Դեզդեմոնա (արբանյակ)

Դեզդեմոնա (անգլ.՝ Desdemona), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 13-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 6 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Օթելլո պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան X[7]:

Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Դեզդեմոնա
(S/1986 U 6; Ուրան X)
Uranus Moons-browse.jpg
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է13 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից62 658,364 ± 0,047 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք62 658,364 ± 0,047 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00013 ± 0,000070[1]
Սիդերիկ պարբերություն0,473649597 ± 0,000000014 օր[1]
Թեքվածություն0,11252 ± 0,037° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ90 × 54 × 54 կմ (34 ± 4 կմ)[2]
Հասարակածային շառավիղ32,0 ± 4 կմ[2][3][4]
Մակերևույթի մակերես~14 500 կմ²
Ծավալ~164 000 կմ³
Զանգված~2,3 × 1017 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,011 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,027 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[2]
Առանցքի թեքում0,0°[2]
Ալբեդո0,08 ± 0,01[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Դեզդեմոնան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Կրեսսիդան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 32 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Դեզդեմոնան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Դեզդեմոնայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,6 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։

Դեզդեմոնան կարող է բախվել Կրեսսիդային կամ Ջուլիետին մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն Ռ. Ա. (1998)։ «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից»։ Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199։ Bibcode:1998AJ....115.1195J։ doi:10.1086/300263 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա Երիկ (2001)։ «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 69–77։ Bibcode:2001Icar..151...69K։ doi:10.1006/icar.2001.6597 
  3. 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 24 հոկտեմբեր 2008։ Արխիվացված օրիգինալից 2009-01-17-ին։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008 
  4. Ուիլիամս Դևիդ Ռ. (23 նոյեմբեր 2007)։ «Ուրանի արբանյակների տվյալները»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն)։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա Էրիկ (2001)։ «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 51–68։ Bibcode:2001Icar..151...51K։ doi:10.1006/icar.2001.6596 
  6. Սմիթ Բ. Ա. (1986-01-27)։ «Ուրանի արբանյակները և օղակները»։ ՄԱՄ թերթիկ 4168։ Վերցված է 2011-10-31 
  7. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ Վերցված է 6 օգոստոս 2006 
  8. Դունկան Մարտին Ջ., Լիսաուեր Ջեք Ջ. (1997)։ «Ուրանի արբանյակների համակարգի ուղեծրային հաստատունությունը»։ Իկարուս 125 (1): 1–12։ Bibcode:1997Icar..125....1D։ doi:10.1006/icar.1996.5568 

Արտաքին հղումներԽմբագրել