Պիտույքատուփ (Ֆաբերժեի ձու)
Ժամացույցով ոսկե ձու (ռուս.՝ Несессер), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1889 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։ Այսօրվա դրությամբ այն համարվում է կորսված։
Պիտույքատուփ | |
---|---|
Ստեղծման թնական | 1889 |
Պատվիրատու | Ալեքսանդր III |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Wartski և մասնավոր հավաքածու |
Հավաքածու | անհայտ |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, շափյուղա, զմրուխտ, սուտակ, ալմաստ և մարգարիտ |
Ֆաբերժեի ձվեր |
Դիզայն
խմբագրելԱյս ձուն պատրաստվել է տուփի տեսքով, որում պահվել են կանանց զարդասեղանի իրեր[1]։ Քանի որ ոսկերչական ձվի հստակ տեսքն անհայտ է, ապա կարելի է հիմնվել 1917 թվականի կայսերական հարստության նկարագրում հիշատակվածի վրա․ «Զանազան քարեր և ադամանդներ, սուտակներ, զմրուխտներ և շափյուղաներ»[1]։
Անակնկալ
խմբագրելՇատ հնարավոր է, որ ձվի անակնկալը 13 առարկայից բաղկացած հավաքածուն էր՝ դրվագազարդ ադամանդից կնոջ մանիկյուրի կոմպլեկտ, սակայն դա նույնպես ապացուցված չէ։ Քանի որ մեր օրեր չի հասել ոչ մի լուսանկար, կամ ձվի ինչ-որ մի մաս, ապա կարճ նկարագրությունները համարվում են միակ վստահելի աղբյուրները, որոնք թույլ են տալիս մոտավոր կարծիք կազմել դիզայնի և անակնկալի մասին[1]։
Պատմություն
խմբագրել1889 թվականի ապրիլի 9-ին Ալեքսանդր III կայսրը կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային նվիրեց «Ժամացույցով ոսկե ձուն»։ 1917 թվականին հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ։ 1922 թվականին այն հանձում են Ժողկոմխորհին, որից հետո ձվի մասի հստակ տեղեկություններ չկան[1]։
Քիրեն Մակկաթիի հետաքննություն
խմբագրել2008 թվականի մարտի 20-ին «Country Life Magazine» ամսագրում Մերի Միերսը հոդված է հրապարակում[2], որտեղ պատմում է, որ «Wartski» ոսկերչական տնից Քիրեն Մակկարթին նմանություն է գտել 1949 թվականին Wartski-ում ցուցադրված «Պիտույքատուփի» հետ[3]։ Մինչև այսօր ոչ մի նկար չի պահպանվել, սակայն Քիրենը ընկերության ֆոտոարխիվում գտավ ձվի փոքրիկ նկար։ Նաև հայտնի է, որ 1952 թվականին Wartski-ին լոտը վաճառել է անանուն գնորդին։
Մարգարտե ձու
խմբագրելՁվի «Մարգարտե» անունը շատ հաճախակի օգտագործվել է «Պիտույքատուփը» նկարագրելիս, քանի որ արխիվային վկայություններում սխալմունք էր եղել։ Որոշ ժամանակ «Հարություն» ձուն նույնպես սխալմամբ կոչվում էր «Մարգարտե», քանի որ «Apollo» ամսագրում Մարինա Լոպատոն 1984 թվականի հունվար ամսվա համարում հենց այդպես էր անվանել ձուն[1]։ Սակայն ավելի մանրամասն ուսումնասիրելով այդ ձվերը՝ ակնառու է դառնում, որ «Հարությունը» բացվելիս մեխանիզմ չի պարունակում, և մեջը չկա մատանի պահելու տեղ, ինչը հակասում է Կարլ Ֆաբերժեի նկարագրին։ «Մարգարտե» ձուն Ալեքսանդր III կայսերն է փոխանցվել 1889 թվականի մարտի 16-ին, բայց վստահելի վկայություններ չկան, թե արդյո՞ք դա զատկական ձու էր, որը նվիրել է կնոջը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs A Retrospective Encyclopedia. Lanham, Maryland: Scarecrow Press Inc. էջ 26. ISBN 0-8108-3946-6.
- ↑ «Country Life Magazine March 20 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «1889 Nécessaire Egg на Mieks Fabergé Eggs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.