Ջեննի Գարթ

ամերիկացի դերասանուհի

Ջենիֆեր «Ջեննի» Իվ Գարթ (անգլ.՝ Jennifer «Jennie» Eve Garth, ապրիլի 3, 1972(1972-04-03), Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկյան հեռուստատեսային դերասանուհի և ռեժիսոր։ Առավել հայտնի է «Բևեռլի Հիլզ, 90210» հեռուստասերիալում խաղացած Քելլի Թեյլորի և «Ինչի համար եմ քեզ սիրում» կատակերգությունում խաղացած Վալերիա Թայլերի դերերով։ Այժմ «Country Music Television» հեռուստաալիքում նկարահանվում է իր սեփական «Ջեննի Գարթ․ Կյանքը քաղաքից այն կողմ» ռեալիթի շոուում։

Ջեննի Գարթ
Ծննդյան թիվ՝ապրիլի 3, 1972(1972-04-03) (51 տարեկան)
Ծննդավայր՝Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ռեժիսոր, կինոդերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0001259
cmt.com/show/jennie_garth/series.jhtml

Կենսագրություն խմբագրել

Ջեննի Գարթը ծնվել է 1972 թվականի ապրիլի 3-ին Իլինոյս նահանգի Էրբան քաղաքում[1]։ Նրա ծնողները՝ Ջոնն ու Քերոլայնը, միասին աշխատել են դպրոցում։ Մեծացել է Արկոլում գտնվող 10 հեկտար տարածքով ռանչոյում իր խորթ ավագ քույրերի և եղբայրների՝ ծնողների նախկին ամուսնություններից ծնված երեխաների հետ (Ջոնի, Չակ, Լիզա, Քեմի, Ուենդի և Լին)։ Շուտով նրա ընտանիքը տեղափոխվել է Տասկոլա, իսկ ավելի ուշ, երբ Ջեննին 13 տարեկան էր՝ Արիզոնա նահանգի Գլենդել քաղաք։ Ջեննին զբաղվել է պարով, սովորում էր մոդելի մասնագիտություն և դերասանություն։ 15 տարեկանում տաղանդների մրցույթի ժամանակ արժանացել է մրցանակի, և նրան նկատել է Հոլիվուդյան գործակալ Ռենդի Ջեյմսը։ Աղջիկը սովորել է Գրինվեյի միջնակարգ դպրոցում (Greenway High School), իսկ ավարտական դասարանում տեղափոխվել է Ապոլո Հայ։ Ցանկանալով նվիրել իրեն դերասանուհու կարիերային՝ Ջեննին թողել է ուսումը և տեղափոխվել Լոս Անջելես։ Ավելի ուշ Կալիֆոռնիայում ավարտին է հասցրել դպրացական կրթությունը։

Կարիերա խմբագրել

Գարթը գրանցվել է դերասանական վարպետության դասընթացների և պարբերաբար հաճախել փորձերի, ինչի շնորհիվ շատ շուտով ստացել է իր առաջին դերերը․ «Հասակի խնդիրներ» (անգլ.՝ Growing Pains) շոուում խաղացել է Դենիզի դերը, իսկ «Նոր կյանք» (անգլ.՝ ABrand New Life) սերիալում՝ Էրիկա ՄաքՔրեյի դերը։ Վերջին սերիալում խաղացել է 1989-1990 թվականներին։

1990 թվականին ստացել է «Բևեռլի Հիլզ 90210» սերիալի գլխավոր դերերից մեկը՝ Քելլի Թեյլորի դերը։ Ի սկզբանե այն փոքրիկ դեր էր, բայց Քելլին արժանացել է հեռուստադիտողի հավանությանը, և Ջեննին մնացել է սերիալում մոտ տասը տարի մինչև 2000 թվականին շոուի փակվելը։ Նկարահանումների ընթացքում կերպարն անցել է բազում կերպարանափոխությունների միջով՝ բախվելով տարատեսակ խնդիրների ինչպես անձնական, այնպես էլ սոցիալական կյանքում։ Սցենարիստների և դերասանուհու անհավանական աշխատանքը կերպարի վրա հանգեցրել են նրան, որ Քելլին դարձել է սերիալի ամենահայտնի հերոսներից մեկը[2], իսկ դերասանուհին արժանացել է «Երիտասարդ դերասան» մրցանակին և «Երիտասարդության ընտրություն» մրցանակի անվանակարգերից մեկին։ Դերասանուհին նկարահանվել է նաև «Մելրոուզ-Փլեյս» և «90210․ Նոր սերունդ» սպին-օֆերում՝ հայտնվելով ֆրանշիզայի սերիալների մեծ մասի մեջ[3][4]։ Բացի այդ, Ջեննին դարձել է առաջին դերասանուհին, որը զբաղվել է շոուի էպիզոդների ռեժիսորությամբ։

