Պիտեշտ
Պիտեշտը (ռումիներեն՝ Piteşti), քաղաք է Ռումինիայում։ Քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 171.500 մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Պիտեշտ | |||
ռումիներեն՝ Pitești | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Համայնք | Արջեշ | ||
Այլ անվանումներ | Պիտեշտի, Ելիզավետապոլիս | ||
Մակերես | 111,13±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 289 մետր | ||
Պաշտոնական լեզու | Ռումիներեն | ||
Բնակչություն | 171.500 մարդ (2009) | ||
Ազգային կազմ | ռումիններ, հայեր | ||
Կրոնական կազմ | Ռումին ուղղափառ եկեղեցի, Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Պիտեշտցի | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային դասիչ | 110001–110442 | ||
Պաշտոնական կայք | primariapitesti.ro | ||
| |||
Տնտեսություն
խմբագրելՏրանսպորտային հանգույց է։ Ունի ավտոմոբիլային և էլեկտրաշարժիչների գործարաններ, փայտամշակության, նավթավերամշակման և նավթաքիմիական կոմբինատներ, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած են սննդի (մսի, կաթի, գինու), կաշվի, կոշիկի, մանածագործության, ռետինի արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։
Ենթադրվում է, որ Պիտոշտիում, ինչպես և հարևան Սլատինա և Կուրտեա դե Արճեշ քաղաքներում հայերը հաստատվել են 14-16-րդ դարերում։ Պիտոշտիում հայկական գաղութի գոյության մասին հավաստի տեղեկությունները վերաբերում են 19-րդ դարին։ 1850-ական թվականներին հայերը Պիտոշտիում հիմնադրել են Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (նորոգվել է 1882 թվականին), որի հոգևոր իշխանությանը ենթարկվել են նաև հարևան բնակավայրերի (Կրայովա, Տրգովիշտե ևն) համայնքները։
1881 թվականին Պիտեշտին ունեցել է մոտ 180, 1939 թվականին՝ 200 հայ բնակիչ։ 20-րդ դարի 1-ին կեսին Պիտեշտիում կազմակերպվել են հայերեն թատերական ներկայացումներ, հայկական Ս․ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին երգի համերգներ են։ 1965 թվականին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, հայկական գերեզմանատանը տեղադրվել է խաչքարհուշարձան։ Այժմ Պիտեշում բնակվում են 15-20 հայ ընտանիք։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «АЗЕРБАЙДЖАН В МЕЖДУНАРОДНЫХ КУЛЬТУРНЫХ СВЯЗЯХ (1946-1990 гг.)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեշտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 305)։ |