Պյոտր Ստոյանով
Պյոտր Ստեֆանով Ստոյանով (բուլղար․՝ Петър Стефанов Стоянов; մայիսի 25, 1952[1][2][3], Պլովդիվ, Բուլղարիա և Ասենովգրադ, Պլովդիվի մարզ, Բուլղարիա[3]), բուլղարացի քաղաքական գործիչ, Բուլղարիայի 3-րդ նախագահը (1997—2002)։
Պյոտր Ստոյանով բուլղար․՝ Петър Стефанов Стоянов | ||
| ||
---|---|---|
1997 թվական, Հունվարի 19 - 2002 թվական, Հունվարի 22 | ||
Նախորդող | Ժելյու Ժելև | |
Հաջորդող | Գեորգի Պիրվանով | |
| ||
2005 թվական Հոկտեմբերի 1 - 2007 թվական Հուլիսի 15 | ||
Նախորդող | Նադեժդա Նեյնսկի | |
Հաջորդող | Պլամեն Յուրկով | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական ուժերի միություն | |
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան | |
Ծննդյան օր | մայիսի 25, 1952[1][2][3] (72 տարեկան) | |
Ծննդավայր | Բուլղարիա | |
Քաղաքացիություն | Բուլղարիա | |
Ամուսին | Անտոնինա Ստոյանովա (1952) | |
Պարգևներ | ||
Կենսագրություն
խմբագրելՊյոտր Ստոյանովը ծնվել է 1952 թվականի մայիսի 25-ին Պլովդիվում։ 1976 թվականին ավարտել է Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հետագայում որպես իրավաբան աշխատել է Պլովդիվում։
1992 թվականից զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը, 1944 թվականից ի վեր առաջին ոչ կոմունիստական կառավարությունում՝ Ֆիլիպ Դիմիտրովի գլխավորությամբ, «Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» անդամ է եղել։ 1994 թվականին ընտրվել է 34-րդ Ազգային Ժողովի (Բուլղարիայի խորհրդարան) պատգամավոր, նույն թվականից զբաղեցրել է «Բուլղարիայի դեմոկրատական ուժերի միության» փոխնախագահի և Տուրիզմի, երիտասարդության և սպորտի փոխնախարարի պաշտոնները։ 1996 թվականին դեմոկրատական ուժերի միության անունից 66% արդյունքով հաղթել է Բուլղարիայի նախագահի պաշտոնի նախնական ընտրության ժամանակ։
1996 թվականի նոյեմբերի 2-ին Ստոյանովը ընտրվել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ՝ քվեարկության արդյունքում հավաքելով ընտրողների ձայների 59,73%-ը (2 502 517)։ 1997 թվականի հունվարի 19-ից ստանձնել է նախագահի պաշտոնը՝ փոխնախագահի պաշտոնում հաստատելով Թոդոր Քավալջիևին։ 2001 թվականին Ստոյանովը կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, բայց երկրորդ փուլում պարտվել է Գեորգի Պիրվանովին։
2004 թվականին Ստոյանովը նշանակվել է Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ հանձնարարությունների դեսպան մերձդնեստրյան հակամարտության հարցերով։ 2005 թվականին կրկին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր Սմոլյան և Պլովդիվ օկրուգներից, մինչև 2007 թվականը գլխավորել է Դեմոկրատական ուժերի միությունը։
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։ Ամուսնացած է Անտոնինա Ստոյանովայի հետ, ունի երկու երեխա։
Պարգևներ
խմբագրել- 1 դասի Կրկնակի սպիտակ խաչի շքանշան, (Սլովակիա, 1997 թվականի դեկտեմբերի 3)[6]։
- Ռումինիայի Աստղի շքանշան (Ռումինիա, 1998 թվական)։
- Քաղաքացիական ծառայությունների շքանշանի շղթա (Իսպանիա, 1999 թվական)։
- «Հանուն Ավստրիայի Հանրապետության ծառայությունների համար» Մեծ պատվավոր աստղ (Ավստրիա, 1999 թվական)։
- Փղի Շքանշան (Դանիա, 2000 թվականի հոկտեմբերի 17)։
- Ծառայությունների շքանշան (Մալթա, 2001 թվականի մարտի 12)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Strazha.bg
- ↑ http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
- ↑ https://archiv.prezident.sk/gasparovic/indexbaf8.html?statne-vyznamenania-udelene-v-rokoch-19931998
- ↑ Štátne vyznamenania udelené v rokoch 1993—1998(սլովակ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Պյոտր Ստոյանովի պաշտոնական կայքը Արխիվացված 2008-05-26 Wayback Machine (բուլղ.) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Ստոյանով» հոդվածին։ |