Ռասել Շվայկարթ
Ռասել Շվայկարթ (Schweikart, հոկտեմբերի 25, 1935[1][2][3], Նեփթյուն Թաունշիփ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու։
Ռասել Շվայկարթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1935[1][2][3] (85 տարեկան) |
Ծննդավայր | Նեփթյուն Թաունշիփ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Manasquan High School? |
Մասնագիտություն | սպա, փորձարկիչ օդաչու, տիեզերագնաց, օդաչու և ավիատիեզերքային ճարտարագետ |
Աշխատավայր | ՆԱՍԱ |
Պարգևներ և մրցանակներ | ԱՄՆ տիեզերագնացների փառքի սրահ և «Ակնառու ծառայության համար» մեդալ[4] |
Կայք | well.com/~rs |
Rusty Schweickart Վիքիպահեստում |
Ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1956), ստացել գիտությունների բակալավրի և մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1969 թվականի մարտի 3-13-ը, Ջ. Մակդիվիդի և Դ. Սկոայի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, թռիչք է կատարել «Ապոլլոն-9» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 241 ժ 1 ր։ Շվայկարթը դուրս է եկել բաց տիեզերք (47 ր)։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 554)։ |