Բելինդա (անգլ.՝ Belinda), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 13-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 5 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Ալեքսանդր Փոփի Հյուսքի առևանգումը պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XIV[7]:


Բելինդա
(S/1986 U 5; Ուրան XIV)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է13 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Հեռավորությունը Ուրանից75 255,613 ± 0,057 կմ[1]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք75 255,613 ± 0,057 կմ[1]
Էքսցենտրիսիտետ0,00007 ± 0,000073[1]
Սիդերիկ պարբերություն0,623527470 ± 0,000000017 օր[1]
Թեքվածություն0,03063 ± 0,028° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ128 × 64 × 64 կմ[2]
Հասարակածային շառավիղ40,3 ± 8 կմ[2][3][4]
Մակերևույթի մակերես~25 000 կմ²
Ծավալ~380 000 կմ3
Զանգված~4,9 × 1017 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³ ենթադրված[3]
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,014 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն~0,034 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[2]
Առանցքի թեքում0,0°[2]
Ալբեդո0,08 ± 0,01[5]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Կուպիդոնը, Ռոզալինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 45 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Բելինդան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Բելինդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,5 ± 0,1[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). "Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից". Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա, Երիկ (2001). "Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան". Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  3. 3,0 3,1 "Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները". ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան). 2008 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված from the original on 2009 թ․ հունվարի 17. Retrieved 2008 թ․ դեկտեմբերի 12.
  4. Ուիլիամս, Դևիդ Ռ. (2007 թ․ նոյեմբերի 23). "Ուրանի արբանյակների տվյալները". ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն). Retrieved 2008 թ․ դեկտեմբերի 12.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա, Էրիկ (2001). "Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան". Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
  6. Սմիթ, Բ. Ա. (1986 թ․ հունվարի 16). "Ուրանի արբանյակները". ՄԱՄ թերթիկ. 4164. Retrieved 2011 թ․ նոյեմբերի 1.
  7. "Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները". Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Retrieved 2006 թ․ օգոստոսի 6.

Արտաքին հղումներ խմբագրել