Սերիալի հաջողությունը ճանապարհ է հարթել դերասանուհու համար դեպի գլխավոր դերեր մի քանի հեռուստաֆիլմերում, այդ թվում «Դանիելա Սթիլի աստղը» (1993), «Առանց համաձայնության» (1994), «Խաբուսիկ սիրտ․ Լորա Քելոգի պատմությունը» (1994), «Կոտրվի՛ր ինձ համար» (1994) և «Անավարտ սիրավեպ» (1996) ֆիլմերում։ Դերասանուհին նաև նկարահանվել է մի քանի լիամետրաժ ֆիլմերում․ «Մահվան ալիքի վրա» (1996), «Իմ եղբոր պատերազմը» (1997) և «Քեզ պատմելով» (1998)։ «FHM» ամսագիրը «2000 թվականի 100 ամենասեքսուալ կանանց» ցանկում դերասանուհուն հատկացրել է 59-րդ հորիզոնականը[5], իսկ «2001 թվականի 100 ամենասեքսուալ կանանց» ցանոկում՝ 92-րդ հորիզոնականը[6]։

2002 թվականին դերասանուհին Վալերի Թայլերի դերում խաղացել է «Ինչի համար եմ քեզ սիրում» սիթքոմի չորս երթերաշրջաններում Ամանդա Բայնսի հետ միասին։ Սերիալը պատմում է Թայլեր քույրերի փոխհարաբերությունների, մյուս հերոսների հետ նրանց ընկերական և ռոմանտիկ հարաբերությունների մասին։ 2003 թվականին Ջեննին խաղացել է «Վերջին կովբոյ» և «Գաղտնի Սանտա» ֆիլմերի գլխավոր դերերում։ 2004 թվականին նա և «Գաղտնի Սանտա» ֆիլմի դերասանական կազմն արժանացել է «CAMIE Award» մրցանակին։

2005 թվականին դերասանուհին հնչյունավորել է Քելլի Թեյլորին և «Stewie Griffin: The Untold Story» մուլտիպլիկացիոն կատակերգության մի քանի այլ կերպարների։ Ֆիլմի վրա աշխատել են նաև Սեթ ՄաքՖարլենը, Ալեքս Բորշթեյնը, Միլա Կունիսը և Դրյու Բերիմորը։ 2007 թվականին դերասանուհին նկարահանվել է ««Դրական» կարգավիճակով աղջիկը»։

2007 թվականին դերասանուհին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի հինգերորդ եթերաշրջանի նկարահանումներին և եղել է Դերեկ Հյուի պարային զույգը։ Զույգը հասել է կիսաեզրափակիչ և նոր միայն դուրս մնացել խաղից։

2008 թվականի սեպտեմբերին դերասանուհին կրկին վերադարձել է «The CW» հեռուստաալիքի «90210․ Նոր սերունդ» սփին-օֆֆի հերոսուհի Քելլիի դերին։ Մեկ այլ շոուում Քելլին դարձել է դպրոցական հոգեբան, իսկ շոուի գլխավոր հերոսուհիներից մեկը նրա արդեն մեծացած «քույրն» էր՝ Էյրին Սիլվերը[7]։ Կելլին դաստիարակում է իր և Դիլան ՄաքՔեյի համատեղ զավակին։ Սցենարիստները կազմակերպել են Ջեննիի վերամիավորումը նախ Շենեն Դոերտիի[8], իսկ ավելի ուշ Թորի Սփելինգի հետ։ Գարթը նակարահանվել է նաև շոուի երկրորդ եթերաշրջանում։

