Պոլ Բրեգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոլ Չապիուս Բրեգ (անգլ.՝ Paul Chappius Bragg, փետրվարի 6, 1895[1], Batesville, Ինդիանա, ԱՄՆ[1] - դեկտեմբերի 7, 1976, Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայտնի ամերիկացի գործիչ ալտերնատիվ բժշկության, կյանքի առողջ ապրելակերպի քարոզիչ, բիզնեսմեն և շոումեն։
Պոլ Բրեգ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1895[1] |
Ծննդավայր | Batesville, Ինդիանա, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1976 (81 տարեկան) |
Վախճանի վայր | Մայամի Բիչ, Մայամի Դեյդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | սննդաբան, ensurance agent և հակապատվաստանյութերի ակտիվիստ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | The Miracle of Fasting? |
Աշխատավայր | MetLife? և Los Angeles Times |
Ազգականներ | Patricia Bragg?[1] |
Paul Bragg Վիքիպահեստում |
Խորհրդային Միությունում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նրա The Miracle of Fasting գիրքը թարգմանվեց ռուսերեն։
Կենսագրություն
խմբագրելԻնքը՝ Պոլ Բրեգը հաստատել է այն փաստը, որ ծնվել է 1881 թվականին Վերջինիա նահանգի Ֆեիրֆեկս շրջանում։ Սակայն, ըստ այն փաստաթղթերի, որոնք գտել է իր հայրենակից Ուեիդ Ֆրեյժերը, Պոլ Բրեգը ծնվել է 1895 թվականի փետրվարի 6-ին Ինդիանա նահանգի Բեիտսվիլ քաղաքում և մեծացել է Վաշինգտոնում։
Նրա ծնողներն են՝ Ռոբերտ Էլթոնը և Կարոլինա Բրեգը։ Նա ունեցել է երկու եղբայր՝ Ջեյմս Էլթոնը և Ջոն Հարիսոն Բրեգը։ Նրա հայրը աշխատել է ԱՄՆ-ի կառավարությունում։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Բրեգը ընդգրկվում է ազգային գվարդիայի կազմում և ծառայում երեք տարի։ 1915 թվականին Պոլ Բրեգը Նյու Յորքում ամուսնացել է Նևա Պարնինի հետ։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվում է Ինդիանապոլիս, որտեղ Բրեգը աշխատանքի է անցնում «Metropolitan Life Insurance» ապահովագրական ընկերությունում՝ որպես ապահովագրական գործակալ։ Մի քանի տարի անց Պոլ Բրեգը վերադառնում է արևելյան գոտի և աշխատում մի շարք Քրիստոնեական երիտասարդական կազմակերպություններում, դպրոցներում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
1921 թվականին Բրեգը իր ընտանիքի հետ, որը արդեն համալրվել էր երկու աղջիկներով՝ Նևա Պալինայի և Ագնես Լորեին Բրեգի հետ տեղափոխվում է Կալիֆորնիա, որտեղ նա կրկին աշխատանքի է անցնում տեղի Քրիստոնեական երիտասարդական կազմակերպությունում։
1922 թվականի մարտի 22-ին ծնվում է Բրեգի որդին՝ Ռոբերտ Էլթոնը։ Թե որքան ժամանակ է Պոլ Բրեգը աշխատել Քրիստոնեական երիտասարդական կազմակերպությունում հայտնի չէ, սակայն 1924 թվականին նա Կալիֆորնիայի Ռեդոնդո-Բիչ քաղաքի դպրոցներից մեկում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
1926 թվականին Բրեգը դադարում է լինել սովորական դասավանդող և բացում է իր առաջին առողջության կենտրոնը, որը անվանում է «Առողջության կենտրոն Լոս-Անջելոսում» (Health Center of Los Angeles), այն գտնվում էր համար 7 փողոցում։ 1928 թվականին Լոս-Անջելոսի Սաուտ Հիլլ փողոցում բացվում է «Առողջության կենտրոն Բրեգ»(Bragg Health Center) կենտրոնը։ 1926-1928 թվականներին լույս տեսած Լոս-Անջելես Թայմս թերթում պարբերաբար տպագրվում էին նրա հոդվածները առողջ ապրելակերպի մասին, որոնք իհարկե հավանաբար գովազդային բնույթ էին կրում։
1929 թվականից Պոլ Բրեգը սկսում է իր շրջագայությունները դեպի Սան-Անտոնիո և Տեխասի նահանգ, որտեղ նա առողջության մասին դասախոսություններ էր կարդում։ Նա անգամ գովազդային հոլովակներ էր նկարահանում։ Նրա դասախոսությունները անվճար էին, սակայն դրանցից հետո անհատական խորհրդատվությունները վճարովի էին, որոնք արժեին 20 ԱՄՆ դոլլար։
1929 թվականին Բրեգը գրանցում է իր հեղինակային իրավունքները և հրատարակում առողջության մասին իր առաջին՝«Բուժիր ինքդ քեզ գիրքը» (Cure Yourself)։
Կալիֆորնիայում գտնվելու տաս տարիներից հետո Բրեգը և Նևան ամուսնալուծվում են։ Ըստ 1930 թվականի ԱՄՆ-ի մարդահամարի Նևան իր և Բրեգի երեք երեխաների հետ արդեն ապրում էր երկրորդ ամուսնու՝ Ավգուստ Բուշի հետ։ Հայտնի է նաև, որ Ֆլորիդայի ամուսնությունների գրանցման մատյանում 1930 թվականին արձանագրվել է Պոլ Բրեգի և Բեթթի Բրաունլիի ամուսնությունը։ 1930 թվականից սկսած Պոլ Բրեգի մասին մարդահամարներում այլևս տեղեկությոուն չկա, սակայն ըստ հասցեների տեղեկության Կալիֆորնիայի նահանգի Բերբենկ քաղաքում 1935-1954 թվականը ապրել է Պոլ Բրեգը, ինչպես նաև կա տեղեկություն նրա ծավալած սննդամթերքի արտադրության վերաբերյալ։
Ավելի ուշ Բրեգը տեղափոխվել է Կալիֆորնիայի Դեսերտ Հոթ Սփրինգս քաղաք, իսկ 1960-ականներին հեռացել է դեպի Հավայան կղզիներ և մի որոշ ժամանակ այնտեղ։ Ըստ նրա շուրջ հորինված լեգենդներից մեկի նա զբաղվել է սերֆինգով և խեղդվել 95 տարեկան հասակում։ Այս լեգենդի տարածմանը հատկապես Խորհրդային Միությունում նպաստել է նրա առաջին գրքի թարգմանիչ Ս.Բ. Շենկմանը։ Շելկմանը մասնավորապես նշել է. « Պոլ Բրեգը մահացել է 1976 թվականին 95 տարեկան հասակում, սակայն նրա մահվան պատճառը ոչ թե տարիքն էր, այլ դժբախտ պատահարը, որը տեղի ունեցավ մարզանքի ժամանակ Ֆլորիդայի ափերի մոտ։ Մարզանքի ժամանակ հսկա ալիքը ծածկում է Բրեգին, որից էլ նա մահանում է։
Ըստ այլ աղբյուրների Բրեգը մահացել է 1976 թվականի դեկտեմբերի 7-ին, սրտի կաթվածից 81 տարեկան հասակում Մայամիում։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլ Բրեգ» հոդվածին։ |