Չարլզ Դաուսեթ (հունվարի 2, 1924(1924-01-02)[1][2], Միացյալ Թագավորություն - հունվարի 8, 1998(1998-01-08)[1][2]), անգլիացի հայագետ։ Լոնդոնի արևելագիտական և աֆրիկյան ուսմանց բարձրագույն դպրոցի դասախոս։

Չարլզ Դաուսեթ
Ծնվել էհունվարի 2, 1924(1924-01-02)[1][2]
Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 8, 1998(1998-01-08)[1][2] (74 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3]
Մասնագիտությունակադեմիկոս և մանկագիր
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց
Ալմա մատերՓիթերհաուս
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Պարգևներ

Զբաղվում է հայ մատենագիրների, ձեռագրերի, հայերենի, միջնադարյան արվեստի հետազոտությամբ։ Անգլերեն է թարգմանել Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից»-ը և Դավիթ Սլավկաորդի «Խրատք կանոնականք»-ը։ Առանձին ուսումնասիրություն է նվիրել քյոթաքիահայերի արհեստագործությանն ու արվեստին։ Քննել է Եզնիկ Կողբացու տեղեկությունները քաղդեացի աստղագետների մասին, Կոստանդնուպոլսի պատրիարք Ստեփանոս Ա-ի ընդօրինակած Սաղմոսարանի (Օքսֆորդի Բոդլեյան թանգարան) հիշատակարանը։ Կատարել է հայերեն տեր, տիկին, տիեզերք, նյութ, հյութ բառերի ստուգաբանական, հայկական մանրանկարների ու զարդարվեստի նմուշների (Բրիտանական թանգարանի 1652 թ. Հայսմավուրքը, Լիսաբոնում պահվող 1687 թ. ոսկյա տապանակը) ուսումնասիրություններ։ Հրատարակել է գրախոսական ԽՍՀՄ ատլասի (1961) մասին։ 1962 թ. աշնանը եղել է Հայաստանում, ուսումնասիրել Մատենադարանի ձեռագրերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 319