2008 թվականի նոյեմբերի 21-ին դերասանուհին մասնակցել է «Ո՞վ է հինգերորդ դասարանցուց խելացի» շոուին և հաղթել 100 հազար դոլար, որոնք նվիրաբերել է «American Heart Association» բարեգործական ֆոնդին «Go Red For Women» ընկերության համար[9]։ 2009 թվականին դերասանուհին «Տնօրենների խորհուրդ» սերիալում խաղացել է Նատաշայի դերը։ Պրեմիերան կայացել է նույն թվականի սեպտեմբերին։

2010 թվականի հունվարին Գարթը նկարահանվել է «Երեկույթ այգում» վեբ-սերիալում։ Շոուն ցուցադրվում էր «iVillage» հեռուստաալիքով և պատմում զանազան բանջարեղենների ու մրգերի մասին։ Որպես նախագծի հովոնավոր հանդես է եկել «Hidden Valley Ranch»-ը։

Անձնական կյանք խմբագրել

1994-1996 թվականներին ամուսնացած է եղել Դենիել Քլարկի հետ[10]։

2001-2013 թվականներին ամուսնացած է եղել Պիտեր Ֆաչինելիի հետ[11]։ Նրանք համատեղ ունեն երեք դուստր՝ Լուկա Բելլա Ֆաչինելին, Լոլա Ռեյ Ֆաչինելին և Ֆիոնա Իվ Ֆաչինելին։

2015 թվականի հուլիսին Գարթն ամուսնացել է դերասան Դեյվ Աբրամսի հետ, որի հետ հանդիպել է ամուսնությունից ութ ամիս առաջ[12]։ 2018 թվականի ապրիլի 6-ին Աբրամս ամուսնալուծության համար դիմել է դատարան, սակայն 2019 թվականի փետրվարի 8-ին հայտնի է դարձել, որ ամուսնինները վերամիավորվել են[13]։

2002 թվականին Գարթի մոտ ախտորոշել են միտրալ անբավարարություն, կարգավիճակ, որն ըստ դերասանուհու պահանջում է հետևողականություն մինչև կյանքի վերջը։ Նա պատմել է ախտորոծման մասին 2009 թվականին[14]։ «Ապագայում դա կարող է լինել ինչ-որ ավելի բարդ կամ անհնար բան», - մեկնաբանել է նա[14]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Դերասանուհին 2008 թվականին Լոս Անջելեսում «Մթնշաղ» ֆիլմի պրեմիերային

Կինո խմբագրել

Կինո
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1996 Մահվան ալիքի վրա Power 98 Շարոն Պենն գլխավոր կանացի դեր
1997 Իմ եղբոր պատերազմը My Brother’s War Մերի Ֆեյգան Բեյլի գլխավոր կանացի դեր
1998 Քեզ պատմելով Telling You Ամբեր էպիզոդիկ դեր

