Դյունկերկ (ֆիլմ, 2017)
«Դյունկերկ» (անգլ.՝ Dunkirk), ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի ռազմական դրաման: Ֆիլմը հիմնված է Դյունկերյան գործողության իրադարձությունների վրա, երբ տարհանվեցին անգլիական, ֆրանսիական և բելգիական զորամասերը, որոնք 1940 թվականի Դյունկերյան կռվից հետո շրջափակվել էին գերմանացիների կողմից Դյունկերկ քաղաքի մոտ: Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի մայիսի 14-ին, իսկ պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 19-ին[17][18]:
ՍյուժեԽմբագրել
Ֆիմի գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում 1940 թվականին: Ֆիլմը պատմում է 338 226 անգլիացիների, բելգիացիների և ֆրանսիացիների փրկության մասին Դյունկերյան գործողության շնորհիվ, որը տեղի էր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին: Իրադարձություններն սկսվում են այն տեսարանով, որտեղ հարյուր հազարավոր բրիտանացիներ և նրանց համախոհները շրջափակված են հակառակորդի ուժերով: Լողափում ծուղակն ընկնելով՝ նրանք հայտնվում են անելանելի իրավիճակում, իսկ միևնույն ժամանակ հակառակորդի զորքերն իրենց էլ ավելի են սեղմում:
ԴերերԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ֆյոն Ուայդհեդ | [19] | Թոմի
Թոմ Գլին Քարնի | Փիթեր |
Ջեկ Լաուդեն | Քոլինս |
Հարի Սթայլզ | Ալեքս |
Անեյրին Բերնարդ | Գիբսոն |
Ջեյմս Դ'Արսի | Կապիտան Ուիննետ |
Բարի Կեոգան | Ջորջ |
Քեննեթ Բրանա | Հրամանատար Բոլթոն |
Կիլիան Մերֆի | |
Մարկ Ռայլենս | Դոուսետ |
Թոմ Հարդի | Ֆերյո |
ԱրտադրությունԽմբագրել
Քրիստոֆեր Նոլանի նոր կինոնկարի առաջին անոնսը դուրս է եկել 2015 թվականին: Ըստ Warner Bros-ի՝ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017 թվականի հուլիսի 21-ին[20]: Ավելի ուշ Variety պարբերականը կինոնկարի սյուժեի մասին տեղեկություն հրապարակեց: Այն կներկայացնի Դյունկերյան էվակուացիան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացիների, ֆրանսիացիների և բելգիացիների զորքերի մասնակցությամբ: Հենց ֆիլմն ստացել է «Դյունկերկ» անվանումը: Ֆիլմի նկարահանումները պլանավորվել էր սկսել 2016 թվականի մայիսին այն վայրերում, որոնք նկարագրվել են: Ավելի լավ որակով կինոնկար ստանալու համար օգտագործվել է 65 միլիմետրանոց կինոժապավեն[21]: Ֆիլմում նկարահանվել են Մարկ Ռալենսը, Կեննետ Բրանան, Թոմ Հարդին և այլ դերասաններ: Ինչպես Նոլանի նախկին կինոնկարներում, «Դյունկերկի» պրոդյուսերը կլինի Էմմա Թոմասը: Ֆիլմի երաժշտությունը գրել է Հանս Ցիմերը, այդ պառճառով «Դյուկերկը» կդառնա նրա ու Նոլանի 6-րդ համատեղ նախագիծը[22]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.kinopoisk.ru/film/931677/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.imdb.com/title/tt5013056/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=240850.html
- ↑ 6,0 6,1 http://www.filmaffinity.com/en/film895384.html
- ↑ http://www.imdb.com/title/tt5013056/fullcredits
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 10,0 10,1 10,2 http://www.imdb.com/title/tt5013056/companycredits?ref_=tt_dt_co
- ↑ http://www.bbfc.co.uk/releases/dunkirk-2017
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.vanityfair.com/hollywood/2017/07/dunkirk-success-christopher-nolan
- ↑ http://variety.com/2017/film/news/box-office-dunkirk-girls-trip-valerian-2-1202503892/
- ↑ https://www.nytimes.com/2017/07/23/movies/dunkirk-girls-trip-valerian-box-office.html
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=chrisnolan2017.htm
- ↑ Юрий Лущинский (2015-12-08)։ «Кристофер Нолан отправляется в Дюнкерк эвакуировать британцев»։ КГ-Портал։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-08-ին։ Վերցված է 2016-01-08
- ↑ Christopher Nolan; Tom Hardy, Cillian Murphy, Kenneth Branagh, Mark Rylance (2017-07-21)։ «Dunkirk»։ Վերցված է 2016-11-30
- ↑ KEVIN P. SULLIVAN (DECEMBER 27, 2016)։ «Meet the young star of Christopher Nolan's Dunkirk»։ Վերցված է 2017-03-28
- ↑ Jeff Sneider (2015-09-08)։ «Christopher Nolan’s Next Film Lands 2017 Release Date From Warner Bros.» (անգլերեն)։ thewrap.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-10-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Justin Kroll (2015-12-28)։ «Christopher Nolan to Direct Action Thriller ‘Dunkirk’ for Warner Bros. (EXCLUSIVE)» (անգլերեն)։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-09-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ Hybrid Soldier (2016-01-01)։ «Hans Zimmer to score DUNKIRK» (անգլերեն)։ hans-zimmer.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-10-ին։ Վերցված է 2016-01-10