Պիետրո Սանդրո Նեննի (իտալ.՝ Pietro Sandro Nenni, փետրվարի 9, 1891(1891-02-09)[1][2][3][…], Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - հունվարի 1, 1980(1980-01-01)[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), իտալացի լրագրող, սոցիալիստ քաղաքական գործիչ, Իտալիայի սոցիալիստական կուսակցության (ԻՍԿ) անդամ (1921)։

Պիետրո Նեննի
իտալ.՝ Pietro Nenni
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1891(1891-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրՖաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էհունվարի 1, 1980(1980-01-01)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանԿամպո Վերանո
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մայրենի լեզուիտալերեն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, դիվանագետ և պարտիզան
Զբաղեցրած պաշտոններՑմահ սենատոր, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Vicepresident of the Council of Ministers of the Kingdom of Italy?, minister for Constituent Assembly of the Kingdom of Italy?, Իտալիայի արտաքին գործերի նախարար, Իտալիայի արտաքին գործերի նախարար, Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի օգնական, Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի օգնական, Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի օգնական, Իտալիայի Սահմանադիր ժողովի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԻտալիայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋուլիանա Նեննի
 Pietro Nenni Վիքիպահեստում

Անդամակցել է Իտալիայի Հանրապետական կուսակցությանը, 1908 թվականին դարձել դրա օրգան «Forlì» սոցիալիստական թերթի խմբագիր։ Այդ ժամանակ թերթի խմբագիրներից էր նաև Բենիտո Մուսոլինին, ով հետագայում դարձավ ֆաշիզմի հիմնադիրը և Իտալիայի բռնապետը։ 1911 թվականին Նեննին և Մուսոլինին ձերբակալվեցին իտալական իշխանությունների կողմից, քանի որ մասնակցել էին Լիբյայում Իտալիայի ռազմական միջամտության դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Իզոնցոյի ռազմաճակատի գործողություններին, սակայն վիրավորվել և վերադարձել է ծննդավայր, այնւոհետև դարձել «Mattine d'Italia» թերթի խմբագիրը։ 1923 թվականին դարձել է ԻՍԿ պաշտոնական օրգան «Avanti!» թերթի խմբագիրը, զբաղվել հակաֆաշիստական գործունեությամբ։

1926 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1931-1939 թվականներին եղել է ԻՍԿ գլխավոր քարտուղար և II Ինտերնացիոնալի Գործադիր կոմիտեի անդամ։ Եվրոպայում ֆաշիզմի ուժեղացման պայմաններում հանդես է եկել կոմունիստների հետ միասնաբար գործելու օգտին։ 1936-1938 թվականներին մասնակցել է Իսպանիայում հակաֆաշիստական պատերազմին (1936-1939), եղել է ինաերնացիոնալ բրիգադների կոմիսար։ Այնուհետև, մինչև 1943 թվականը գտնվել է ֆաշիստական աքսորում։ 1946 թվականին դարձել է Իտալիայի հանրապետության պառլամենտի բոլոր գումարումների պատգամավոր, 1970 թվականին նշանակվել ցմահ սենատոր։ 1950-1955 թվականներին եղել է Խաղաղության համաշխարհային խորհրդի փոխպրեգիդենտ։

Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» մրցանակի (19521950-ական թվականների 2-րդ կեսին կանգնել է հակակոմունիստական դիրքերի վրա։ 1963-1968 թվականին նախարարների խորհրդի նախագահի տեղակալ էր՝ Ադելիո Մորոյի ձախ ցենտրիստական կառավարության մեջ։ 1969 թվականին ընտրվել է Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, 1973-1980 թվականներին՝ ԻՍԿ նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 224  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետրո Նեննի» հոդվածին։