Հեռուստատեսություն խմբագրել

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1989 Հասակի խնդիրներ Growing Pains Դենիզ «Ben and Mike’s Excellent Adventure» էպիզոդ
1989-1990 Նոր կյանք A Brand New Life Էրիկա ՄաքՔրեյ 6 էպիզոդ
1990 Դեռահաս հրեշտակի վերադարձը Teen Angel Returns Քերի Դոնատո
1990 Պարզապես կատարելություն Just Perfect հեռուստաֆիլմ
1990-2000 Բևեռլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210 Քելլի Թեյլոր 292 էպիզոդ
1992 Մելրոուզ-Փլեյս Melrose Place Քելլի Թեյլոր 3 էպիզոդ
1993 Դանիելա Սթիլի աստղը Star Քրիստալ Վայաթ հեռուստաֆիլմ
1994 Խաբուսիկ սիրտ․ Լորա Քելոգի պատմությունը Lies Of The Heart: The Story Of Laurie Kellogg Լորի Քելոգ հեռուստաֆիլմ
1994 Առանց համաձայնության Without Consent Լորա Միլս հեռուստաֆիլմ
1995 Կոտրվի՛ր ինձ համար Falling For You Մեգ Քրեյն հեռուստաֆիլմ
1995 Լարի Սանդերսի շոուն The Larry Sanders Show Խաղում է ինքն իր դերը «Larry’s Sitcom» էպիզոդ
1996 Անավարտ սիրավեպ An Unfinished Affair Շեյլա Հարթ հեռուստաֆիլմ
1996 Անմեղության կորուստ A Loss Of Innocence Չելինչիյա Բոուեն հեռուստաֆիլմ
2000-2001 Փողոցներ The $treet Ջիլիան Շերման 8 էպիզոդ
2001 Դետեկտիվների աշխատանքին հետևելով Watching The Detectives հեռուստաֆիլմ
2002-2006 Ինչի համար եմ քեզ սիրում What I Like About You Վալերի Թայլեր 86 էպիզոդ
2003 Վերջին կովբոյ The Last Cowboy Ժակլին Կուպեր հեռուստաֆիլմ
2003 Գաղտնի Սանտա Secret Santa Ռեբեկա Չենդլեր հեռուստաֆիլմ
2005 Stewie Griffin: The Untold Story Stewie Griffin: The Untold Story Քելլի Թեյլոր հնչյունավորում
2006 Ամերիկական հայրիկ American Dad! Թրուդի «Roger n' Me» էպիզոդ
2008-2010 90210․ Նոր սերունդ 90210 Քեյլի Թեյլոր 20 էպիզոդ
2011 Անսպասելի սեր Accidentally In Love Էննի Բենչլի հեռուստաֆիլմ
2011 Ամանորյա հարսանիք A Christmas Wedding Tail Սյուզան հեռուստաֆիլմ
2012 Գյուղացիներ Village People Ալեքսա հեռուստաֆիլմ
2012 Ջեննի Գարթ․ Կյանք քաղաքից այն կողմ Jennie Garth: A Little Bit Country Խաղում է ինքն իր դերը ռեալիթի-շոու

Մրցանակներ խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Դեր Արդյունք
1991 Young Artist Awards «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» «Բևեռլի Հիլզ, 90210» Առաջադրված

[A]

1992 «Հեռուստատեսության լավագույն երիտասարդ դերասանուհի» Հաղթանակ
1999 Teen Choice Awards «Հեռուստատեսության լավագույն դերասանուհի» Առաջադրված

[B]

2005 Character & Morality In Entertainment Awards «Լավագույն դերասանական անսամբլ» «Գաղտնի Սանտա» Հաղթանակ
2008 Prism Awards «Աչքի ընկնող դեր հեռուստաֆիլմում/մինի սերիալում» ««Դրական» կարգավիճակով աղջիկը» Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. My Life: Jennie Garth
  2. «Jennie Garth» tv.yahoo.com. Retrieved on April 1, 2009
  3. «Jennie Garth Credit Listings». Yahoo!. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  4. «Jennie Garth Credits». TV Guide. Վերցված է 2009 թ․ հունիսի 22-ին.
  5. «FHM 100 Sexiest Women of 2000». FreeJose.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
  6. «FHM 100 Sexiest Women of 2000». FreeJose.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
  7. Ausiello, Michael (2008 թ․ մայիսի 10). «Jennie Garth joins 90210 Remake». Ausiello Report. TV Guide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 21-ին.
  8. «Exclusive: Tori Is Out, Shannen Is In for 90210 Remake!». E! Online. Վերցված է 2008 թ․ հուլիսի 31-ին.
  9. Matters of the heart: Jennie Garth goes red Արխիվացված 2012-07-13 archive.today msnbc.
  10. Ravitz, Justin Peter Facinelli, Jennie Garth to Divorce(անգլ.) : magazine. — 2012.
  11. «'Jennie Garth Has Red-and-White Wedding'». ABC News. 2001 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 16-ին.
  12. Jennie Garth Marries Dave Abrams
  13. Jennie Garth and Dave Abrams Call Off Their Divorce: 'They’re Very Happy'
  14. 14,0 14,1 «Jennie Garth Reveals Heart Ailment». People. 2009 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել