Ջեք Լաուդեն

շոտլանդացի դերասան

Ջեք Էնդրյու Լաուդեն ( անգլ.՝ Jack Andrew Lowden, հունիսի 2, 1990(1990-06-02)[1], Չելմսֆորդ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի կինոդերասան է։ Նրան մեծ համբավ է բերել «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում կատարած իր դերը։ Հեռուստասերիալը նկարահանվել է Լև Տոլտոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հիման վրա։ Նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ֆիլմում որպես գլխավոր դերակատար։

Ջեք Լաուդեն
Ծնվել էհունիսի 2, 1990(1990-06-02)[1] (33 տարեկան)
ԾննդավայրՉելմսֆորդ, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՇոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա և Երլսթոնի ավագ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջեք Լաուդենը ծնվել է 1990 թվականի հունիսի 2-ին Չելմսֆորդ քաղաքում[2] (Էսսեքսի կոմսություն)՝ Գորդոն և Ժասմին Լաուդենների ընտանիքում[3] : Տղան մեծացել է սովորական մի ընտանիքում, որը ոչ մի առնչություն չուներ արվեստի հետ։ Նրա մանկությունը անցել է շոտլանդական Օքսթոն գյուղում։ Ջեքի կրտսեր եղբայրը՝ Քալումը, բալետի պարող է[4][5], և իր կարիերան սկսել է վաղ տարիքից Շվեդիայի թագավորական բալետի խմբում[6][7]։

 
Ջեք Լաուդեն

Երբ Ջեքը տասը տարեկան էր, ծնողները նրան տարան Էդինբուրգի երիտասարդական թատրոն։ 12 տարեկան հասակում Ջեքը սկսել է հանդես գալ Գլազգոյի թագավորական թատրոնում։ Ջեքը սովորել է «Էրլսթոնի ավագ դպրոցում» (Earlston High School): Այնտեղ նա հանդես էր գալսի ամենամյա դպրոցական ներկայացումներով և տարբեր համերգներով։ Նրա խաղընկերներից էր հայտնի երգիչ Բադի Հոլլին (Buddy Holly): Ջեքը իր դերասանական պրոֆեսիոնալ կարեիրան սկսել է տասնյոթ տարեկան հասակում։ Այնոհետև ընդունվել է Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան։

2016 թվականին Ջեքը նկարահանվել է «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում՝ Նիկոլայ Ռոստովի դերում[8]։ Ֆիլմը նկարահանվել է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն » վեպի մոտիվներով։

Նույն թվականին նկարահանվել է «Թոմիի պատիվը» (Tommy's Honour) ֆիլմում, որտեղ մարմնավորել է շոտլանդացի գոլֆի չեմպիոն Թոմ Մորիսին։ 2016 թվականի ապրիլին նա հաղթող է ճանաչվել Երիտասարդ Շոտլանդացիներ 11-րդ մրցանակաբշխությանը՝ զվարճանքների կատեգորիայում[9]։

2017 թվականի հուլիսին Ջեքը նկարահանվել է Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» ֆիլմում[10][11]։ Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա։

2018 թվականին «Երկու թագուհի» ֆիլմում Ջեքը նկարահանվեց Հենրի Ստյուարտի դերում։ Ֆիլմում նրա խաղընկերն էր դերասանուհի Սիրշա Ռոնան։

2018 թվականին Ջեքը հաղթեց «Բրիտանական ակադեմիայի շոտլանդական մրցանակը» (British Academy Scotland Awards):

2019 թվականին Ջեքը տեղափոխվեց Էդինբուրգ։ Որոշ ժամանակ նա հարաբերությունների մեջ է եղել իռլանդա-ամերիկացի դերասանուհի Սիրշա Ռոնանի հետ։ Նա ակտիվ մասնակից է եղել Շոտլանդիայի անկախության շարժմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Jack_Lowden
  2. "Born on June 2, 1990". Jack Lowden on Facebook. Retrieved 2 June 2014.
  3. Birth Registry, Chelmsford Registration District, County of Essex, April–June 1990, Volume 9, p. 2807.
  4. Wilson, Benji. "Jack the likely lad" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. The Sunday Times. 2 November 2014.
  5. Kelly, Rona. "BWW Interview: Jack Lowden Talks Measure for Measure". Broadway World. 15 November 2018.
  6. Swerling, Gabriella. "Borders brothers on stage and screen tell of inspirations". The Times. 22 January 2016.
  7. Miller, Phil. "The Borders brothers lighting up stage and screen: Jack and Calum Lowden, on their fraternal fame". The Herald. 20 January 2016.
  8. * [1]Արխիվացված 2018-05-08 Wayback Machine Արխիվացված 2018-05-08 Wayback Machine Արխիվացված 2018-05-08 Wayback Machine Արխիվացված 2018-05-08 Wayback Machine Արխիվացված 2018-05-08 Wayback Machine Արխիվացված 2018-05-08 Wayback Machine Արխիվացված 2018-05-08 Wayback Machine "Meet The Rising Stars Of InStyle's 2016 BAFTA Portfolio" Արխիվացված 2018-05-08 Wayback Machine. InStyle UK. 7 March 2016.
  9. «Young Scot Awards 2016: Schoolgirl hailed for refusing to let illness stop her helping others». Daily Record. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. Jaafar, Ali. "Jack Lowden & Aneurin Barnard In Talks For Major Roles In Christopher Nolan's Dunkirk". Deadline Hollywood. 11 March 2016.
  11. Kroll, Justin. "Christopher Nolan to Direct Action Thriller Dunkirk for Warner Bros.". Variety. 28 December 2015.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Լաուդեն» հոդվածին։