Բացել գլխավոր ցանկը

Ջակոբ Լևի Մորենո (մայիսի 18, 1889(1889-05-18)[1], Բուխարեստ, Ռումինիա[2] - մայիսի 14, 1974(1974-05-14)[3][1], Բեքոն, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ) սոցիալ-հոգեբան և հոգեբույժ, հոգեդրամայի, սոցիոմետրիայի և խմբային հոգեթերապիայի հիմնադիր։ 1927 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։

Ջակոբ Լևի Մորենո
Jacob Levy Moreno
Moreno mit bueste.gif
Ծնվել էմայիսի 18, 1889(1889-05-18)[1]
Բուխարեստ, Ռումինիա[2]
Մահացել էմայիսի 14, 1974(1974-05-14)[3][1] (84 տարեկանում)
Բեքոն, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Romania.svg Ռումինիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունհոգեբույժ և գրող
Հաստատություն(ներ)Նյու Յորք
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Հայտնի աշակերտներԱնն Անսելին Շուտցենբերգեր
Ամուսին(ներ)Zerka T. Moreno?
Jacob L. Moreno Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մորենոն, հայտնի միֆաստեղծագործ է, իր «Ինքնակենսագրականում» այդպես է նկարագրել իր ծննդյան պատմությունը։

«Ես ծնվել եմ նավի վրա բուռն գիշերով, որը լողում էր Սև ծովում Բոսֆորից դեպի Կոնստանտյե՝ ռումինիայի նավահանգիստ: Դա տեղի ունեցավ շաբաթ օրը՝ արևածագին,ծննդաբերությունը վերջացավ անմիջապես աղոթքը սկսելուց առաջ… Ոչ ոք չգիտեր,թե ինչ նավ էր դա: հունական, թուրքական, ռումինական, թե իսպանական:Այդ անորոշությունից սկսվում է իմ կյանքի անորոշությունը և իմ քաղաքացիությունը… Ես ծնվեցի տիեզերքի քաղաքացի,ով թափառում է երկրից երկիր՝ տարբեր ծովերում »

Ջակոբ Լ. Մորենոյի հետևորդների մեծամասնությունը նրա ծննդյան հենց այս տարբերակն են նախընտրում։ Սակայն,եթե խստորեն հետևենք փաստերին,ապա Մորենոն ծնվել է 18 մայիսի 1889 թվականին Բուխարեստում (Ռումինիայի Թագավորություն) Սեֆարդ,սեֆարդների Հրեա,հրեաների Օսմանյան կայսրության ընտանիքում։ Մորենոյի հայրը՝ Մորենո Լևի Նիսսիմը Պլեվեն,Պլեվենից է (ինչպես նաև Մորենո Լ․ Նիսսիմը, 1856-1925) եղել է վաճառական,որի ծնողներն էլ իրենց հերթին Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Պլեվեն։

Շուտով՝հոր մահից հետո 1925 թվականին տեղափոխվելով ԱՄՆ Ջակոբ Լ. Մորենոն, որպես ազգանուն վերցնում է հոր անունը,և աշխարհին հայտնի է դառնում որպես՝ Ջակոբ Լևի Մորենո («Մորենու» հրեերեն նշանակում է «ՈՒսուցիչ»)։ Մորենոյի մայրը՝ Պաուլինա Յանկույի Վոլֆը (1873-1933) ծագումով Կալերաշի,Կալարաշաից է[4]։ Մորենոն վեց քույր և եղբայրներից ամենամեծն էր։Լեզուն,որով տանը խոսում էին լադինոն էր։

