Ջերի Յանգ
Ջերի Յանգ (անգլ.՝ Jerry Yang, նոյեմբերի 6, 1968[1], Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն, չին.՝ 楊致遠), համացանցային ձեռնարկատեր, Yahoo! Inc ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն:
Ջերի Յանգ չին.՝ 杨致远 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1968[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Թայբեյ, Չինաստանի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստենֆորդի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական, գործարար և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Akiko Yamazaki? |
Անդամություն | 100-ի կոմիտե |
Jerry Yang (entrepreneur) Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թայբեյում: Նրա հայրը մահացել է, երբ նա եղել է երկու տարեկան: Տաս տարեկան հասակում ընտանիքի հետ (մոր և կրտսեր եղբոր հետ) տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Սան Խոսե, ԱՄՆ: Մայրն անգլերենի ուսուցչուհի էր, դրա համար էլ ԱՄՆ տեղափոխվելուց երեք տարի անց Ջերի ազատ կարողանում էր խոսել անգլերեն: Դպրոցն ավարտելուց հետո Սթենդֆորդի համալսարանում ստացել է բակալավրի, այնուհետև մագիստրոսի կոչում՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում:
1994 թվականին լինելով ուսանող՝ Դեյվիդ Ֆիլոյի հետ համատեղ ստեղծել է «Jerry and Dave’s Guide to the World Wide Web» («Ջերիի և Դեյվի համաշխարհային սարդոստայնի ուղեցույց») կայքը, որը բաղկացած էր այլ կայքերի կատալոգներից, շուտով կայքն անվանափոխվել է՝ դառնալով Yahoo! (բացականչական նշանով): Կայքը շատ արագ հայտնիություն է ձեռք բերել և 1995 թվականի ապրիլին Յանգը և Ֆիլոն հիմնադրել են Yahoo! Inc ընկերությունը:
2007 թվականի հունիսից 2009 թվականի հունվարը Յանգը եղել է ընկերության տնօրենը, քննադատության է ենթարկվել, քանի որ չի ցանկացել բարձրացնել ընկերության արժեթղթերի գինը և մերժել է միավորվել Microsoft-ին: 2009 թվականի հունվարին լքել է տնօրենի պաշտոնը, սակայն զբաղեցրել է «Yahoo Chief» («Yahoo!-ի ավագ») պաշտոնը՝ փաստացի մնալով որպես ընկերության ղեկավար: 2012 թվականի հունվարի 17-ին հայտարարվել է, որ Ջերի Յանգը թողնում է ընկերության բոլոր պաշտոնները[2]:
Ֆորբս ամսագրի տվյալներով՝ միլիարդատիրոջ կարողությունը 2015 թվականին կազմել է $2 միլիարդ[3]:
Անձնական կյանքԽմբագրել
Կինը՝ Ակիկո Յամազակին ունի ճապոնական ծագում, մեծացել է Կոստա Ռիկայում: Ունեն երկու երեխա:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ «YAHOO!-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ / Բիզնես 24»։ բիզնես.հայ։ Վերցված է 2019-09-20
- ↑ Jerry Yang on Forbes Lists
Արտաքին հղումներԽմբագրել
Category:Jerry Yang (entrepreneur) Վիքիպահեստում |