Պակ (անգլ.՝ Puck), Ուրան մոլորակի արբանյակն է, հայտնաբերվել է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի լուսանկարների վրա 1985 թվականի դեկտեմբերի 30-ին[5]։ Այն սկզբում ստացել է S/1985 U 1 ժամանակավոր անվանում[6]։ Հետագայում այն անվանվել է Կելտական դիցաբանության էլֆի անունով, որը նույնպես հանդիսանում է Շեքսպիրի Միջամառային գիշերվա երազ պիեսի հերոսը։ Արբանյակը նույնպես անվանվում է Ուրան XV[7]:


Պակ
(S/1985 U 1; Ուրան XV)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է30 դեկտեմբեր 1985 թ. (Սթիվեն Սիննոտ / «Վոյաջեր-2»-ի կողմից)
Բացարձակ մեծություն (H)20,5[1]
Հեռավորությունը Ուրանից86 004,444 ± 0,064 կմ[2]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք86 004,444 ± 0,064 կմ[2]
Էքսցենտրիսիտետ0,00012 ± 0,000061[2]
Սիդերիկ պարբերություն0,76183287 ± 0,000000014 օր[2]
Թեքվածություն0,31921 ± 0,021° (Ուրանի հասարակածի նկատմամբ)[2]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ81 ± 2 կմ[3]
Մակերևույթի մակերես~82 400 կմ²
Ծավալ~2 225 000 կմ³
Զանգված~2,9 × 1018 կգ
Միջին խտություն~1,3 գ/սմ³
Հասարակածային մակերևութային ձգողություն0,028 մ/վ²
2-րդ տիեզերական արագություն0,069 կմ/վ
Պտույտի պարբերությունՍինքրոն[3]
Առանցքի թեքում0,0°[3]
Ալբեդո0,11 ± 0,1[4]
Մթնոլորտային տվյալներ
Մթնոլորտի ջերմաստիճան64 Կ (−209 °C)

Պակը Ուրանի ներքին, փոքր արբանյակներից ամենամեծն է։ Նրա չափերը գտնվում են Պորցիայի (մեծությամբ երկրորդ ներքին արբանյակը) և Միրանդայի (Ուրանի հինգ մեծ արբանյակներից ամենափոքրը)։ Պակի ուղեծիրը ընկնում է Ուրանի օղակների և Ուրանի խոշոր արբանյակներից առաջինի, Միրանդայի միջև։ Պակը մոտավորապես գնդաձև է և ունի մոտ 162 կմ տրամագիծ[3]։ Բացի նրա ուղեծրից[2], 81 կմ շառավղից[3], և 0,11 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[4] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։

Բոլոր Վոյաջեր-2 կայանի միջոցով հայտնաբերված արբանյակներից, Պակը միակ արբանյակն էր, որը հայտնաբերվեց այնքան վաղ, որպեսզի հնարավոր լիներ վերածրագրավորել կայանը, արբանյակի ավելի մանրամասն լուսանկարներ կատարելու համար[5]։ Լուսանկարները ցույց են տալիս, որ Պակը ունի մի փոքր ձգված սֆերոիդի ձև (առանցքների միջև հարաբերությունը կազմում է 0,97 ± 0,04)[3]: Այն ունի մուգ, խառնարաններով ծածկված մակերևույթ[1], գորշ է[3], և նրա սպեկտրի մեջ նկատվել են ջրային սառույցի նշաններ[8]։ Արբանյակի վրա կան երեք մեծ անվանված խառնարաններ, որոնցից ամենամեծը ունի 45 կմ տրամագիծ[5]։

Պակի ներքին կառուցվածքի մասին ոչինչ հայտնի չէ։ Այն հավանաբար կազմված է ջրային սառույցից և մուգ նյութից, որը գտնվել է օղակներում[8]։ Այս մուգ նյութը հավանաբար քարեր են, կամ ռադիացիայի ենթարկված օրգանական միացություններ։ Պակի վրա գտնվող խառնարանների վրա բաց գույնի ճառագայթների բացակայությունը խոսում է այն մասին, որ արբանյակի կազմող նյութերը իրարից բաժանված չեն, և այն չունի միջուկ և մանտիա[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Թոմաս, Պ.; Վեվերկա, Ջ.; Ջոնսոն, Թ. Վ.; Բրաուն, Ռոբերտ Հ. (1987). «1985U1-ի Վոյաջերի դիտարկումենրը». Իկարուս. 72 (1): 79–83. Bibcode:1987Icar...72...79T. doi:10.1016/0019-1035(87)90121-7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ջակոբսոն, Ռ. Ա. (1998). «Ուրանի ներքին արբանյակների ուղեծրերը դիտարկված Հաբլ տիեզերական աստղադիտակով և Վոյաջեր 2 կայանից». Աստղագիտական ամսագիր. 115 (3): 1195–1199. Bibcode:1998AJ....115.1195J. doi:10.1086/300263.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Կարկոշկա, Երիկ (2001). «Վոյաջերի տասնմեկերորդ հայտնագործությունը. Ուրանի արբանյակներ և առաջին ինը արբանյակների ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 69–77. Bibcode:2001Icar..151...69K. doi:10.1006/icar.2001.6597.
  4. 4,0 4,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Հաբլ տիեզերական աստղադիտակից ստացված Ուրանի օղակների և 16 արբանյակների տարբերակող ֆոտոմետրիան». Իկարուս. 151 (1): 51–68. Bibcode:2001Icar..151...51K. doi:10.1006/icar.2001.6596.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բիբի, Ա.; Բլիս, Դ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա.; Բրիգս, Գ. Ա.; Բրաուն, Ռ. Հ.; Քոլինզ, Ս. Ա. (1986 թ․ հուլիսի 4). «Վոյաջեր 2-ը Ուրանի համակարգում. Լուսանկարման արդյունքները». Սայենս. 233 (4759): 43–64. Bibcode:1986Sci...233...43S. doi:10.1126/science.233.4759.43. PMID 17812889.
  6. Մարսդեն, Բրայան Ջ. (1986 թ․ հունվարի 16). «Ուրանի և Նեպտունի արբանյակները». ՄԱՄ թերթիկ. 4159. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  7. «Մոլորակների և արբանյակների անունները և հայտնաբերողները». Մոլորակների անվանումների լրատու. ԱՄՆԵԾ Աստղաերկրաբանություն. 2006 թ․ հուլիսի 21. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 6-ին.
  8. 8,0 8,1 Դյումա, Քրիստոֆ; Սմիթ, Բրեդֆորդ Ա.; Տերիլ, Ռիչարդ Ջ. (2003). «Պրոտեուսի և Պակի բազմամիջակայք ֆոտոմետրիան կատարված Հաբլ տիեզերական աստղադիտակով». Աստղագիտական ամսագիր. 126 (2): 1080–1085. Bibcode:2003AJ....126.1080D. doi:10.1086/375909.

Արտաքին հղումներ խմբագրել