Ջեյմս Մակդիվիդ (McDivitt, հունիսի 10, 1929(1929-06-10)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ։

Ջեյմս Մակդիվիդ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1929(1929-06-10)[1][2] (91 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան և ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց
Մասնագիտությունսպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, օդաչու և ավիատիեզերքային ճարտարագետ
ԱշխատավայրՆԱՍԱ
Պարգևներ և
մրցանակներ
Վաստակների թռչող խաչ Օդային մեդալ «ԱՄՆ ռազմաօդային ուժերում նշանակալի ծառայության համար» մեդալ Ազգային ավիացիայի պատվի սրահ ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ և «Ակնառու ծառայության համար» մեդալ[3]
James McDivitt Վիքիպահեստում

Ավարտել է Միչիգանի համալսարանը (1959), ռազմաօդային ուժերի փորձարկող օդաչուների դպրոցը (ռազմաօդային ուժերի Էդուարդս բազայում, 1966), աերոտիեզերական հետազոտությունների օդաչուների պատրաստման դպրոցը (1961)։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1962 թվականից։ 1965 թվականի հունիսի 3-7-ը, Է. Ուայթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ջեմինի-4» տիեզերանավով։ 1969 թվականի մարտի 3-13-ը, Դ. Սկոտի և Ռ. Շվայկարթի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։ Երկու թռիչքների ընթացքում տիեզերքում մնացել է 338 ժ. 57 ր.։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 172