Ջագդիշ Բհագվատի (անգլ.՝ Jagdish N. Bhagwati, հուլիսի 26, 1934(1934-07-26)[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հնդկական ծագումով ամերիկացի տնտեսագետ, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (2012)[8]։

Ջագդիշ Բհագվատի
անգլ.՝ Jagdish N. Bhagwati
Ծնվել էհուլիսի 26, 1934(1934-07-26)[1] (90 տարեկան)
Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Հնդկաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և Դելիի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Տնտեսաչափական ընկերություն[2] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Սուրբ Ջոնի քոլեջ, Մումբայի համալսարան, Nuffield College? և Սիդենհամ քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՉարլզ Քինդլբերգեր
Եղել է գիտական ղեկավարGene Grossman?, Ռոբերտ Ֆենստրա, Donald Davis?, Pravin Krishna?, Sayuri Shirai?[4], Caroline Freund?[4], Adolf Leon Vandendorpe?[4], Mark W. Frankena?[4], David Morawetz?[4], Lucy Adams Cardwell?[4], Mary Ann Baily?[4], John Huk-Tau Cheh?[4], Chaiyawat Wibulswasdi?[4], Michael D. Pelcovits?[4], Kenneth S. Flamm?[4], Francisco L. Rivera-Batiz?[4], David Scott Laster?[4], Kar-yiu Wong?[4], Asad Alam?[4], Lorenzo Garbo?[4], Debojyoti Sarkar?[4], Ahmad Ahsan?[4], Cornelia H. McCarthy?[4], Vivek Harsha Dehejia?[4], James George Benedict?[4], Rupa Chanda?[4], Aparna Guha?[4] և Eugene Charles Beaulieu?[4]
Պարգևներ
Ամուսին(ներ)Padma Desai?
Երեխա(ներ)Anuradha Bhagwati?[7]
 Jagdish Bhagwati Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հայրը Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավոր է։ Ընտանիքն ուներ յոթ երեխա, Ջագդիշի եղբայրներից մեկը դարձավ Հնդկաստանի Գերագույն դատարանի նախագահ, մյուսը՝ հայտնի նյարդավիրաբույժ։

Սովորել է Քեմբրիջում, Օքսֆորդում և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Դասավանդել է Հնդկաստանի վիճակագրական ինստիտուտում, Դելիի բիզնես դպրոցում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1968-1980) և Կոլումբիայի համալսարանում (1980-ից)։

Ճապոնական «Ծագող արևի» շքանշանի ասպետ (2006)։ Ֆ.Սեյդմանի (1998), Բ. Հարմսի (1988) և Ջ. Ռ․ Կոմոնսի (1995) մրցանակների դափնեկիր։ Ի պատիվ գիտնականի՝ International Economics Journal-ը 2000 թվականից շնորհում է Բհագվատի մրցանակը։ Japan and the World Economy ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

Բհագվատիի կինը Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Պադմա Դեսային է, հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի տնտեսագիտության մասնագետ[9]։

Նա զգալի ներդրում է ունեցել տնտեսական տեսության զարգացման գործում, մասնավորապես, մեծ ուշադրություն է դարձրել այնպիսի խնդրի, ինչպիսին են շուկայի ձախողումները[10]։

Ջ. Բհագվատիի գլխավոր աշխատություններից մեկը՝ «Ի պաշտպանություն գլոբալացման», քննադատների կողմից դրականորեն է ընդունվել, նվիրված է XXI դարի կենտրոնական ֆենոմենի՝ գլոբալացման խնդիրներին ու հակասություններին։ Հեղինակը հիմնավորված պատասխաններ է տալիս հակագլոբալիստների՝ մտավոր-քաղաքական շարժման՝ արևմտյան երկրներում լայն տարածում գտած գլոբալացման դեմ ուղղված քննադատություններին, ինչպես նաև սահմաններ է գծում քաղաքական և տնտեսական գլոբալացման միջև։ Հետազոտությունը գիտականորեն հիմնավորված տեսանկյունից ապացուցվել է, որ գլոբալացումը համաշխարհային զարգացման օբյեկտիվ և մեծ մասամբ դրական միտում է։

Հիմնական աշխատանքներ

խմբագրել
  • «Свободная торговля сегодня» (Free Trade Today, 2002)
  • Джагдиш Бхагвати В защиту глобализации = In Defense of Globalization (2004). — Ладомир, 2005. — 448 с. — ISBN 5-86218-391-4

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջագդիշ Բհագվատի» հոդվածին։