Պորցիա (անգլ.՝ Portia), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 3-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 1 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Վենետիկի վաճառականը պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XII[7]:


Պորցիա
(S/1986 U 1; Ուրան XII)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է3 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից66 097,265 ± 0,050 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք66 097,265 ± 0,050 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00005 ± 0,00008[1]
Սիդերիկ պարբերություն0,5131959201 ± 0,0000000093 օր[1]
Թեքվածություն0,05908 ± 0,039° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ156 × 126 × 126 կմ (70 ± 4 կմ)[2]
Հասարակածային շառավիղ67,6 ± 4 կմ[2][3][4]
Մակերևույթի մակերես~57 000 կմ²
Ծավալ~1 300 000 կմ³
Զանգված~1,7×1018 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,023 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,058 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[2]
Առանցքի թեքում0,0°[2]
Ալբեդո0,08 ± 0,01[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Պորցիան Ուրանի ներքին արբանյակների մեջ երկրորդն է չափերով Պակից հետո։ Պորցիայի ուղեծիրը ընկնում է Ուրանի սինքրոն ուղեծրից ներքև, հետևաբար արբանյակը աստիճանաբար պարուրաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ։ Պորցիան ապագայում մոտենալով Ռոշի սահմանին կքանդվի և կվերածվի օղակի կամ կընկնի Ուրանի վրա։

Արբանյակը գլխավորում է Ուրանի արբանյակների խումբը, որը կոչվում է Պորցիայի խումբ, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 67 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Ջուլիետը երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Ջուլիետի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,1[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։ Հաբլ տիեզերական աստղադիտակից և Երկրի վրա գտնվող աստղադիտակներից կատարված դիտարկումների արդյունքում Պորցիայի սպեկտրում իհայտ են բերվել ջրային սառույցի կլանման հատվածներ[5][8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն Ռ. Ա. (1998)։ «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից»։ Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199։ Bibcode:1998AJ....115.1195J։ doi:10.1086/300263 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա Երիկ (2001)։ «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 69–77։ Bibcode:2001Icar..151...69K։ doi:10.1006/icar.2001.6597 
  3. 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 24 հոկտեմբեր 2008։ Արխիվացված օրիգինալից 2009-01-17-ին։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008 
  4. Ուիլիամս Դևիդ Ռ. (23 նոյեմբեր 2007)։ «Ուրանի արբանյակների տվյալները»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն)։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Կարկոշկա Էրիկ (2001)։ «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 51–68։ Bibcode:2001Icar..151...51K։ doi:10.1006/icar.2001.6596 
  6. Սմիթ Բ. Ա. (1986-01-27)։ «Ուրանի արբանյակները և օղակները»։ ՄԱՄ թերթիկ 4168։ Վերցված է 2011-10-31 
  7. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ Վերցված է 6 օգոստոս 2006 
  8. Դյումա Քրիստոֆ, Սմիթ Բրեդֆորդ Ա., Տերիլ Ռիչարդ Ջ. (2003)։ «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով»։ Աստղագիտական ամսագիր 126 (2): 1080–1085։ Bibcode:2003AJ....126.1080D։ doi:10.1086/375909 

Արտաքին հղումներ խմբագրել