Մոլորակների օղակներ, հարթ օղակաձև համակենտրոն գոյացությունների համակարգ կազմված փոշուց և սառույցից, որը պտտվում է մոլորակի շուրջ, նրա հասարակածային հարթությունում։ Օղակներ են հայտնաբերվել է արեգակնային համակարգի բոլոր գազային հսկաների մոտ։ Սատուրնի, Յուպիտերի, Ուրանի և Նեպտունի մոտ, ինչպես նաև հնարավոր է Սատուրնի արբանյակ Ռեայի մոտ։

Յուպիտերի հիմնական օղակը։ Լուսանկարված է «Գալիլեո»:

Չի բացառվում նաև, որ կարճաժամկետ (աստղագիտական մասշտաբներով) օղակներ են եղել նաև այլ մոլորակների մոտ, այդ թվում նաև Երկրի մոտ։

Պատմություն խմբագրել

Սատուրնի օղակների համակարգը հայտնաբերվել է XVII դարում։ Ամենայն հավանականությամբ առաջինը այն ուսումնասիրել է Գալիլեո Գալիլեյը 1610 թվականին, սակայն օպտիկայի չափազանց ցածր որակի պատճառով, նա տեսել է ոչ թե օղակներ, այլ միայն «հավելումներ» Սատուրնի երկու կողմերում։

1655 թվականին Քրիստիան Հյուգենսը, օգտագործելով ավելի զարգացած քան Գալիլեյինն էր աստղադիտակ, առաջինը տեսավ Սատուրնի օղակը և գրեց՝ «Օղակով է շրջապատված նեղ, տափակ, ոչ մի տեղ չհատվող, խավարածրին թեքված»[1]։

Ավելին քան 300 տարի Սատուրնը համարվում էր միակը մոլորակներից, որը ուներ օղակների համակարգ։ Միայն 1977 թվականին, Ուրանի կողմից աստղի ծածկման դիտարկման ժամանակ, մոլորակի մոտ հայտնաբերվեցին օղակներ։ Յուպիտերի թույլ և բարակ օղակները հայտնաբերվեցին 1979 թվականին «Վոյաջեր-1» ԱՄԿ-ի միջոցով։ 10 տարի անց, 1989 թվականին, «Վոյաջեր-2»-ը հայտնաբերեց Նեպտունի օղակները[2]։

Օղակների համակարգ կարող է ունենալ նաև Սատուրնի արբանյակ Ռեան։ 2005 նոյեմբերին և 2007 օգոստոսին «Կասինի-Հյուգենս» ԱՄԿ-ի հաղորդած տվյալները ցույց տվեցին, որ Ռեայի «շողքի» մեջ մտնելիս, Սատուրնից գրանցվող էլեկտրոնների հոսքը մի քանի անգամ անկանոն փոքրանում էր, որը կարող է վկայել Ռեայի մոտ երեք օղակների գոյության մասին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Լ. Պլետնև (2001). Երկրի և մոլորակների ֆիզիկան, դասախոսությունների շարք. (ռուս.)
  2. Կ. Վ. Խոլոշևնիկով։. «Փոշիային մերձմոլորակային կառուցվածքներ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 14-ին. (ռուս.)
  3. Ն. Տ. Աշիմբաևա։ (2008 թ․ մարտի 10). «Նոր հետազոտության համար գրավիչ մարմին Արեգակնային համակարգում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 14 февраля 2009-ին. (ռուս.)

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել