Պոլինա Ժերեբցովա
Պոլինա Վիկտորովնա Ժերեբցովա (ռուս.՝ Полина Викторовна Жеребцова, մարտի 20, 1985, Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս բանաստեղծ և փաստագրական գրող, հայտնի օրագրերի հեղինակ, որոնք ընդգրկում են երեք չեչենական պատերազմները կազմող իր մանկության, պատանեկության և երիտասարդության տարիները[2]։
Պոլինա Ժերեբցովա Полина Жеребцова | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, պատմաբան, լրագրող, փիլիսոփա, իրավապաշտպան, օրագրի հեղինակ, գրող, հակապատերազմային ակտիվիստ, արձակագիր, հրապարակախոս և նկարչուհի |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ժանրեր | վավերագրական գրականություն, հրապարակախոսություն և վավերագրական արձակ |
Գրական ուղղություններ | Հումանիզմ |
Polina Zherebtsova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՊոլինա Ժերեբցովան ծնվել է 1985 թվականին Գրոզնի քաղաքում և այնտեղ ապրել գրեթե քսան տարի։ Նա իրեն համարում է կոսմոպոլիտ, քանի որ իր տոհմում տարբեր ազգություններ կան։
1994 թվականին Պոլինան սկսում է օրագիր պահել, որի մեջ գրանցում է իր շուրջը կատարվող իրադարձությունները[3]։
1999 թվականին հոկտեմբերի 21-ին վիրավորվել է ռումբի բեկորից Գրոզնու կենտրոնական շուկայի վրա հրթիռային հարձակման ժամանակ։
2002 թվականից սկսել է աշխատել որպես լրագրող։ Ռուսաստանի լրագրողների միության և ՊԵՆ ակումբի անդամ է։ Երուսաղեմում ստացել է Յանուշ Կորչակի անվան միջազգային մրցանակ երկու անվանակարգերում (պատմողական և վավերագրական արձակ)։
2012 թվականին ստացել է Սախարովի մրցանակ՝ «Լրագրություն որպես սխրանք»։
2013 թվականից, որպես քաղաքական փախստական, ապրում է Ֆինլանդիայում[4]։
Կարծիքներ
խմբագրել«Պոլիտկովսկայան նկարագրեց պատերազմը որպես դրսից եկած լրագրող։ Պոլինա Ժերեբցովան պատմել է պատերազմի մասին ներսից, խավարի սրտից»։
(Շպիգել ամսագրիր) Der Spiegel №10 / 2015 թ[5]։
Գրքեր
խմբագրել- Дневник Жеребцовой Полины, 2011
- Муравей в стеклянной банке, чеченские дневники, 2014
- Тонкая серебристая нить, 2015
- Ослиная порода, 2017
- 45 parallel (novel), 2017
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1060131110 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Polina Zherebtsova on the diary she kept as a child during the Chechen war. ВВС
- ↑ Kosmopolit Polina Żeriebcowa
- ↑ political asylum
- ↑ Russlands Anne Frank
Արտաքին հղումներ
խմբագրել- Дневник Жеребцовой Полины. Чечня 1999-2002
- Ant in a Glass Jar Chechen Diaries 1994–2004 Fragment
- Московские Новости — Непрочитанная Чечня Արխիվացված 2015-06-10 Wayback Machine
- Жизнь внутри войны
- The Guardian
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլինա Ժերեբցովա» հոդվածին։ |