Պերդիտա (արբանյակ)
Պերդիտա (անգլ.՝ Perdita), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1999 թվականի մայիսի 18-ին։ Այն սկզբում ստացել է S/1986 U 10 ժամանակավոր անվանում[2]։ Հետագայում այն անվանվել է Պերդիտա (լատիներեն` 'կորած'), Շեքսպիրի Ձմեռային հեքիաթ պիեսի հերոսուհու անունով։ Այն նույնպես անվանվում է Ուրան XXV[3]:
![]() ![]() ![]() ![]() (S/1986 U 10; Ուրան XXV) | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 18 մայիս 1999 թ. (Էրիխ Կարկոշկա / «Վոյաջեր-2»-ի կողմից) |
Հեռավորությունը Ուրանից | 76 417 ± 1 կմ[1] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 76 417 ± 1 կմ[1] |
Էքսցենտրիսիտետ | 0,0012 ± 0,0005[1] |
Սիդերիկ պարբերություն | 0,638021 ± 0,000013 օր[1] |
Թեքվածություն | 0,0 ± 0,3° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[1] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 30 × 30 × 30 կմ (15 ± 3 կմ)[1] |
Հասարակածային շառավիղ | 15 ± 3 կմ[1] |
Մակերևույթի մակերես | ~2800 կմ² |
Ծավալ | ~14 000 կմ³ |
Զանգված | ~0,18 × 1017 կգ |
Միջին խտություն | ~1,3 գ/սմ³ ենթադրված |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,0047 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,011 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[1] |
Առանցքի թեքում | 0,0°[1] |
Ալբեդո | 0,08 ± 0,01[1] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | 64 Կ (−209 °C) |
Հայտնաբերումը Խմբագրել
Պերդիտայի հայտնաբերումը բարդ է եղել։ Արբանյակի առաջին լուսանկարները կատարվել են Վոյաջեր-2 կայանի կողմից 1986 թվականի անցման ժամանակ, սակայն այն չի գտնվել լուսանկարների վրա ավելին քան մեկ տասնամյակ։ 1999 թվականին, արբանյակը նկատել է Էրիխ Կարկոշկան և հայտնել է այդ մասին[1][2]։ Սակայն, քանի-որ հնարավոր չէր կատարել արբանյակի այլ լուսանկարներ, նրա գոյությունը հաստատելու համար, այն 2001 թվականին պաշտոնապես դուրս հանվեց Ուրանի արբանյակների ցանկից[4]։ Այնուամենայնիվ, 2003 թվականին, Հաբլ տիեզերական աստղադիտակի միջոցով ստացված լուսանկարներում վերջնականորեն հաստատվեց Պերդիտայի գոյությունը[5][6]։
Ուղեծիրը Խմբագրել
Արբանյակը պտտվում է իր ուղեծրով Բելինդայի և Պակի միջև։ Վերը նշված Հաբլի դիտարկումները ապացուցեցին, որ Պերդիտան պտտվում է Ուրանի շուրջ ոչ ըստ Կեպլերյան շարժման օրենքների։ Փոխարենը այն գտնվում է 43:44 ուղեծրային ռեզոնանսի մեջ Բելինդայի հետ։ Այն նույնպես մոտ է 8:7 ռեզոնանսին Ռոզալինդայի հետ[1][5]։
Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է` Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Կուպիդոնը, Ռոզալինդան և Կուպիդոնը[7]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[7]։ Բացի նրա ուղեծրից[1][5], 15 կմ շառավղից[1], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[7] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Կարկոշկա Երիկ (2001)։ «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 69–77։ Bibcode:2001Icar..151...69K։ doi:10.1006/icar.2001.6597
- ↑ 2,0 2,1 Գրին Դենիել Վ. Ե. (18 մայիսի 1999)։ «S/1986 U 10»։ ՄԱՄ թերթիկ 7171։ ISSN 0081-0304։ Վերցված է 2012-01-26
- ↑ «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները»։ Մոլորակների անվանումների լրատու։ ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն։ 21 հուլիս 2006։ Վերցված է 6 օգոստոս 2006
- ↑ Ֆուստ Ջեֆ (31 դեկտեմբերի 2001)։ «Ուրանի արբանյակը հանված է»։ Սփեյսֆլայթ նաու։ Վերցված է 2012-01-26
- ↑ 5,0 5,1 5,2 Շոուոլտեր Մարկ Ռ., Լիսաուեր Ջեք Ջ. (2006-02-17)։ «Ուրանի երկրորդ օղակ-արբանյակ համակարգը. Հայտնաբերումը և դինամիկան»։ Սայենս 311 (5763): 973–977։ Bibcode:2006Sci...311..973S։ PMID 16373533։ doi:10.1126/science.1122882
- ↑ Գրին Դենիել Վ. Ե. (3 սեպտեմբերի 2003)։ «Ուրանի արբանյակները»։ ՄԱՄ թերթիկ 8194։ ISSN 0081-0304։ Վերցված է 2012-01-26
- ↑ 7,0 7,1 7,2 Կարկոշկա Էրիկ (2001)։ «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան»։ Իկարուս 151 (1): 51–68։ Bibcode:2001Icar..151...51K։ doi:10.1006/icar.2001.6596
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պերդիտայի տվյալները Archived 2007-08-08 at the Wayback Machine. ՆԱՍԱ-ի Արեգակնային համակարգի հետազոտություների կայքում
- Ուրանի հայտնի արբանյակները (Սքոթ Շեփարդ)