Նինա Գևորգի Գարսոյան (անգլ.՝ Nina Garsoïan, ապրիլի 11, 1923(1923-04-11)[1][2][3][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4] - օգոստոսի 14, 2022(2022-08-14)[3], Նյու Յորք, ԱՄՆ[3]), հայ պատմաբան, արևելագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1958

Նինա Գարսոյան
Ծնվել էապրիլի 11, 1923(1923-04-11)[1][2][3][…]
Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[4]
Մահացել էօգոստոսի 14, 2022(2022-08-14)[3] (99 տարեկան)
Նյու Յորք, ԱՄՆ[3]
Բնակության վայր(եր)Նյու Յորք
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունարևելագետ, հայագետ և պատմաբան
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարանի Բարձրագույն դպրոց, Սմիթ Քոլեջ և Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն
Գործունեության ոլորտպատմություն
ԱնդամակցությունԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[5] և Բրիտանական ակադեմիա
Ալմա մատերԲրին Մոր քոլեջ (1943) և Կոլումբիայի համալսարան (1946)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1958)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Nina Garsoïan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նինա Գարսոյանը ծնվել է Փարիզում՝ Ռուսաստանից արտագաղթած հայ ընտանիքում[7]։ 1933 թվականից ընտանիքի հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում։ 1939 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գործող կանանց Բրին Մոր քոլեջը և այն ավարտել 1943 թվականին՝ անտիկ հնաբանի բակալավրի աստիճանով[7]։ 1946 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է մագիստրոսի, իսկ 1958 թվականին՝ դոկտորի աստիճան՝ Բյուզանդիայի, Մերձավոր Արևելքի և Հայաստանի պատմության գծով[7]։ Երկար տարիներ վարել է Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոնը։ Նինա Գարսոյանը պաշտոնավարել է նաև որպես Փրինսթոնի համալսարանի Բարձրագույն դպրոցի դեկան, այսպիսով դառնալով առաջին կինը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը[8]։ Երկու անգամ ընտրվել է Ֆորդի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[7]։ Սմիթ քոլեջի պրոֆեսոր է[8], ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[8]։ Ամերիկյան միջնադարագետների ակադեմիայի իսկական և Բրիտանական ակադեմիայի թղթակից անդամ է[7]։ Փարիզում լույս տեսնող հայագիտական «Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն» հանդեսի գլխավոր խմբագիրն է։

Գիտական հետաքրքրություններ խմբագրել

Նինա Գարսոյանի աշխատությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, Հայոց Եկեղեցու պատմությանը, աղբյուրագիտությանը և մշակույթին, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, պարսկա-բյուզանդական հարաբերություններին, հայ ազգային ինքնագիտակցության ձևավորման հարցերին, Պավլիկյան շարժմանը։ Անգլերեն է թարգմանել Փավստոս Բուզանդի «Պատմութիւն հայոց», Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» և Հակոբ Մանանդյանի «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին...» և այլ հեղինակների աշխատությունները[9][10]։

Աշխատություններ խմբագրել

  • Nina Garsoïan, The Paulician heresy: A study of the origin and development of Paulicianism in Armenia and the eastern provinces of the Byzantine empire, The Hague: Mouton, 1967.
  • Nina Garsoïan, East of Byzantium: Syria and Armenia in the formative period, Washington: Dumbarton Oaks, 1982.
  • Nina Garsoïan, Armenia between Byzantium and the Sasanians, London: Variorum Reprint, 1985.
  • Nina Garsoïan, Mémorial Sirarpie Der Nersessian, Paris, 1992.
  • Nina Garsoïan, Jean-PierreMahé, Des Parthes au Califat: quatre lecons sur la formation de l'identitè arménienne, Paris: De Boccard, 1997.
  • Nina Garsoïan, L' église Arménienne et le grand schisme d'orient, Lovanii: Peeters, 1999.
  • Nina Garsoïan, Church and culture in early medieval Armenia, Aldershot [u.a.]: Ashgate Variorum, 1999.
  • Nina Garsoïan, Studies on the formation of Christian Armenia, Farnham: Ashgate Variorum, 2010.
  • Nina Garsoïan, Interregnum: introduction to a study on the formation of Armenian identity (ca 600 - 750), Lovanii: Peeters, 2012.

Թարգմանություններ խմբագրել

  • The epic histories attributed to P'awstos Buzand transl. and commentary by Nina G. Garsoian, Cambridge, Mass.: Harvard Univ. Press, 1989.
  • Hakob Manandyan, The trade and cities of Armenia in relation to ancient world trade, Transl. from the 2. rev. ed. by Nina G. Garsoian, 1965
  • Aram Ter-Ghewondyan, The Arab emirates in Bagratid Armenia, Transl. by Nina G. Garsoïan, Lisbon: Livraria Bertrand, 1976.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://snbc13.com/nina-garsoian-renowned-french-born-american-historian-died-at-99-death/
  4. 4,0 4,1 4,2 Archives de Paris — P. 17.
  5. 5,0 5,1 https://www.medievalacademy.org/page/CompleteFellows
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Պաշտոնական կայքէջ «Mazda Publishers»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
  8. 8,0 8,1 8,2 Association Culturelle Arménienne de Marne-la-Vallée (France) (ֆր.)
  9. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  10. Nina G. GArsoian (n.1923)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Գարսոյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Գարսոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 702