HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս Բոսուել (այլ կիրառումներ)

Ջեյմս Բոսուել (անգլ.՝ James Boswell, հոկտեմբերի 29, 1740(1740-10-29)[1][2] կամ հոկտեմբերի 18, 1740(1740-10-18)[3], Էդինբուրգ[4][2] - մայիսի 19, 1795(1795-05-19)[1][5][6][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]), շոտլանդացի գրող և մեմուարիստ (հուշավիպագիր)։ Նրան հռչակ է բերել «Սամյուել Ջոնսոնի կյանքը» (1791 թվական) երկհատորյա գիրքը, որը հաճախ անվանել են անգլերենով գրված մեծագույն կենսագրություն։

Ջեյմս Բոսուել
անգլ.՝ James Boswell
James Boswell of Auchinleck.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1740(1740-10-29)[1][2] կամ հոկտեմբերի 18, 1740(1740-10-18)[3]
ԾննդավայրԷդինբուրգ[4][2]
Վախճանվել էմայիսի 19, 1795(1795-05-19)[1][5][6][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[2]
Մասնագիտությունօրագրի հեղինակ, գրող, փաստաբան և կենսագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[7]
ԿրթությունԷդինբուրգի համալսարան[4], Գլազգոյի համալսարան և Ուտրեխտի համալսարան[4]
Ուշագրավ աշխատանքներThe Life of Samuel Johnson?
ԱշխատավայրԷդինբուրգի համալսարան
ԱմուսինMargaret Boswell?[8]
ԶավակներJames Boswell?[8], Veronica Boswell?[6][8], Euphemia Boswell?[6][8], Sir Alexander Boswell, 1st Baronet?[6][8], Elizabeth Boswell?[6][8], Sally Boswell?[8] և Charles Boswell?[8]
James Boswell Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործությունԽմբագրել

Հայրը դատավոր էր, դաժան կալվինական։ Նա սովորել է Էդինբուրգի համալսարանում, այնուհետև՝ Գլազգոյում, որտեղ նրան դասավանդող ուսուցիչների շարքում է եղել Ադամ Սմիթը։ Անցել է կաթոլիկության, ընդունել վանականություն։ Իմանալով այդ մասին՝ հայրը զրկել է որդուն ունեցվածքից, ոտքը կտրել տնից։

Բոսուելը տեղափոխվել է Լոնդոն, որտեղ իրեն դրսևորել է որպես կերուխում սիրողի և հարբեցողի։ Նա կարճ ժամանակով մտերմացել է Գարրիկի, Գոլդսմիթի, Բյորկի, Ռեյնոլդսի, Ջոնսոնի հետ, դարձել նրանց «Ակումբի» անդամ։ Բոսուելը եղել է «Կիլուինինգ» մայրական օթյակի անդամ[9][10]։

1768 թվականին նա նախաձեռնել է ճանապարհորդել Եվրոպայով, այցելել Վոլտերին և Ժան–Ժակ Ռուսոյին։ Վերջինիս հանձնարարությամբ ուղևորվել է Կորսիկա, որտեղ ծանոթացել է առաջին ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Պասկուալ Պաուլիի հետ։ Գրել է «Զեկույց Կորսիկայի մասին» (1768 թվական) ստեղծագործությունը, որը եվրոպական բեսթսելեր է դարձել, վաճառվել արագ և մեծ տպաքանակով։

1920 թվականին գտնվել և 1950 թվականին հրատարակվել է Բոսուելի պատանեկան օրագիրը, որը նա տարել է 1762–1763 թվականներին՝ առաջին անգամ Լոնդոն այցելած և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելու ժամանակ։ Այդ հրատարակությունը մեծ աղմուկ է բարձրացրել և ստիպել գրականագետներին բացահայտել Բոսուելին՝ որպես օրագրային արձակի փայլուն վարպետի։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ՀրատարակությունԽմբագրել

  • The general correspondence of James Boswell, 1757–1763. Edinburgh: Edinburgh UP, 2006

ԳրականությունԽմբագրել

 
Account of Corsica, 1768 թվական

ԾանոթագրություններԽմբագրել