Խաչիկ Պողոսյան (գրող)
Խաչիկ (Խաչատուր) Սերոբի Պողոսյան (հունվարի 21, 1912, Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ գրականագետ, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1944 թվականից։
Խաչիկ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21, 1912 |
Ծննդավայր | Ոսկեվազ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | անհայտ |
Մասնագիտություն | գրականագետ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1950) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1960) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ստեփան Շահումյանի անվան հայկական պետական թատրոն, Հայպետհրատ, Խորհրդային գրականություն, Գրական թերթ, Սովետական Հայաստան, Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն և Սովետական գրող |
Խաչիկ Պողոսյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԽաչիկ Պողոսյանը ծնվել է 1912 թվականի հունվարի 21-ին, Ղզլթամուր՝ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա սովորել է Օշականում, Վաղարշապատում, Երևանում։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները, 1960 թվականին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1931-1932 թվականներին ուսուցիչ է եղել Ստեփանավանի շրջանի Ղզղալա գյուղում, 1935-1936 թվականներին՝ Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում։ 1936-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիի հայկական թատրանում՝ որպես դերասան և գրական աշխատող, ապա եղել է Վրաստանի ռադիոկոմիտեի հայկական հաղորդումների գեղարվեստական խմբագիր։ 1940-1941 թվականներին խմբագիր է եղել Հայպետհրատում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Տարբեր տարիների աշխատել է «Սովետական արվեստ», «Սովետական գրականություն» ամսագրերի, «Գրական թերթ» և «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1953-1979 թվականներին որպես ավագ խմբագիր՝ աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում։ Կազմել և հրատարակության է պատրաստել հայ դասական գրողների (Նար-Դոս, Րաֆֆի, Ալեքսանդր Ծատուրյան, Պերճ Պռոշյան) երկերի հատորները[1]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Երկեր
խմբագրել- Վեպեր և կերպարներ (սովետական արձակի քննական տեսություն), Երևան, Հայպետհրատ, 1961, 250 էջ։
- Երկու դրամա, Երևան, «Սովետական գրող», 1978, 196 էջ։
Թարգմանություններ (ռուսերենից)
խմբագրել- Վադիմ Կոժինով, «Արվեստի տեսակները», Երևան, Հայպետհրատ, 1962, 179 էջ։
- Թուր Հեյերդալ, «Դրախտի որոնումները», Երևան, «Հայաստան», 1965, 210 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 373։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչիկ Պողոսյան (գրող)» հոդվածին։ |