Ջեյմս Դյուար (անգլ.՝ James Dewar, սեպտեմբերի 20, 1842(1842-09-20)[1][2][3][…], Կինքարդին[4] - մարտի 27, 1923(1923-03-27)[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][4]), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1877 թ.)։ Անգլիայի Քիմիական ընկերության նախագահ (1897 թ.)։ Ուսումնասիրել է կարբոնիլային միացությունները և օզոնը։ 1871 թվականին առաջարկել է բենզոլի և պիրիդինի կառուցվածքային բանաձևերը։ Աշխատանքները վերաբերում են ջերմային երևույթների ուսումնասիրմանը։

Ջեյմս Դյուար
անգլ.՝ James Dewar
Ծնվել էսեպտեմբերի 20, 1842(1842-09-20)[1][2][3][…]
Կինքարդին[4]
Մահացել էմարտի 27, 1923(1923-03-27)[5][1][2][…] (80 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][4]
ԳերեզմանԳոլդերս Գրին
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, քիմիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա և քիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԷդինբուրգի համալսարան և Dollar Academy?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարԼայոն Փլեյֆեր
Պարգևներ
 James Dewar Վիքիպահեստում

Մշակել է մետաղների ջերմունակությունը ցածր ջերմաստիճաններում չափելու եղանակներ։ Պատրաստել է նյութի ջերմամեկուսացումն ապահովող անոթներ՝ թերմոսներ։ Առաջինն է ստացել հեղուկ ջրածինը և որոշել դրա հաստատունները (1898 թ.)։ Ուսումնասիրել է մետաղների Էլեկտրահաղորդականության և ջերմունակության ջերմաստիճանային կախումը։ Կյուրիի հետ փորձով ապացուցել է, որ ռադոնի քայքայման դեպքում առաջանում է հելիում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 423