Պոհանգ, (կոր.՝ 포항시, 浦項市, Pohang-si), քաղաք Հյուսիսային Գյոնգսանգում, Հարավային Կորեա։

Բնակավայր
Պոհանգ
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Մակերես1 127 240 000 քառակուսի մետր
Բնակչություն503 780 մարդ (հոկտեմբեր 2022)
Պաշտոնական կայքpohang.go.kr(կոր.) և pohang.go.kr/eng/index.do(անգլ.)
Պոհանգ (Հարավային Կորեա)##
Պոհանգ (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Գոյություն ունեն ապացույցներ այն մասին, որ Մումունի խեցեգործության ժամանակահատվածից այստեղ մարդը բնակվելիս է եղել (. թ. ա. 1500-300 մ)։ Այստեղ գտնվում են դոլմեններ և ոչ այնքան մեծ տներ, որոնք ուսումնասիրվել են հնագետների կողմից։ Միջնադարում քաղաքում կային մի շարք բնակավայրեր, որոնցից են Տեխվախյոնը, Չանգիխյոնը և Յոնիլը։ 1931 թվականին Յոնիլ գավառում ձևավորվեց Պոհանգ գավառը, որը 1949 թվականին ստացավ առանձին քաղաքի կարգավիճակ։ 20-րդ դարում Պոհանգը զարգացավ և այսօր համարվում է երկրի արդյունաբերական կենտրոններից մեկը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Պոհանգը գտնվում է Կյոնսան-Պուկտո նահանգի արևելյան հատվածում, Ճապոնական ծովի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Յոնդոկի հետ, հյուսիս-արևմուտքում և արևմուտքում Չխոնսոնոմի հետ, հարավ-արևմուտքում և հարավում սահմանակցում է Կյոնջուի հետ։ Ամենացուրտ ամսին՝ հունվարին քաղաքի միջին ջերմաստիճանը կազմում է 0,7 °C։ Ամենատաք ամսին, օգոստոսին միջին ջերմաստիճանը կազմում է 25,6 °C[2]։ Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1091 մմ։ Ամենաչոր ամիսը դեկտեմբերն է, ամենախոնավ ամիսը՝ օգոստոսը[2]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքում գտնվում է երկաթուղային կայարան, երկաթուղային կապ է ապահովում Հարավային Կորեայի խոշոր քաղաքներ Դեգուի և Սեուլի հետ։ Ունի լաստանավային ծառայություն, որը միացնում է Ուլլնդոն Պոհանգի հետ։ Բացի այդ Պոհանգը համարվում է Տոնխե Նամբու մայրուղու հյուսիսային մասնաճյուղի ավարտը դեպի Բուսան։ Գործում է Պոհանգի օդանավակայանը, որն իրականցնում է թռիչքներ դեպի Կիմպո օդանվակայան։

Տնտեսություն խմբագրել

Ներկա պահին քաղաքը համարվում է երկրի արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ տեղակայված է POSCO (Pohang Steel Company) ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը։ Պոհանգի այս խոշոր կենտրոնն ապահովում է մյուս քաղաքաների հետ սերտ շփումը։ Նավահանգստի բեռների քաշը՝ 50 մլն տոննա է[3]։

Արդյունաբերական արտադրության ծավալը 2006 թվականի հաշվով կազմում է 32 տրիլիոն վոն (30 մլրդ ԱՄՆ դոլար), արտահանման ծավալը՝ 5,6 մլրդ դոլար, ներմուծման ծավալը՝ 7,8 մլրդ դոլար[3]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր խմբագրել

Քաղաքում գտնվում են հուշարձանների շարքեր, որոնցից են.[4]

  • Պոգյենսանի և Պոպկվանսայի բուդդայականության տաճարը (VIII դար)։
  • Չանգիպ ամրոց, ավերվել է երբ Ճապոնիայի գաղութ էր, այսօր պահպանվում են միայն ամրոցի պատերը։

Բացի այդ քաղաքում տեղի են ունենում փառատոններ, որոնց շարքին են պատկանում.[5]

  • Հրավառությունների փառատոն (ամեն տարի հուլիսի վերջին)
  • Իրվոլի մշակությաին փառատոն (ամեն տարի հոկտեմբերի սկզբին)
  • Փառատոն Կուրյոնփո ծովափում (ամեն տարի հուլիսի վերջում)։

Քույր քաղաքներ խմբագրել

Խորհրդանիշ խմբագրել

Հայտնի բնիկներ խմբագրել

  • Չոն Այուլ (1987—2012), հարավկորեացի դերասանուհի
  • Սոն Ջիխյո (իրական անունը Չոն Սոնիմ, ծնվել է 1981 թվականին), հարավկորեացի դերասանուհի, "Бегущий человек" հաղորդման մասնակից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История Пхохана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «Информация о климате». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Экономика Пхохана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 1-ին.
  4. «Достопримечательности Пхохана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին.
  5. «Фестивали Пхохана» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 29-ին.
  6. https://topovl.ru/netcat_files/userfiles/vladivostok-sister-cities/017-Pohang-city.pdf
  7. https://topovl.ru/vladivostok-sister-cities/

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոհանգ» հոդվածին։