Ամբրուազ Վոլար
Ամբրուազ Վոլար (ֆր.՝ Ambroise Vollard հուլիսի 3, 1866[2][3][4], Սեն Դենի, Ռեյունյոն, Ֆրանսիա[5] - հուլիսի 22, 1939[6][5], Վերսալ, Իվելին, Ֆրանսիա[5]), 19-րդ դարի արվեստի գործեր վաճառող ամենանշանակալի առևտրականներից մեկը Փարիզում։ Նա շատ հայտնի և անհայտ նկարիչների օգնել է ինչպես ֆինանսապես, այնպես էլ բարոյապես, ներառյալ Պոլ Սեզանը, Արիստիդ Մայոլը, Պաբլո Պիկասոն, Ժոժ Ռուոն, Պոլ Գոգենը։ Հայտնի է եղել նաև որպես նմուշահավաք և հրատարակիչ։
Ամբրուազ Վոլար | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Henri Louis Ambroise Vollard[1] |
Ծնվել է | հուլիսի 3, 1866[2][3][4] |
Ծննդավայր | Սեն Դենի, Ռեյունյոն, Ֆրանսիա[5] |
Վախճանվել է | հուլիսի 22, 1939[6][5] (73 տարեկան) |
Մահվան վայր | Վերսալ, Իվելին, Ֆրանսիա[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, հրատարակիչ, նկարների վաճառող, գործարար և կենսագիր |
Ուշագրավ աշխատանքներ | Recollections of a Picture Dealer? |
Պարգևներ | |
Ambroise Vollard Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱմբրուազ Վոլարը եղել է նոտարի որդի, ծնվել և մեծացել է Ֆրանսիայի անդրծովյան երկրամաս` Ռեյունյոնում, սովորել է իրավագիտություն Մետրոպոլիայում, սկզբից Մոնպելիեյում, հետո Փարիզի Իրավական դպրոցում, որն ավարտել է 1888 թվականին։ Այդ թվականներին նա աննկատելիորեն դարձել է երթի սիրահար և 1893 թվականին հիմնել է իր սեփական արվեստի պատկերասրահը Ռու Լաֆիթումանգլ.՝ Rue Laffitte և հետո Փարիզի կենտրոնական շուկայում։ Այստեղ նա կազմակերպել է իր առաջին խոշոր ցուցահանդեսները, Մանեի ու այլ նկարիչների ցուցահանդեսներին հաջորդել են Գոգենի, Վան Գոգի առաջին հետմահու, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի առաջին անհատական ցուցահանդեսները։ Դրանով իսկ բացահայտելով այդ վարպետներին:
Նրա տեսքը և ոճը հաճախ նկարագրում են անողորմ բառերով, «կոպիտ, անսիրտ, անտաշ անձնավորություն», «բութ հայացքներով»։ Դրա հետ միասին նա եղել է բավականին վտանգավոր բիզնեսմեն, ունեցվածք դիզելով «Գնիր էժան վաճառիր թանկ» կարգախոսով։ Իր հաճախորդների թվում են եղել նաև Գերտրուդ Սթայնը, նրա եղբայր Լեոն, Սերգեյ Իվանովիչ Շուկինը, Իվան Աբրամովիչ Մորոզովը, Ալբերտ Բերիսը և Հենրի Օսբորնը։ Հետագայում Վոլարը գրել է Պոլ Սեզանի, Էդգար Դեգայի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի կենսագրությունները։ Վոլարը մահացել է 73 տարեկանում 1939 թվականին ավտովթարից, երբ իր ուղեկցորդ վարորդը դուրս է եկել ճանապարհից։ Նա մահացել է առանց ունեցվածքը որևէ մեկին կտակելու։ Նրա հավաքածուն համաձայն կտակի բաշխվել է նկարչի հեռու բարեկամների և մոտ ընկերների միջև, չնայած սկսված պատերազմի տարիներին նշանակալի գլուխգործոցների մեծ մասը վաճառված են եղել, կորցրված և գողացված։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/376865
- ↑ 2,0 2,1 Henri Louis Ambroise Vollard (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 https://archives.yvelines.fr:443/ark:36937/1ed6ca59c9fb6d7898f70050568b5512.moteur=arko_default_618914e3ee7e4 — Iss. 723. — P. 123.
- ↑ 6,0 6,1 6,2 http://next.liberation.fr/culture/2007/06/23/vollard-et-la-maniere_96652
Արտաքին հղումներ
խմբագրել- Выставка: Cezanne to Picasso: Ambroise Vollard, Patron of the Avant-Garde
- Анри Перрюшо о Волларе. Рус.яз.
- Дилеры Пикассо — ср.фото и портреты его работы
- «Сюита Воллара» Пикассо
- Портретная галерея
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրուազ Վոլար» հոդվածին։ |