Ինչպես Մորենոյի ծնունդը,այնպես էլ մանկությունը ողողված է եղել լեգենդներով, որից ուշագրավ է մեկը,որն անմիջական կապ ունի հոգեդրամայի հետ։ Մի անգամ Ջակոբը հարևանի երեխաների հետ հայտնվում է տան նկուղում։ Ջակոբը առաջարկում է խաղալ Աստված։ «Ես կլինեմ Աստված, իսկ դուք իմ հրեշտակները»: Երեխաները համաձայնվեցին և ընդհանուր ջանքերի շնորհիվ՝ աթոռներից և սեղաններից պատրաստեցին «երկինք»: Ջակոբը բարձրացել և նստել էր այդ բուրգի ամենավերևում, երեխաները վազում էին նրա շուրջը,ձեռքով էին անում, երգում էին և ցուցադրում էին հրեշտակների պատկերներ։ Նրանցից մեկը Ջակոբին հարցնում է, թե ինչու նա չի թռչում։ Տղան փորձում է թռչել և հանկարծ ընկնում է և կոտրում ձեռքը։ Մորենոն այս դեպքը համարում էր հոգեդրամայի փորձ և իր այդ մեթոդն անվանում է «ընկնող աստվածների հոգեթերապիա»:

Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1951-1966 թվականներին Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Բիկոն-հիլի կլինիկայի (այժմ՝ «Մորենո առողջարան») հիմնադիրը (1936) և գլխավոր բժիշկը (մինչև 1968 թվականը), Սոցիոմետրիայի և հոգեդրամայի ինստիտուտի (1940, Մորենո ինստիտուտ) հիմնադիրը։ Ելնելով գեշտալդ հոգեբանության և պսիխոանալիզի տեսություններից՝ Մորենոն ուսումնասիրել է մարդկանց հոգեբանական փոխհարաբերությունները փոքր խմբերում, գտնելով, որ այդ միջոցով կարելի է ըմբռնել ամբողջ հասարակության յուրահատկությունը։ Փոխադարձ համակրանքի և հակակրանքի հետազոտման համար Մորենոն մշակել է սոցիոմետրիկ փորձամիջոց, որի արդյունքները գրաֆիկորեն (սոցիոգիր) նկարագրում է մարդկանց փոխհարաբերությունների կառուցվածքը։ Մորենոյի առաջարկած սոցիոմետրիկ մեթոդները (սոցիոդրամա, հոգեդրամա) թեև տալիս են որոշակի գործնական արդյունքներ (աշխատանքի արտադրողականության աճ, հոգեբանական մթնոլորտի բարելավում, նևրոզների բուժում և այլն), սակայն դրանցում առկա է հոգեբանական գործոնի չափազանցումը։ Կապիտալիզմի արատների բուժման Մորենոյի հավակնությունները պատրանքային են, քանի որ չեն շոշափում այդ հասարակարգին ներհատուկ հակամարտ հակասությունները։

1895 թվականին ընտանիքը տեղափոխվում է Վիեննա (Ավստրիա)։ Դրանից հետո,երբ 1905 թվականին ծնողները տեղափոխվում են Բեռլին, 14 տարեկան Ջակոբը մնում է Վիեննայում և նա այլևս չի ապրում ծնողների հետ։ Այդ ժամանակահատվածում Մորենոն վերապրում է մի ինչ որ առեղծվածային փորձ, որը հիմնականում որոշում է նրա ճակատագիրը։ Մորենոն նկարագրում է, թե ինչպես է նա Գերմանական մի փոքրիկ քաղաքում կանգնում Քրիստոսի արձանի առջև և զգում է, որ պետք է որոշում ընդունի․

  Արձանի առջև կանգնած, ես սկսեցի հասկանալ, որ պետք է կայացնեմ որոշում,որը կձևավորի իմ հետագա ճակատագիրը: Ես կարծում եմ, որ բոլոր մադիկ պատանեկության տարիքում նմանատիպ որոշում են կայացնում:Եվ այսպես եկավ իմ պահը: Իմ առջև դրված էր մի հարց, որ ես պետք է ընտրեմ ինչպես իմը․ամբողջ տիեզերքը թե՞ իմ ընտանիքը,թե՞ սերունդ, որից ես ստեղծվել եմ: Եվ ես ընտրեցի տիեզերքը՝ ոչ նրա համար, որ իմ ընտանիքը վատն էր մյուս ընտանիքներից, այլ նրա համար, որ ես ուզում էի ապրել ինչ-որ մեծ բանի համար, այն աշխարհի համար,որը կպատկաներ իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամին, որտեղ ես կցանկանայի նրանց ետ բերել:  


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Морено Якоб Леви / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 3,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. René Marineau. Jacob Levy Moreno, 1889—1974. Лондон: Routledge, 1989
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 53