ՌԵԼԻԿՏ-1
ՌԵԼԻԿՏ-1 (ռուս.՝ РЕЛИКТ-1), խորհրդային տիեզերական մնացորդային ճառագայթման քարտեզագրման գիտափորձ, իրականցված Երկրի արհեստական արբանյակ Պրոգնոզ-9-ի վրա տեղադրված սարքերով, 1983 թվականի հուլիսից մինչև 1984 թվականի փետրվարը։ Սա այս կարգի առաջին հետազոտություններն էին տիեզերքում տեղակայված գիտական գործիքներով։
ՌԵԼԻԿՏ-1 (РЕЛИКТ-1) | |
---|---|
Տեսակ | տիեզերական աստղադիտակ |
Մասն է | Prognoz 9? |
Կառավարող | ԽՍՀՄ տիեզերական ծրագիր |
Երկիր | ԽՍՀՄ |
Հիմնադրվել է՝ | 1983 հուլիսի 1 - 1984 փետրվար |
Արտադրող | փետրվար 1984[1] |
Գիտափորձի արդյունքում կառուցվել է երկնոլորտում տիեզերական մնացորդային ճառագայթման բաշխման քարտեզ։ ՌԵԼԻԿՏ-1 փորձի հիմնական նպատակներից էր մնացորդային ճառագայթման անիզոտրոպիան հայտնաբերելը։ Արբանյակից ստացված տվյալների մշակումից հետո տիեզերական մնացորդային ճառագայթման անիզոտրոպիան հայտնաբերվեց 1992 թվականին, սակայն այս արդյունքները վիճարկվեցին փորձի ճշգրտության բացակայության պատճառով։
Հետագայում նախատեսվում էր գործարկել «ՌԵԼԻԿՏ-2» գիտափորձը 1993 թվականին, և հետո նաև «ՌԵԼԻԿՏ-3»-ը, սակայն դրանք չիրականացվեցին Խորհրդային Միության փլուզման պատճառով։
Արձակում և դիտարկումներ
խմբագրելՌԵԼԻԿՏ-1-ը տեղադրված էր Պրոգնոզ-9 արբանյակի, որը արձակվել է 1983 թվականի հունվարի 1-ին։ Արբանյակը գտնվում էր խիստ էքսցենտրիկ ուղեծրում՝ 1000 կմ պերիգեյով և մոտ 750,000 կմ ապոգեյով, պարբերությունը կազմում էր 26 օր[2]։
ՌԵԼԻԿՏ-1-ի շրջանակներում դիտարկումները կատարվել են 37 ԳՀց (8 մմ) հաճախականությամբ, 0,4 ԳՀց թողունակությամբ և 5,8° անկյունային լուծաչափով։ Այն օգտագործում էր սուպերհետերոդին կամ Դիկի տիպի մոդուլյացիոն ռադիոմետր[3]՝ ավտոմատ հավասարակշռիչով երկու մուտքային մակարդակների համար՝ 30 վայրկյան ժամանակային հաստատունով։ Աղմուկը 1 վայրկյանում եղել է 31 մԿ[2], որի համակարգային ջերմաստիճանը 300 Կ է, իսկ ընդունիչը՝ 110 Կ[4]։ Ազդանշանը գրանցվում էր վայրկյանում երկու անգամ, և աղմուկը կորելացվում էր գրանցումների միջև ընկած ժամանակահատվածում[2]։
Ընդունիչը կազմված էր երկու ծալքավոր ալեհավաքներից, որոնցից մեկը տեղադրված էր զուգահեռ է արբանյակի շարժման ուղղությանը, իսկ մյուսը տեղադրված լինելով պարաբոլիկ ալեհավաքի վրա արբանյակի առանցքի նկատմամբ տեղադրված էր 90°-ի տակ։ Արբանյակը պտտվում էր իր առանցքի շուրջ 120 վայրկյանը մեկ[2]։ Գիտական սարքավորումը կշռում էր 30 կիլոգրամ և սպառում 50 Վտ հզորությունref name="scienceUSSR" />:
Ռադիոմետրը չափաբերվել է 5% ճշգրտությամբ մինչև արբանյակի արձակումը, չափաբերման նպատակով նաև կիրառվում էր ներքին աղմուկի աղբյուրը, այս չափաբերումները կատարվում էին յուրաքանչյուր չորս օրը մեկ անգամ[2]։ Բացի այդ, Լուսինը նույնպես օգտագործվում էր որպես չափաբերիչ, քանի որ այն դիտվում էր ամիսը երկու անգամref name="scienceUSSR" />, իսկ թռիչքի ընթացքում համակարգի ջերմաստիճանը պարբերականորեն տատանվում էր շաբաթական կտրվածքով 4%-ով[2]։
