Սքոթ Շեփարդ
Սքոթ Շեփարդ (անգլ.՝ Scott S. Sheppard, փետրվարի 19, 1977), ամերիկացի աստղագետ։ Աշխատում է Կարնեգիի ինստիտուտի երկրային մագնետիզմի բաժնում։
Սքոթ Շեփարդ անգլ.՝ Scott S. Sheppard | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1977 (46 տարեկան) |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կարնեգիի գիտության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Հավայան կղզիների համալսարան և Օբերլինի քոլեջ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Կայք | dtm.carnegiescience.edu/people/scott-s-sheppard |
Ուսանել է Հավայան համալսարանում, որտեղ 2004 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում աստղագիտության բնագավառում։
2000 թվականից սկսած՝ իր գործընկերների հետ հայտնաբերել է հսկա մոլորակների բազմաթիվ արբանյակներ՝ 50-ը՝ Յուպիտերի մոտ (ներառյալ Ֆեմիստո, որը հայտնաբերվել էր 1975 թվականին Չառլզ Կովալի կողմից, սակայն հետագայում այն կորսվել էր), 25-ը՝ Սատուրնի մոտ, և մեկական՝ Ուրանի և Նեպտունի մոտ։
Շեփարդը հայտնաբերել է նաև ընդհանուր առմամբ 16 աստերոիդ, որոնցից ընդամենը մեկը՝ միանձնյա[1]։ Դրանց մեջ հայտնաբերվել են թվով երկրորդ Նեպտունի տրոյացի աստերոիդը՝ 2004 UP10, ինչպես նաև մի քանի Կոյպերի գոտու մարմիններ, կենտավրոսներ և Երկրին մոտեցող աստերոիդներ։
Նրա պատվին է անվանվել (17898) Սքոթշեփարդ աստերոիդը[2]
2014 թվականի մարտին Շեփարդը և Չեդվիկ Տրուխիլիոն հայտարարեցին նոր գաճաճ մոլորակի հայտնաբերման մասին 2012 VP113, որը ամենահեռուն է պտտվում Արեգակից՝ մնացած բոլոր գաճաճ մոլորակների համեմատ[3]։
2018 թվականի նոյեմբերին Սքոթ Շեփարդի, Դևիդ Թոլենի և Չեդվիկ Տրուխիլյոյի կողմից հայտնաբերվեց 2018 VG18 տրանսնեպտունային մարմինը, որը դարձավ Արեգակնային համակարգի՝ երբևէ ուսումնասիրված ամենահեռու օբյեկտը[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 6 հունվար 2019
- ↑ IAU։ «17898 Սքոթշեփարդ աստերոիդի անվանումը»
- ↑ «Астрономы нашли самую далекую карликовую планету Солнечной системы»։ РИА Новости։ 2014-03-26։ Վերցված է 2014-03-27
- ↑ Discovered: The Most-Distant Solar System Object Ever Observed
Արտաքին հղումներ խմբագրել
- Սքոթ Շեփարդի անձնական էջը Կարնեգիի ինստիտուտի կայքում (անգլ.)
- Scott Sheppard's web site, Carnegie Institution for Science
- Scott S. Sheppard – Curriculum Vitae, Carnegie Institution for Science