Պատրիկ Ֆիորի

Պատրիկ Շուշանյան
(Վերահղված է Պ. Ֆիորիից)

Պատրիկ Ֆիորի (ֆր.՝ Patrick Fiori), բուն ազգանունը Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան (ֆր.՝ Patrick Jean-François Chouchayan, սեպտեմբերի 23, 1969(1969-09-23)[1][2], Մարսել), նշանավոր ֆրանսահայ երգիչ։ Երգում է ֆրանսերենով։ «Փարիզի Աստվածամոր տաճարը» (ֆր.՝ Notre Dame de Paris) երաժշտական ներկայացման աստղ. կատարել է արքայական հրաձիգների հրամանատարի՝ Ֆեբա դե Շատոպերի դերը։

Պատրիկ Ֆիորի
Patrick Fiori
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1969(1969-09-23)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՄարսել
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ և կորսիկացի
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և դերասան
ԱմուսինAriane Quatrefages?
Ծնողներհայրը՝ Ժակ Շուշայան
Կայքpatrickfiori.net
 Patrick Fiori Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պատրիկ Ֆիորին ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 23-ին Մարսելում, իսկ այնուհետև ծնողները տեղափոխվել են Կորսիկա։ Հայրը հայազգի Ժակ Շուշայանն է, իսկ մայրը կորսիկուհի է։ Ֆիորին խոստովանում է, որ իր գործունեության սկզբում ընտանիքում մշտապես փողի խնդիր է եղել, և ծնողները ստիպված են եղել շատ աշխատել, որպեսզի ապահովեն երեխաներին։ Ինքը նույնպես կատարել է տարբեր աշխատանքներ, որպեսզի ինչ-որ կերպ օգնի հարազատներին՝ փորձելով իր ուժերը որպես պիցցայի վաճառող, էլեկտրիկ, դեկորատոր։ Ֆիորին նշում է.

  «Ինչքան ես ինձ հիշում եմ, այնքան ես շրջապատված եմ եղել երաժշտությամբ։ Երբ ես փոքր էի, իմ քույրերը երգում էին շուրջս և ինձ երգով օրոր ասում։ Մեզ մոտ բոլորն են երգում, նույնիսկ՝ հայրս, որը, չնայած իր աղետալի ձայնին, ստեղծագործում և հնարում էր»։  

Հիմա իր սիրելի կատարողների շարքում Պատրիկը նշում է Շառլ Ազնավուրին, Ժակ Բրելին, Էդիթ Պիաֆին, Տոտո Կուտունյոյին։ Առաջին ալբոմը նա թողարկել է 17 տարեկան հասակում։ Ապագա աստղի դեբյուտը կայացել է 12 տարեկան հասակում, հայտնի արտիստ Ֆրանկ Ֆեռնանդելի հրավերով՝ մասնակցելու նրա երաժշտական կոմեդիային։

Ալբոմներ խմբագրել

  • 1994։ Puisque c'est l'heure
  • 1995։ Le cœur à l'envers
  • 1998։ Prends moi
  • 2000։ Chrysalide
  • 2002։ Patrick Fiori
  • 2005։ Si on chantait plus fort
  • 2008։ Les choses de la vie
  • 2010։ L'instinct masculin
  • 2014: Choisir
  • 2017: Promesse

Համերգային ալբոմներ խմբագրել

  • 2011։ L’instinct masculin Live

Հավաքածուներ խմբագրել

  • 2007։ 4 mots

Նշանավոր սինգլներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիկ Ֆիորի» հոդվածին։