Արբանյակի պտտման առանցքը հաստատուն է պահվել մեկ շաբաթ՝ տալով մեծ շրջանի 5040 սկանավորում, որից հետո այն փոխվել է նոր առանցքի[2]։ Ազդանշանը ձայնագրվել է մագնիտոֆոնի ժապավենի վրա և փոխանցվել Երկիր չորս օրը մեկ անգամ[5]։ Արբանյակը կատարել է դիտարկումներ 6 ամիս շարունակ՝ տալով 31 տարբեր տվյալների խմբեր, որոնք հատվելով խավարածրի բևեռներում ծածկել են ամբողջ երկինոլորտը։ Փորձը դադարեցրվեց 1984 թվականի փետրվարին[2] 15 միլիոն չափումներ կատարելուց հետո[3]։
Արդյունքներ
խմբագրելՌԵԼԻԿՏ-1 գիտափորձի ընթացքում ստացված տվյալների վերլուծությունը տևել է մի քանի տարի՝ միջանկյալ արդյունքների հրապարակմամբ։ Աշխատանքի ընթացքում կառուցվել է երկնոլորտի տիեզերական մնացորդային ճառագայթման բաշխման քարտեզ, չափվել է Դոպլերի տեղաշարժով առաջացած մնացորդային ճառագայթման դիպոլային անիզոտրոպիան և տիեզերական մնացորդային ճառագայթման համեմատ մեր Գալակտիկայի շարժման արագությունը։ Բարձր կարգերի անիզոտրոպիան պարզվեց, որ սպասվածից ցածր էր, ինչը կասկածի տակ դրեց որոշ տիեզերաբանական տեսություններ և թույլ չտվեց միանշանակ պատասխանել մնացորդային ճառագայթման մեջ անկանոնությունների առկայության մասին հարցին[6]։ Որոշվել է միայն հնարավոր անիզոտրոպիայի վերին սահմանը։ Այս արդյունքներով հոդվածը հրատարակվել է 1987 թվականին։ Հետագայում արդյունքների մշակման համար օգտագործված մոդելը շտկվել է և արդյունքների վերամշակումից հետո երկնոլորտի ստացված քարտեզների վրա հայտնաբերվել է տիեզերական մնացորդային ճառագայթման սպասվող անիզոտրոպիան։ Փորձարարական արդյունքների մեկնաբանումը բարդանում էր նրանով, որ չափումները կատարվել են միայն մեկ հաճախականությամբ, ինչը հնարավոր է դարձնում ստացված անիզոտրոպիայի տարբեր մեկնաբանություններ, բազմահաճախական փորձը հնարավոր կդարձներ անմիջապես պարզել դրա բնույթը։
Անիզոտրոպիայի հայտնաբերման հուսալիության վերաբերյալ կասկածներ առաջացան նաև սարքի ցածր զգայունության պատճառով, թեև իր ժամանակի համար այն ամենաճշգրիտն էր[7]։ 1992 թվականի հունվարին սեմինարի ժամանակ ներկայացվեց տիեզերական մնացորդային ճառագայթման անիզոտրոպիայի հայտնաբերման մասին զեկույցը, նույն թվականի մայիսին հոդվածը հրապարակվեց խորհրդային գիտական ամսագրում[8], իսկ սեպտեմբերին՝ անգլիական գիտական ամսագրում[9]։
2020 թվականին, ՌԵԼԻԿՏ արբանյակի վրա տիեզերական մնացորդային ճառագայթման անիզոտրոպիայի հայտնաբերմանը նվիրված մի շարք աշխատանքների համար Ի.Ա.Ստրուկովը, Դ.Պ.Սկուլաչևը և Մ.Վ.Սաժինը արժանացան Ի.Ս․ Շկլովսկու անվան մրցանակի[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Klypin A. A., Strukov I. A., Skulachev D. P. The Relikt missions : results and prospects for detection of the microwave background anisotropy // Mon. Not. R. Astron. Soc. / D. Flower — OUP, 1992. — Vol. 258. — P. 71–81. — ISSN 0035-8711; 1365-2966 — doi:10.1093/MNRAS/258.1.71
