Կրեսսիդա (արբանյակ)
Կրեսսիդա (անգլ.՝ Cressida), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1986 թվականի հունվարի 9-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 3 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Շեքսպիրի Տրոիլոս և Կրեսիդա պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան IX[7]:
![]() ![]() ![]() ![]() (S/1986 U 3; Ուրան IX) | |
---|---|
![]() «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարը | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 հունվար 1986 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 61 766,730 ± 0,046 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 61 766,730 ± 0,046 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,00036 ± 0,00011[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,463569601 ± 0,000000013 օր[1] |
Թեքվածություն | 0,006 ± 0,040° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 92 × 74 × 74 կմ (41 ± 2 կմ)[2] |
Հասարակածային շառավիղ | 39,8 ± 2 կմ[2][3][4] |
Մակերևույթի մակերես | ~20 000 կմ² |
Ծավալ | ~260 000 կմ³ |
Զանգված | ~3,4 × 1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,013 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,034 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[2] |
Առանցքի թեքում | 0,0°[2] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Կրեսսիդան պատկանում է Պորցիայի խմբին, որի մեջ նույնպես ներառված են Բիանկան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Կուպիդոնը, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[1], 41 կմ շառավղից[2], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[5] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարների վրա Կրեսսիդան երևում է որպես երկարուկ մարմին, որի հիմնական առանցքը ուղղված է դեպի Ուրանը։ Կրեսսիդայի երկարության և լայնության հարաբերությունը կազմում է 0,8 ± 0,3[2]: Մակերևույթի գույնը գորշ է[2]։
Կրեսսիդան կարող է բախվել Դեզդեմոնային մոտակա 100 միլիոն տարիների ընթացքում[8]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ջակոբսոն Ռ. Ա. (1998)։ «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից»։ Աստղագիտական ամսագիր 115 (3): 1195–1199։ Bibcode:1998AJ....115.1195J։ doi:10.1086/300263
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Կարկոշկա Երիկ (2001)։ «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 69–77։ Bibcode:2001Icar..151...69K։ doi:10.1006/icar.2001.6597
- ↑ 3,0 3,1 «Մոլորակների արբանյակների ֆիզիկական տվյալները»։ ՌՇԼ (Արեգակնային համակարգի դինամիկան)։ 24 հոկտեմբեր 2008։ Արխիվացված օրիգինալից 2009-01-17-ին։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008
- ↑ Ուիլիամս Դևիդ Ռ. (23 նոյեմբեր 2007)։ «Ուրանի արբանյակների տվյալները»։ ՆԱՍԱ (Ազգային տիեզերական գիտական տվյալների կենտրոն)։ Վերցված է 12 դեկտեմբեր 2008
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Կարկոշկա Էրիկ (2001)։ «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 51–68։ Bibcode:2001Icar..151...51K։ doi:10.1006/icar.2001.6596
- ↑ Սմիթ Բ. Ա. (1986-01-27)։ «Ուրանի արբանյակները և օղակները»։ ՄԱՄ թերթիկ 4168։ Վերցված է 2011-10-31
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ Վերցված է 6 օգոստոս 2006
- ↑ Դունկան Մարտին Ջ., Լիսաուեր Ջեք Ջ. (1997)։ «Ուրանի արբանյակների համակարգի ուղեծրային հաստատունությունը»։ Իկարուս 125 (1): 1–12։ Bibcode:1997Icar..125....1D։ doi:10.1006/icar.1996.5568
Արտաքին հղումներ խմբագրել
- Կրեսսիդայի տվյալները Archived 2007-06-08 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)