Պիեռ Շառլ Բուվիե (ֆր.՝ Pierre Charles Bouvier, մայիսի 9, 1979(1979-05-09), Մոնրեալ) ֆրանկո-կանադացի երաժիշտ, ավելի հայտնի է որպես Simple Plan փոփ-փանք խմբի վոկալիստ։

Պիեռ Բուվիե
Բնօրինակ անունֆր.՝ Pierre Bouvier
Ծնվել էմայիսի 9, 1979(1979-05-09) (44 տարեկան)
Մոնրեալ
Երկիր Կանադա
Ժանրերփոփ փանկ, ալտերնատիվ ռոք և փոփ ռոք
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, վոկալիստ, բասկիթառահար, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներվոկալ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիք և կիթառ
ԼեյբլLava Records և Atlantic Records
ԱնդամակցությունSimple Plan
ԱմուսինLachelle Farrar?
Կայքsimpleplan.com
 Pierre Bouvier Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Երգչի ծնողներն են Ռեալ և Լուիզա Բուվիեները։ Նա ունի երկու մեծ եղբայր՝ Ջեյը և Ջոնաթանը։ Պիեռը սովորել է Քվեբեկում Ջեֆ Ստինկոյի, Սեբաստիան Լեֆևրի և Չակ Կոմոյի հետ։Մինչև խմբի անդամ դառնալ Բուվիեն աշխատել է Մոնրեալում որպես սպասք լվացող։

13 տարեկան հասակում նա իր լավագույն ընկեր Չակ Կոմոյի հետ հիմնել է Reset փանք-ռոք խումբը, որտեղ նա բաս կիթառահար և վոկալիստ էր։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Լակել Ֆառարի (Բուվիե) հետ։ Ամուսնության տարեթիվը և վայրը անհայտ են։ Պիեռը Լակելին ամուսնության առաջարկություն է արել 2012-2013 թվականներին, սակայն նրանք հարաբերությունների մեջ են եղել շատ երկար ժամանակ։ Նրանց համատեղ նկարը սոցիալական ցանցերում է հայտնվել դեռ 2004 թվականին։ Ինչպես ասում է Պիեռը նրանք ճանաչել են իրար «կյանքի գրեթե ողջ ընթացքում»։ Նրանք ունեն երկու աղջիկ՝ Լենոն-Ռոուզը և Սորեն Բուվիեն, որոնց ծննդյան հստակ տարեթիվը ևս հայտնի չէ։

Հագուստի արտադրույուն խմբագրել

Պիեռը Չակ Կոմոյի և Պատրիկ Լանգլուայի հետ համատեղ համարվում է Role Model Clothing-ի սեփականատեր։Ներկայումս արտադրությունը դադարեցված է, բայց շապիկներ հնարավոր է ձեռք բերել Ebay-ի միջոցով։

Ֆիլմերի ցանկը խմբագրել

Տարի Անվանումը Դերը Նշում
What's New, Scooby-Doo?[1] Ինքն իր դերը (ձայնը) 56 սերիա
2003 The New Tom Green Show Ինքն իր դերը 1 սերիա
A Big Package for You ինքն իր դերը
2004 Նյու Յորքի ակնթարթներ ինքն իր դերը
2005 Damage Control[2] ինքն իր դերը Վարող
2011 Canada Sings ինքն իր դերը Աստղային դատավոր

Պատմություն խմբագրել

Reset խմբում խմբագրել

  • No Worries (1997)
  • No Limits (1999)

Simple Plan խմբում խմբագրել

  • No Pads, No Helmets... Just Balls (2002)
  • Still Not Getting Any... (2004)
  • Simple Plan (2008)
  • Get Your Heart On! (2011)
  • Taking One For The Team (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Что новенького, Скуби-Ду?». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Pierre | Damage Control». MTV. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բուվիե» հոդվածին։