Պինեդա դե Մար (իսպ.՝ Pineda de Mar), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Կատալոնիա ինքնավար համայնքում՝ Բարսելոնա նահանգի Մարեսմե շրջանում[2]։ Զբաղեցնում է 10,77 կմ² մակերես։ Բնակչությունը 2010 թվականին կազմել է 25 893 մարդ։

Մունիցիպալիտետ
Պինեդա դե Մար
Pineda de Mar
Զինանշան

Հռոմեական ժամանակներից պահպանված ջրանցույցի մնացորդներ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԿատալոնիա
ՆահանգԲարսելոնա
ՇրջանՄարեսմե
ՔաղաքապետՔսավեր Ամոր Մարտին
2007 թվական
Մակերես10,77 կմ²
ԲԾՄ10 մ
Պաշտոնական լեզուկատալաներեն[1]
Բնակչություն25 893 մարդ (2010)
Խտություն2439,8 մարդ/կմ²
ՏեղաբնականունPinedenc, pinedenca
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս08397
Փոստային դասիչ08397
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքpinedademar.cat
Պինեդա դե Մար (Իսպանիա)##
Պինեդա դե Մար (Իսպանիա)
Պինեդա դե Մար (Կատալոնիա)##
Պինեդա դե Մար (Կատալոնիա)

Այն տեղակայված է Կալելյայի և Սանտա Սուսանա բնակավայրերի ծովափին։ Այն վարչական կենտրոնից՝ Բարսելոնայից 55 կմ և Ժիրոնայից 45 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ֆրանսիական Ֆրոնտիգնան քաղաքի հետ եղբայր-քաղաքներ են։

Ժողովրդագրություն խմբագրել

1900 1930 1950 1970 1986 2009
1807 3275 3188 7776 13 951 26 203

Պատմություն խմբագրել

Մունիցիպալիտետի տարածքում հայտնաբերված ք.ա. 4-րդ դարի գտածոները խոսում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել հին ժամանակներից։ Իբերացիներն սկզբում բնակեցրել են Պիրենեյան թերակղզու արևելյան շրջանները, ապա աստիճանաբար սկսել են տարածվել թերակղզու կենտրոնական հատվածում։

Ք.ա 1-ին դարում՝ հռոմեացիների կողմից տարածքի գաղութացման ժամանակ ափի երկայնքով հայտնվեցին բազմաթիվ բնակավայրեր։ Պինեդա դե Մարի տարածքում գտնվել է բավականին ազդեցիկ հռոմեական բնակավայր, որտեղ կա մի ջրանցույց՝ դեռևս պահպանված 4 կամարներով։

Իսլամադավաններից Կատալոնիայի ազատագրումից հետո այն դարձավ «Իսպանիայի մարկայի» մաս (marca hispanica), որը սահման էր հանդիսանում արաբների և Ֆրանկների թագավորության միջև։ Պինեդեում պահպանված են Մոնտպալաու ամրոցի մնացորդները՝ կառուցված 11-րդ դարում։ Ամրոցի կառավարիչները Պալաֆոլսի ամրոցի կառավարիչներ հետ կառավարում էին ողջ Մարեսմեն։

1079 թվականին այստեղ կառուցվել է Սուրբ Մարիա եկեղեցին։ 12-րդ դարում եկեղեցու շրջակայքում սկսել են տներ կառուցել։ 1338 թվականին Վիկոնտ II Կաբրերացին այս տարածքին տալիս է բնակավայրի կարգավիճակ։

16-րդ դարում ափամերձ շրջանները հաճախ են ենթարկվել ծովահենների և թուրք կապերների (ֆր.՝ corsaire, գերմ.՝ Kaper, անգլ.՝ privateer) հարձակումներին, ինչի պատճառով կառուցվել են պաշտպանական կառույցներ։ 17-րդ դարում բնակչության աճին և տարածաշրջանի զարգացման վրա իր ազդեցությունն է թողել համաճարակն ու պատերազմը Ֆրանսիայի և Իսպանիայի միջև։ 1714 թվականին՝ Իսպանիայի ժառանգության համար պատերազմի ավարտից հետո Պինեդայի բնակչությունն սկսել է աճել. 70 տարվա ընթացքում այն աճել է՝ 493-ից հասնելով 1163-ի։ Բնակչության հիմնական զբաղմունքը եղել է գյուղատնտեսությունը՝ հատկապես գինեգործությունը և ցորենի մշակությունը։

Ինտենսիվ ժողովրդագրական զարգացման և ուրբանիզացիայի սկիզբը դրվել է 20-րդ դարի առաջին տասնամյակին։ Այս գործում կարևոր դեր է խաղացել հանրապետական Մանուել Սեռա ի Մորետը՝ Unió Socialista de Catalunya պարտիայի հիմնադիրը։ Նա 1914-1923 թվականներին ղեկավարել է Պինեդան։ Նրա գլխավորությամբ վերակառուցվել են մունիցիպալիտետի հին ճարտարապետական նմուշները (Plànol General d’Alineacions de Places i Carrers de la Vila de Pineda 1922 թվականի նախագիծ)։

Այդուհետ այն դարձել է Բարսելոնայի հարուստ ընտանիքների հանգստավայր։ 1930-ականներին բնակչությունը հասել է 3000-ի։ 1960 թվականից արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ կտրուկ սկսել է աճել բնակչությունը։ Ծովափներում հիմնվել են հյուրանոցներ, մոթելներ։ Քաղաքում ավելացել են նոր բնակավայրերի թիվը։ 1990 թվականին բնակչությունը դարձել է 17 000, իսկ ներկայումս 26 000-ից ավելի։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի գլխավոր ճանապարհը N-II-ն ու Renfe Operadora ճեպընթացի ուղեգիծն անցնում է քաղաքի միջով։ Քաղաքում կարելի է տեղաշարժվել նաև C-32 վճարովի ավտոերթուղով։

Քաղաքը գտնվում է Բարսելոնայի և Ժիրոնայի միջև, որոնց հետ կապված է մի քանի ճանապարհներով։ Նշանակալի է Ժիրոնա-Կոստա Բրավա (կատ.՝ Aeroport de Girona — Costa Brava, իսպ.՝ Aeropuerto de Gerona-Costa Brava) օդանավակայանը։ Այդտեղից օրվա ընթացքում մի քանի անգամ շարժվում է Կոստա դել Մարեսմա-Կոստա Բրավա ավտոբուսը։ Մունիցիպալիտետից Բարսելոնա կարելի է հասնել գնացքով, որը շարժվում է յուրաքանչյուր 20 րոպեն մեկ անգամ։

Ամռանը քաղաքում աշխատում են զբոսաշրջային փոխադրամիջոցներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. art.6 // (unspecified title)
  2. Աշխարհագրական դիրք