Դանիելա Սթիլի աստղը
«Դանիելա Սթիլի աստղը» (անգլ.՝ Danielle Steel's Star), 1993 թվականի ամերիկյան հեռուստատեսային կինոնկար, որ նկարահանել է ռեժիսոր Մայքլ Միլլերը Դանիելա Սթիլի և Քլեր Լաբինի սցենարով, որը հիմնված է Դանիելա Սթիլի համանուն վեպի վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջենի Գարթը, Քրեյգ Բիրկոն, Թերի Ֆարելը, Փենի Ֆուլերը և Միտչել Ռայանը։
Դանիելա Սթիլի աստղը անգլ.՝ Danielle Steel's Star | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, դրամա, քրեական ֆիլմ և վեպի էկրանավորում |
Հիմք | աստղ |
Թվական | 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Միլեր |
Դերակատարներ | Ջեննի Գարթ, Քրեյգ Բիրկո և Թենի Ֆառել |
Սյուժե
խմբագրելԵրիտասարդ և պարզամիտ երգչուհի Քրիստալ Ուայաթն առաջին հայացքից սիրահարվում է գրավիչ և բարի զինվորական Սպենսերին։ Ժամանակի ընթացքում երգչուհին հաջողության է հասնում, և նրա կյանքը վերածվում է հեքիաթի։ Սակայն աստիճանաբար Սպենսերն սկսում է զգալ, որ աղջկա համբավը կործանում է իրենց հարաբերությունները։ Բացի այդ, Սպենսերն ամուսնացած է բարձրաշխարհիկ տիկին Էլիզաբեթի հետ, որը Քրիստալին թույլ չի տա ոչնչացնել իրենց ամուսնությունը։ Շուտով պարզվում է, որ Քրիստալը երեխայի է սպասում, և աղջիկը նոր կյանք է սկսում իր ընկերոջ հետ միասին, որը ստանձնում է երեխայի հոգատարությունը։ Այնուամենայնիվ, Քրիստալը որոշում է, որ ինքը չի կարող նրան այդպիսի պատասխանատվության տակ դնել, և Սպենսերը վերջապես լքում է իր կնոջը և մի քանի տարի անց վերամիավորվում իր նոր ընտանիքի` Քրիստալի և որդու՝ Զեբի հետ։
Դերերում
խմբագրել- Ջեննի Գարթ – Քրիստալ Ուայաթ
- Քրեյգ Բիրկո – Սպենսեր Հիլլ
- Թերի Ֆարել – Էլիզաբեթ
- Պեննի Ֆուլլեր – Օլիվիա Ուայաթ
- Միտչ Ռայան – Հարրիսոն Բարքլայ
- Ջիմ Հեյնի – Թեդ Ուայաթ
- Ռոքսաննա Ռիզ – Փերլ
- Ալբերտ Հոլլ – Լարրի
- Ջոն Մաքկեն – Ուիլլյամ Հիլլ
- Մելենդի Բրիտ – Պրիսցիլլա Բարքլայ
- Ջեյնի Դեյլի – Ֆրենսիս Հիլլ
- Թեդ Ուոս – Էռնի
- Բիբի Օստերվալդ – հորաքույր Պամելա
Արտադրություն
խմբագրելՆկարահանումները տեղի են ունեցել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փասադենա քաղաքում տեղակայված Արդեն վիլլայում[1]։
Թողարկում տեսաերիզով
խմբագրելՖիլմն ԱՄՆ-ում թողարկվել է VHS-ով «Anchor Bay Entertainment»-ի կողմից 1997 թվականի նոյեմբերի 18-ին[2]։ «Universal Studios»-ը թողարկել է չորս ֆիլմերի DVD հավաքածու Միացյալ Նահանգներում (ներառյալ «Աստղը») երկու սկավառակով 2007 թվականի հունվարի 9-ին[3]։ Բացի այդ, ֆիլմը հրատարակվել է DVD-ով նաև Մեծ Բրիտանիայում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Filming Locations For «Star» (1993)
- ↑ Danielle Steel’s Star [VHS] (1993) | Jennie Garth (Actor), Craig Bierko (Actor), Michael Miller (Director) | Format: VHS Tape
- ↑ Danielle Steel 2 DVD Collection (Palomino / Secrets / Star / The Promise) (1993) | Christopher Plummer (Actor), Eva Marie Saint (Actor), Michael Miller (Director), Peter H. Hunt (Director) | Rated: NR | Format: DVD
- ↑ Star (1993) | Jennie Garth (Actor), Craig Bierko (Actor), Michael Miller (Director) | Format: DVD
Արտաքին հղումներ
խմբագրել- «Դանիելա Սթիլի աստղը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դանիելա Սթիլի աստղը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- MyLifetime.com: «Դանիելա Սթիլի աստղը»