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Klypin A. A.; Strukov I. A.; Skulachev D. P. (1992). "The Relikt missions : results and prospects for detection of the microwave background anisotropy". Monthly Notices of the Royal Astronomical Society. 258: 71–81. Bibcode:1992MNRAS.258...71K. doi:10.1093/MNRAS/258.1.71. ISSN 0035-8711. Wikidata Q68552080.
- ↑ 3,0 3,1 3,2 Strukov, I. A.; Brukhanov, A. A.; Skulachev, D. P.; Sazhin, M. V. (1992). «Anisotropy of the microwave background radiation». Soviet Astronomy Letters. 18 (5): 153–156. Bibcode:1992SvAL...18..153S.
- ↑ 4,0 4,1 «Взгляд в прошлое Вселенной ("A glimpse into the past of the universe", "Science in the USSR" 1992 #4)». epizodsspace.airbase.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 5,0 5,1 «LAMBDA - Relikt Overview». lambda.gsfc.nasa.gov. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Brian Harvey with Olga Zakutnyaya (2011). Russian Space Probes. Scientific Discoveries and Future Missions. Springer Praxis Books (անգլերեն). Springer in assoc. with Praxis Publishing. էջեր 135–139. ISBN 978-1-4419-8149-3.
{{cite book}}
: Unknown parameter|part=
ignored (օգնություն) - ↑ М. В. Сажин. «Анизотропия реликтового излучения и эксперимент "Реликт"». Scientific.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Струков И.А., Брюханов A.A., Скулачев Д.П., Сажин М.В. Анизотропия фонового радиоизлучения(անգլ.) // Письма в Астрономический журнал. — 1992. — Т. 18. — № 5. — С. 387—395.
- ↑ A. A. Klypin, I. A. Strukov, D. P. Skulachev The Relikt missions: results and prospects for detection of the microwave background anisotropy(անգլ.) // Monthly Notices of the Royal Astronomical Society. — 1992. — В. 1. — Т. 258. — P. 71—81. —
- ↑ «Премия имени И. С. Шкловского РАН присуждена сотрудникам ИКИ РАН» (ռուսերեն). Пресс-центр ИКИ РАН. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Strukov, I. A.; Skulachev, D. P. (1984). «Deep-Space Measurements of the Microwave Background Anisotropy - First Results of the Relikt Experiment». Soviet Astronomy Letters. 10: 1–4. Bibcode:1984SvAL...10....1S.
Արտաքին հղումներ
խմբագրել- И. А. Струков, Р. С. Кременев, Г. Н. Бабакина, А. И. Смирнов Взгляд в прошлое Вселенной // Наука в СССР : журнал. — 1992. — № 4.
- Д. Скулачёв. ИЗ ПРЕДЫСТОРИИ(ռուս.) // Наука и жизнь. — 2006. — № 11.
- Д. Скулачёв. Они были первыми(ռուս.) // Наука и жизнь. — 2009. — № 6.
- Д.П. Скулачёв Корреляция данных по анизотропии реликтового излучения в экспериментах WMAP и «Реликт-1»(ռուս.) // Успехи физических наук. — Российская академия наук, 2010. — В. 4. — Т. 180. — С. 389—392.