Ջաթ (հինդի՝ जाट Jaṭ IAST, ա.-փենջ.` ਜੱਟ جٹ Jaṭṭ, ուրդու՝ جاٹ), էթնիկական խումբ Հնդկաստանում[1]։ Բնակվում են հիմնականում Փենջաբում, Հարյանայում, Ուտար Պրադեշում, Ռաջաստանում, ինչպես նաև խոշոր միջազգային ներգաղթային սփյուռքներում[2][3][4]։ Ջաթերն ունեն մշակութային պատմություն, որին կարելի է հետևել հնագույն ժամանակներից սկսած[4]։

Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Խոսում են փենջաբի լեզվով։ Տարածված է նաև ուրդուուն։ Ջաթերը հիմնականում սիկհականություն հետևորդներ են, բայց նրանց մեջ կան նաև հինդուիստներ, Պակիստանում՝ մուսուլման-սուննիները։ Մեր թվարկության սկզբում ջաթերի նախնիների ցեղերը բնակեցրել են Փենջաբի արևմտյան շրջանները, բնակություն հաստատել Հյուսիսային Հնդկաստանում, կազմել փենջաբցիների էթնիկ հիմքը։ Ջաթերը հիմնականում հողագործներ ու զինծառայողներ էին։

1699 թվականից հաջող պայքար տանելով Մեծ մողոլներ հետ՝ ջաթ-սիկհերը Փենջաբում ստեղծել են ուժեղ պետություն, որը անգլիական գաղութարարների կողմից նվաճվել է 1849 թվականին։ 1710 թվականից հետո նկատելի է եղել ջաթ-ոչ սիկհերի արտագաղթ[5] Դելիից արևելք և հարավ ընկած շրջաններ[6], որտեղ նրանք հաջող դիմակայել են Մեծ մոնղոլների էքսպանսիային։ 1761 թվականին Բհարատպուր իշխանության ջաթերը կռվով հետ են վերցրել Ագրան և 13 տարով հաստատվել նրա Կարմիր ֆորտում։ Բայց ջաթերը, ինչպես և Հնդկաստանի այլ ժաղովուրդներ, խոնարհվել են հաղթական բրիտանացիների առաջ։

Ջաթերը լիովին չեն համապատասխանում հինդուիզմի վառնային/կաստային համակարգին։ Իրենք իրենց համարում են քշաթրիներ[7], սակայն շատ հնդիկներ ջաթերին համարում են «դեգրադացված քշատրիներ», որոնք, բրահմայական ծեսերից երկարատև խզման պատճառով իջել են մինչև շուդրի կարգավիճակ[8]։ Դելի շրջանում ջաթ-հնդիկների այրիներին թույլատրվում է կրկին ամուսնանալ, այն դեպքում, երբ բարձր կաստաների մեջ մտնող հնդիկներին ընդհանրապես երկրորդ ամուսնությունը արգելված է[9]։ Ռաջպուտները անվիճելի քշատրիաներ են (որոնց մոտ լայն տարածում ունի սաթին՝ այրիների ինքնահրկիզումը), ուրիշներից առավել չեն ցանկանում ջաթերի մեջ տեսնել «վառնայի եղբայրների»։ Այստեղից էլ սկսվել են ջաթերի և ռաջփութների արյունոտ հակամարտությունները[10]։ Այժմ ջաթերին քշատրիամի ճանաչելու պահանջը հնչեցրել է Արյա-Սամաջ (Arya Samaj) շարժումը, որը դրանում տեսնում է ջաթերի հնդկա-սկյութական ծագման գաղութային տեսությունը «չեղյալ հայտարարելու» եղանակը[11]։

Սակայն, անկախ ամեն ինչից, ջաթ ազգությունը ժամանակակից Հնդկաստանում առավել բարգավաճող խմբերից մեկն է (բնակչության մեկ շնչի հաշվով)։ Ջաթերի ամենամեծ քանակն ապրում է Փենջաբ, Հարյանա և Գուջարաթ նահանգներում[12]։ Վերջին տարիներին ջաթ ազգությունը Փենջաբում գերիշխող քաղաքական դաս է[13]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. B. S. Dhillon History and study of the Jatts. — Beta Publishers, 1994. — ISBN 1895603021
  2. Hukum Singh Pawar (Pauria). The Jatts — Their Origin, Antiquity and Migration. 1993, ISBN 81-85253-22-8
  3. Surjit Mansingh. Historical Dictionary of India, Vision Books, 1998, pp. 203—204. ISBN 81-7094-309-4.
  4. 4,0 4,1 Herbert Risley. The People of India
  5. Условный этнографический термин. Чёткого самоназвания данная группа не имеет.
  6. Կաղապար:Нп3 Rulers, Townsmen and Bazaars: North Indian Society in the Age of British Expansion, 1770–1870. — Cambridge University Press, 1988. — С. 22. — ISBN 978-0-521-31054-3
  7. From hierarchy to stratification. — Oxford University Press, 1975.
  8. Encyclopedia of Medical Anthropology.
  9. У западных джатов-мусульман вдова часто вступает в брак с братом или другим родственником умершего мужа.
  10. The Cat and the Lion: Jaipur State in the British Raj. — Leiden, BRILL, 1988.
  11. Christophe Jaffrelot. Religion, Caste & Politics in India. — Primus Books, 2010.
  12. «Haryana Online»։ Haryana Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-12-ին։ Վերցված է 2009-08-09 
  13. «History of Punjab politics: Jats do it!»։ Indianmuslims.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-12-ին։ Վերցված է 2009-08-09