Պիրկո Վախտերո (ֆիններեն՝ Pirkko Vahtero, դեկտեմբերի 16, 1936(1936-12-16), Կեուրուու, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա), ֆինն փոստային նամականիշերի նկարչուհի, դիզայներ և զինանշանագետ։

Պիրկո Վախտերո
ֆիններեն՝ Pirkko Vahtero
Ծնվել էդեկտեմբերի 16, 1936(1936-12-16) (87 տարեկան)
ԾննդավայրԿեուրուու, Կենտրոնական Ֆինլանդիա, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտությունզինանշանագետ
 Pirkko Vahtero Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պիրկո Վախտերոն ծնվել է 1936 թվականին, Քեուրու քաղաքում[1]։ Նա համարվում է Ֆինլանդիայի ամենաճանաչված նամականիշերի նկարիչներից մեկը։ Նա հեղինակ է մի շարք ֆիննական փոստային նամականիշերի և արժեթղթերի։

Պիրկո Վախտերոն իր առաջին նամականիշը ստեղծել է 1972 թվականին՝ ի պատիվ Ֆինլանդիայի ազգային թատրոնի 100-ամյակի։ Դրանից հետո նա ստեղծել է մոտ հարյուր քառասուն ֆիննական նամականիշ։ Դրանից բացի նա նաև նախագծել է փոստային նամականիշներ այլ երկրների համար՝ Վենեսուելա, Դանիա, Իսլանդիա, Կոստա Ռիկա, Քուվեյթ, Լիբանան, Նորվեգիա, Սալվադոր, Շվեդիա և այլն։ Նրան են պատկանում առաջին ֆիննական Սուրբ Ծննդյան նամականիշերը (1973)։ Վախտերոն առաջիններից էր, որը ստեղծել է Ալանդյան կղզիների նամականիշերը[2][3]։

Պիրկո Վախտերոյի աշխատանքները արժանացել են բազմաթիվ միջազգային մրցանակների և մի քանի անգամ արժանացել են Ֆինլանդիայի ամենագեղեցիկ նամականիշներ անվանակարգին։

Պիրկո Վախտերոյի աշխատանքները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Taskinen, Rita (1992). Suomalainen Design From Finland, Kuka kukin on, Who's Who in Finnish Design. Helsinki: Ornamo. ISBN 952-9748-04-3.
  2. «Pirkko Vahtero». www.unicover.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին.
  3. «Matkailuyhdistys Puolanka-Paljakka». www.puolankainfo.fi. Վերցված է 2016 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել