Ջեյմս Ռոբերտ Ռասել (Հոկտեմբեր 1953, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արևելագետ, իրանագետ և հայագետ, Հարվարդի համալսարանի մերձավորարևելյան լեզուների և քաղաքակրթությունների ֆակուլտետի Մեսրոպ Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի նախկին պրոֆեսոր։

Ջեյմս Ռասել
Ծնվել է1953[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕքսֆորդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան

ԿենսագրությունԽմբագրել

Ռասելը ծնվել է Նյու Յորքում և մեծացել Նյու Յորքի Վաշինգթոն Հայթս թաղամասում։ Ծնվել է հրեա ընտանիքում։ 1974 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանը, իսկ 1977 թվականին՝ Օքսֆորդի համալսարանը, որտեղ սովորել է Նինա Գարսողանի և Չարլզ Դաուսեթի ներքո։ Դոկտորի աստիճան է ստացել Լոնդոնի համալսարանի Արևելյան և աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցից (SOAS), Մերի Բոյսի ղեկավարությամբ։ 1982 թվականին դիսերտացիա է պաշտպանել, որը վերնագրված էր «Զրադաշտականություննը Հայաստանում», որը հետագայում հրապարակվեց Հարվարդի համալսարանի հրատարակչության կողմից։ Դոկտորի կոչումն ստանալուց անմիջապես հետո վերադարձել է Նյու Յորք և դասավանդել է Կոլումբիայի համալսարանի մերձավորարևելյան լեզուների և մշակույթների ֆակուլտետում։ Այնուհետ տեղափոխվել է Իսրայել և դասավանդել է Երուսաղեմի հրեական համալսարանում։

1992 թվականին նշանակվել է Հարվարդի համալսարանի մերձավորարևելյան լեզուների և քաղաքակրթությունների ֆակուլտետի Մեսրոպ Մաշտոցի անվան հայագիտության ամբիոնի վարիչ` փոխարինելով 1969-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Թոմսոնին։ Ռասելը զբաղեցրել է Մաշտոցի անվան ամբիոնը 1993-ից մինչև 2016 թվականը, երբ անցել է թոշակի։

Ռասելը Հարվարդի համալսարանի Եվրասիական և ռուսական ուսումնասիրությունների Դեյվիս կենտրոնի գործադիր մարմնի անդամ է։ Դասավանդել է Հայաստանում, Հնդկաստանում և Իրանում , Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելյան ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում[4]։

ՔննադատություններԽմբագրել

Ռասելը նկարագրվել է որպես «բարդ կերպար, որին հեշտ չէ դասակարգել և որ անծանոթ չէ առճակատման. ատված է և թուրքերի, և հայերի կողմից»[5]։

Ռասելի աշխատությունները քննադատության են արժանացել հայ պատմաբաններ Արմեն Այվազյանի[6] եւ Արմեն Պետրոսյանի կողմից[7], որոնք Ռասելին մեղադրում են փաստերը կոպտորեն աղավաղելու և հայոց պատմության ու մշակույթի մասին չհիմնավորված և խիստ վիճելի պնդումներ անելու մեջ։ Այվազյանը Ռասելին՝ ամերիկացի մի շարք այլ առաջատար հայագետների հետ միասին, համարում է «արևմտյան կեղծ հայագիտական դպրոցի» ներկայացուցիչներից մեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. NUKAT — 2002.
  3. AlKindi
  4. Պաշտոնական էջ Հարվարդի համալսարանի կայքում
  5. Sanders Gabriel, "Reluctantly Thrust Into Spotlight, Armenia Scholar Becomes Equal Opportunity Offender", The Forward, 2007-10-10.
  6. Այվազյան Արմեն (1998)։ «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ»։ www.hayq.org։ Վերցված է 2021-08-19 
  7. Պետրոսյան Արմեն (2000)։ «Ջ. Ռասելի «հայագիտական» հնարանքները»։ Պատմա-բանասիրական հանդես (3): էջեր 241–257։