Պորտալ:Սրբազան Հռոմեական կայսրություն/Ընտրված անձ

Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն, (գերմ.՝ Friedrich II von Hohenstaufen; դեկտեմբերի 26, 1194, Էզի, Անկոնա, Մարկե, Իտալիա - դեկտեմբերի 13, 1250, Ֆիորենտինո, Torremaggiore, Ֆոջա, Ապուլիա, Իտալիա), Գերմանիայի արքա (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր) 1212 թվականի դեկտեմբերի 5-ից, Սրբազան Հռոմի կայսր 1220 թվականի նոյեմբերի 22-ից և Սիցիլիայի թագավորության արքա։

Հոհենշտաուֆենների դինաստիայի ներկայացուցիչ, Հենրիխ VI-ի և Կոնստանտի Նորմանդացու որդին, Ֆրիդրիխ I Շիկամորուսի և Սիցիլիայի դիկտատոր Ռոժեր II-ի թոռը։

1197 թվականին Ֆրիդրիխ I Շիկամորուսի որդի և Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի հայր Հենրիխ IV մահացավ։ Այդ ժամանակ Ֆրիդրիխը դեռ 3 տարեկան էր։ Մեկ տարի անց՝ 1198 թվականին, վախճանվեց նաև նրա մայրը։ Նա որդու խնամակալությունը վստահել էր Հռոմի Ինոկենտիոս III պապին։ Ֆրիդրիխ II-ը փայլուն կրթություն է ստացել, գիտեր վեց լեզու, որոնցից հմտորեն տիրապետում էր հունարենին և արաբերենին։ Ստեղծագործություններ էր գրում լատիներեն, իսկ բանաստեղծություններ՝ իտալերեն։ Գիտեր նաև ֆրանսերեն և սիցիլերեն։ Նրա արքունիքում հավաքված էին հույն, արաբ և հրեա գիտնականներ։ Արևելքի երաժշտությունը, գրականությունը և ճարտարապետությունը ամեն կերպ խրախուսվում էր Ֆրիդրիխ Հոհենշտաուֆենի կողմից։

Սկզբում նա մորից ժառանգել էր միայն Սիցիլիայի թագավորության գահը։ 1212 թվականին Ինոկենտիոս III-ը նրան օծեց Գերմանիայի թագավոր, թեև կայսր դարձավ միայն 1220 թվականին։

Ֆրիդրիխը մկրտվել է Ասիսիայում։ (մանրամասն...)