Ջեքի Գլիսոն (անգլ.՝ Jackie Gleason (John Herbert Gleason), փետրվարի 26, 1916(1916-02-26)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 24, 1987(1987-06-24)[1][2][3][…], Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[5]), ամերիկացի կատակերգական դերասան (1964 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի հեռուստատեսային սերիալում տղամարդու լավագույն դերի համար) և երաժիշտ, որը ձայնագրվել է «Criteria Studios» ստուդիայում։

Ջեքի Գլիսոն
Ծննդյան թիվ՝փետրվարի 26, 1916(1916-02-26)[1][2][3][…]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Վախճանի թիվ՝հունիսի 24, 1987(1987-06-24)[1][2][3][…] (71 տարեկան)
Վախճանի վայր՝Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կոմպոզիտոր և կատակերգու
Պարգևներ՝
IMDb։ID 0001276

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1916 թվականի փետրվարի 26-ին Բրուքլինում՝ Իռլանդիայից ներգաղթած Հերբերտ և Մեյ Գլիսոնների ընտանիքում։ Մի քանի տարի անց՝ 1925 թվականի դեկտեմբերին, հայրը լքել է ընտանիքը, և Ջեքին ստիպված է եղել աշխատել տրանսպորտային ընկերությունում։

Հոր հեռանալուց հետո երիտասարդ Գլիսոնը մնացել է առանց հսկողության, տեղի ավազակախմբի հետ թափառել է փողոցներով, հազվադեպ է հաճախել դպրոցներ, որոնք այդպես էլ չի ավարտել։ Աշխատանքի փնտրտուքներով շրջել է թատրոններով, ուր երբեմն աշխատել է որպես կոնֆերանսիե և խաղացել է էպիզոդային դերերում (Halsey Theater և Folly Theater): Ջեքիին դաստիարակել է մայրը, որը մահացել է 1935 թվականին։ Ջեքիի առաջին ընկերուհու ընտանիքն առաջարկել է նրան տանել Նյու Յորքից, բայց նա մնացել է քաղաքում և ընկերոջ հետ, որը թատրոններից մեկի կատակերգու էր, հաստատվել է հյուրանոցային համարում։ Ընկերը Գլիսոնի համար կատակերգուի աշխատանք է գտել Ռեդինգում (Փենսիլվանիա), որտեղ նրա գործակալն ապահովել է աշխատավարձ, որը բավականացրել է Ռեդինգ գնալու և ապրելու համար։ Դա եղել է Գլիսոնի՝ որպես պրոֆեսիոնալ կատակերգակի առաջին աշխատանքը, որ կատարել է փոքր ակումբներում։

 
Մուտք Jackie Gleason Theater, Մայամի

Դրան հաջորդել է կատակերգուի մեծ կարիերան՝ աշխատանք շատ հայտնի թատրոնների և կինոստուդիաների հետ, նկարահանումներ հեռուստատեսությունում, գործունեություն՝ որպես երաժիշտ։

1952 թվականին CBS-ը ստեղծել է «Ջեքի Գլիսոնի շոու»-ն։ «Ջեքի Գլիսոնի շոու»-ն եղել է ժամային վարիետե (թեթև ժանրի թատրոն), որին մասնակցել են նաև պարողներ[6]։

Ջեքի Գլիսոնը շատ է ծխել (մի քանի տուփ ծխախոտ մեկ օրում), ինչն ի վերջո հանգեցրել է առողջության հետ խնդիրների։ Նա մահացել է 1987 թվականի հունիսի 24-ին հաստ աղիքի քաղցկեղից Ֆլորիդայի իր տանը։ Թաղվել է Մայամիի «Our Lady of Mercy » կաթոլիկ գերեզմանոցում[7]։

Գլիսոնն ամուսնացած է եղել երեք անգամ՝ Ժենևեվ Նալֆորդի (1936-1970), Բևերլի ՄաքՔիթրիկի (1970-1975) և Մերիլին Թեյլորի (1975-1987) հետ։ Առաջին կնոջից ունեցել է երկու դուստր՝ Ջերալդինա (1940) և Լինդա (1942)։

Մայամիի կատարողական արվեստի թատրոնը կրում է Ջեքի Գլիսոնի անունը։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • 1941 - «Ամբողջ գիշերվա ընթացքում»
  • 1956 - «Նորապսակները» (հեռուստասերիալ)
  • 1961 - «Խաբեբան»
  • 1977 - «Ոստիկանն ու ավազակը»
  • 1980 - «Ոստիկանն ու ավազակը 2»
  • 1986 - «Ընդհանուր ոչինչ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #134598172 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Classic TV Shows - Honeymooners, Jackie Gleason, Audrey Meadows, Art Carney». web.archive.org. 2003 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  7. Jackie Gleason(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքի Գլիսոն» հոդվածին։