7-ին Շլուպը հրավիրվել է Գանայի հավաքականի հիմնական կազմ՝ մասնակցելու Սիերա Լեոնեի և Գաբոնի հավաքականների դեմ խաղերին[17]։ Նոյեմբերի 15-ին կայացել է նրա դեբյուտը հավաքականի կազում, երբ նա Գաբոնի հավաքականի դեմ խաղում փոխարինել է Պրինս Տագոյին:

Ելույթների վիճակագրությունԽմբագրել

2013 թվականի փետրվարի 9-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոմ Լիգա Անգլիայի գավթ Լիգայի գավաթ Այլ[18] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Լեսթեր Սիթի 2010/11 Չեմպիոնշիպ 0 0 0 0 0 0 0 0
  Բրենտֆորդ 2010/11 Առաջին լիգա 9 6 0 0 0 0 1 0 10 6
  Լեսթեր Սիթի 2011/12 Չեմպիոնշիպ 21 2 2 0 3 4 26 6
2012/13 8 0 0 0 1 0 9 0
Ընդհանուր 24 2 1 0 4 4 29 6
Ընդհանուր կարիերայի ընթացքում 34 8 1 0 4 4 1 0 39 12

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  Բրենտֆորդ

  • Ֆուտբոլային լիգայի հաղթանշանի խաղարկության եզրափակչի մասնակից - 2010/11

  Լեսթեր Սիթի

ԱնձնականԽմբագրել

  • Տարվա լավագույն խաղացող «Լեսթեր Սիթիի» երիտասարդական ակադեմիայում - 2010/11

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 «2011/12 Squad Numbers Confirmed» (անգլերեն)։ Leicester City F.C։ 2011-08-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  3. «City Finalise Squad Numbers» (անգլերեն)։ LCFC.com։ 2010-07-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  4. 4,0 4,1 4,2 «Brentford bring in Leicester City's Jeffrey Schlupp» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-03-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  5. «Brentford 0–1 Huddersfield» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  6. «Brentford 2–1 Carlisle» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-03-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  7. «Sheff Wed 1–3 Brentford» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  8. «Brentford 0–1 Carlisle» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-04-03։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  9. «Brentford to keep Leicester City's Jeffrey Schlup p» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-04-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  10. «Rotherham 1-4 Leicester» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  11. «Eriksson praises Leicester City's Jeffrey Schlupp» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-10։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  12. «Leicester 0–2 Reading» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  13. «Leicester 4–0 Derby» (անգլերեն)։ BBC Sport։ 2011-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  14. «Manchester United have taken Leicester City's Jefferey Schlupp on trial» (անգլերեն)։ Sky Sports։ 2013-01-18։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  15. «Jeffrey Schlupp: Nigel Pearson coy about Man Utd 'move'» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-02-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  16. «U21s: L'pool 0 United 1» (անգլերեն)։ ManUtd.com։ 2013-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  17. «Black Stars squad announced» (անգլերեն)։ Ghana Football Association։ 2011-11-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին 
  18. Ֆուտբոլային լիգայի հաղթանշան