Պիեռ Ֆոնտեն
Պիեռ Ֆոնտեն (ֆր.՝ Pierre François Léonard Fontaine, սեպտեմբերի 20, 1762[1][2][3][…] կամ 1762[4], Պոնտուազ - հոկտեմբերի 10, 1853[5][6][7][…] կամ 1853[4], former 8th arrondissement of Paris, Փարիզ), ֆրանսիացի ճարտարապետ, Ամպիրի առաջատար վարպետներից։ 1794 թվականից 1814 թվականներին համագործակցել է Շառլ Պերսիեի հետ (Հաղթակամար (1806) Փարիզի Կառուզել հրապարակում, կահույքի, ներսի հարդարանքի, տոնակատարությունների ձևավորման բազմաթիվ նախագծեր)։
Պիեռ Ֆոնտեն ֆր.՝ Pierre-François-Léonard Fontaine | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1762[1][2][3][…] կամ 1762[4] |
Ծննդավայր | Պոնտուազ |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1853[5][6][7][…] կամ 1853[4] |
Մահվան վայր | former 8th arrondissement of Paris, Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Château de Randan? և Église Notre-Dame-de-Compassion? |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ, արվեստագետ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Société des arts de Genève?, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Երեխաներ | Aimée-Sophie Dupuis? |
Pierre François Léonard Fontaine Վիքիպահեստում |
Ինքնուրույն գործերից են՝ հոսպիտալ (1823– 1827) Պոնտուազում, Փարիզի Պալե Ռուայալ պալատի Օռլեանյան սյունասրահի վերակառուցումը (1828–1829)։ Ֆոնտենը շինարարությունում մետաղական (չուգունե) կոնստրուկցիաների առաջին կիրառողներից էր։
Սովորել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում, որտեղ ուսումնասիրել է անտիկ հուշարձաններ։ 1807 թվականից սկսած եղել է Նապոլեոն Բոնապարտի թագավորման առաջին ճարտարապետներից, ճանաչում է ձեռք բերել որպես Լուվրի և Թյուիլրիի ճարտարապետներից։
1780 թվականին ծանոթացել է Շառլ Պերսիեի հետ և սկսվել է նրանց երկարատև և բեղուն գործունեությունը։ 1792-1796 թվականներին ակտիվ մասնակցել է փարիզյան Օպերայի աշխատանքներին։
Ռուս կայսր Ալեքսանդր I-ը նամակագրության մեջ է եղելնրանց հետ, ովքեր 1890 թվականից սկսած նրան են ուղարկել 12 հատոր ճարտարապետա-դեկորատիվ նորույթներ։ 1814 թվականին նրանք Ռուսաստան են ուղարկել 13-րդ հատորը, այդ աշխատությունները ներկայումս պահվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում։
Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Գրականություն
խմբագրել- Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В. М.; М.: Издательство "Советская энциклопедия", 1986.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Pierre François Léonard Fontaine (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 Pierre François Léonard Fontaine — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.museabrugge.be/collection/work/id/2014_GRO2035_III
- ↑ 5,0 5,1 5,2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 6,0 6,1 6,2 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Moiroux J. Le cimetière du Père-Lachaise (ֆր.) — Paris: 1908. — P. 159.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Ֆոնտեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 687)։ |