Անն Անսելին Շուտցենբերգեր

ֆրանսիացի հոգեբան

Անն Անսելին Շուտցենբերգեր (ֆր.՝ Anne Ancelin Schützenberger, մարտի 29, 1919(1919-03-29)[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2] - մարտի 23, 2018(2018-03-23)[3][1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի հոգեբան, կլինիկական և սոցիալական հոգեբանության փորձագետ, հոգեբանության դոկտոր, Նիսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, որտեղ շուրջ քսան տարի գլխավորել է կլինիկական և սոցիալական հոգեբանության լաբորատորիան։ Հոգեթերապիայի վերաբերյալ մեկ տասնյակ գրքերի հեղինակ է[9]։

Անն Անսելին Շուտցենբերգեր
ֆր.՝ Anne Ancelin-Schützenberger
Ծնվել էմարտի 29, 1919(1919-03-29)[1]
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[2]
Մահացել էմարտի 23, 2018(2018-03-23)[3][1] (98 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և հոգեթերապևտ
Հաստատություն(ներ)Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս
Գործունեության ոլորտհոգեբանություն[4], Հոգեդրամա և հոգեթերապիա[4]
ԱնդամակցությունInternational Association for Group Psychotherapy and Group Processes?
Ալմա մատերՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Փարիզի արվեստների ֆակուլտետ և Paris Diderot University? (1970)[5]
Գիտական աստիճանդոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[6][4]
Ամուսին(ներ)Marcel-Paul Schützenberger?[7][8]
Երեխա(ներ)Hélène Schützenberger?
Կայքanneschutzenberger.com
 Anne Ancelin Schützenberger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անն Անսելին ծնվել է 1919 թվականին Մոսկվայում։ Փարիզի համալսարանում ուսանել է մաթեմատիկա, փիլիսոփայություն և իրավագիտություն, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ընդհատել է ուսումը, որը շարունակել է պատերազմի ավարտից հետո։ Պատերազմի տարիներին մասնակցել է նացիստական օկուպացիայի դիմադրությանը, որից հետո սկսել է ուսումնասիրել հոգեբանություն։ 1948 թվականին ամուսնացել է Մարսել Պոլ Շուտցենբերգերի հետ, 1950 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենան։ Նույն թվականին Անն Անսելին Ֆուլբրայթի կրթաթոշակ է ստացել և տեղափոխվել Ամերիկա՝ Կուրտ Լևինի մոտ ուսանելու փոխգործակցության գործընթացները և խմբի դինամիկան։ Այնտեղ հանդիպել է Ջակոբ Լևի Մորենոյին։ Սոցիոմետրիայի հիմնադիրն այնքան տպավորված է եղել Աննի անհատականությամբ և աշխատանքով, որ նրան համարել է իր որդեգիր աղջիկը, նրանք մտերիմ են եղել մինչև Մորենոյի կյանքի վերջին օրերը։ Անն Անսելին ակտիվորեն զբաղվել է հոգեդրամայով։ Լինելով Ջակոբ Լևի Մորենոյի և Ֆրանսուազա Դոլտոյի աշակերտը՝ սերտորեն համագործակցել է Գրեգորի Բետսոնի և Կարլ Ռոջերսի հետ։ Շուտցենբերգերի խմբի հոգեթերապիայի և հոգեդրամայի ներդրումը հայտնի է ողջ աշխարհում։ 1964 թվականին Անն Անսելին Փարիզում կազմակերպեց հոգեդրամայի առաջին միջազգային կոնգրեսը։ Եղել է խմբի հոգեթերապիայի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, 2003 թվականից՝ պատվավոր արխիվարիուս[10][11]։

1970 թվականին Անն Անսելին քաղցկեղով հիվանդների բուժման և նրանց ընտանիքիների հետ աշխատանքների լրացուցիչ միջոցների պրակտիկա է ներկայացրել, 1985 թվականից սկսել է աշխատել քաղցկեղի վերջին փուլում գտնվող հիվանդների հետ[12]։

Աշխատանքները վերաբերում են գենոսոցիոգրամին, ոչ վերբալ հաղորդակցությանն ու ընտանեկան կապերին։ Ուսումնասիրելով ընտանեկան ողբերգական պատմությունները՝ վեր է հանում սերունդների կապը, օգնում դադարեցնել սերնդեսերունդ պատահող անգիտակցական կրկնությունները։ 1998 թվականին լույս է տեսել Անն Անսելին Շուտցենբերգերի «Aie, mes aieux» («Նախնիների սինդրոմը. տրանսգեներացիոն կապեր, ընտանեկան գաղտնիքներ, տարեդարձի սինդրոմ, տրավմաների փոխանցում և գենոսոցիոգրամի պրակտիկ օգտագործում») աշխատությունը, որը նվիրված է հոգեկան ապրումների ազդեցությանը և սերնդեսերունդ փոխանցվելու երևույթին[13]։ Գիրքը թարգմանվել է տարբեր լեզուներով։

Անն Անսելին Շուտցենբերգերը բնակվում է Փարիզում։

Երկեր խմբագրել

  • Anne Ancelin Schützenberger [Thèse de doctorat d’État, Paris, Sorbonne, 1976, Université de Paris VII, Atelier de reproduction des thèses, Université de Lille III. Paris, Diffusion Librairie Champion, 2 vol., 845 p., déposé dans 120 bibliothèques universitaires françaises].
  • Contribution à l’étude de la communication non verbale, (épuisé), 1978.
  • Le Jeu de rôle, Paris, ESF, 1981, (5e éd., 1999).
  • Vouloir guérir, l’aide au malade atteint d’un cancer, Paris, Desclée de Brouwer, 1985, 9e éd. augm., 2004.
  • Aïe, mes aïeux ! Liens transgénérationnels, secrets de famille, syndrome d’anniversaire, transmission des traumatismes et pratique du génosociogramme Paris, Desclée de Brouwer, 1988. (16e édition revue et augmentée le 4 septembre 2007) [Traductions anglaise, allemande, russe, portugaise, espagnole-argentine, italienne].
  • The Ancestor Syndrome, Londres & New York, Routledge, 1998.
  • Précis de psychodrame. Introduction aux aspects techniques. Paris, Éditions Universitaires, édition élargie 1972, 261 p. [Réédition revue et complétée, Le Psychodrame, Paris, Payot, 2003. [Traductions allemande, italienne, espagnol, suédoise, japonaise, turque (1980)].
  • Le Psychodrame, Paris, Payot, 2003.
  • Anne Ancelin Schützenberger Les secrets de famille, les non dits, et le syndrome d'anniversaire in Transmissions, Joyce Ain, dir. Toulouse, Erès, 2003.
  • Anne Ancelin Schützenberger et Ghislain Devroede, Ces Enfants malades de leurs parents, Paris, Payot, 2003.
  • Sortir du deuil, surmonter son chagrin et réapprendre à vivre avec Evelyne Bissone Jeufroy, Paris, Payot, 2005.
  • Anne Ancelin Schützenberger et Ghislain Devroede, Suffering in Silence, the legacy of unresolved sexual abuse, 2005.
  • Contributions à une histoire de vie in Gauléjac Vincent, dir. et coll., 2003-2004.
  • Histoire de vie et choix théoriques - Femmes et Sciences Sociales - «Changement Social», Paris, L'Harmattan (diffusion).
  • Le Genosociogramme. Introduction à la psychologie transgénérationnelle in "le Genogramme, n° spécial des "Cahiers Critiques de Thérapie familiale et pratique de réseaux", Bruxelles, 2000, no 25, p. 61–83.
  • Psychogénéalogie. Guérir les blessures familiales et se retrouver soi, Paris, Payot, 2007.
  • Le Plaisir de vivre, Paris, Payot, 2009.
  • Exercices pratiques de psychogénéalogie, Paris, Payot, 2011.
  • Ici et maintenant. Vivons pleinement, Paris, Payot, 2013.
  • La Langue secrète du corps, Paris, Payot, 2015.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Anne Ancelin Schützenberger // Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 À 98 ans, Anne Ancelin Schützenberger part rejoindre ses aïeux
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. http://www.sudoc.fr/174434553
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. https://howlingpixel.com/i-en/Anne_Ancelin_Sch%C3%BCtzenberger
  8. https://www.cairn.info/revue-de-psychotherapie-psychanalytique-de-groupe-2019-2-page-7.htm
  9. «Anne Ancelin Schutzenberger». a.ancelin.schutzenberger.pagesperso-orange.fr. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Secretos familiares». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Salir del duelo - Evelyne Bissone Jeufroy - Coach, Grafóloga, Psicóloga». www.evebissonejeufroy.info. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  12. «Анн Анселин Шутценбергер: «Психоаналитики сочли меня ненормальной»» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  13. «Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute». www.genocide-museum.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն Անսելին Շուտցենբերգեր» հոդվածին։