Lava Records (Lava Music, LLC), ամերիկյան ձայնագրող ընկերություն, որը պատկանում է Universal Music Group-ին և ղեկավարվում է Universal Republic Records-ի կողմից:

Lava Records
Lava Records logo.png
Տեսակլեյբլ
Հիմնադրված է1995
ՀիմնադիրJerry Wexler?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Մայր ընկերությունUniversal Music Group, Warner Music Group և Republic Records
ՍեփականատերUniversal Music Group
Կայքlavarecords.com(անգլ.)

ՊատմությունԽմբագրել

Lava Records-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ որպես Ջեյսոն Ֆլոմի և Atlantic Records-ի համատեղ ձեռնարկություն. Ջեյսոն Ֆլոմն իր գործունեությունը սկսել է Atlantic Records ընկերությունում: Atlantic-ում աշխատելու տարիներին Ֆլոմը պայմանագրեր է կնքել այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Zebra-ն, Twisted Sister-ը, Skid Row-ը, White Lion-ը և Թորի Էյմոսը, ինչպես նաև օգնել է սկսել կարիերան Stone Temple Pilots-ին և Collective Soul-ին: Լեյբլի կատարողների ցանկը ներառել է հետևյալ երաժիշտներին. Authority Zero, Antigone Rising, Кид Рок, Matchbox Twenty, Porcupine Tree, Skillet, Smile Empty Soul, Sugar Ray, The Corrs, Uncle Kracker, Վանեսա Ուիլյամս, Trans-Siberian Orchestra и Simple Plan.

2005 թվականի օգոստոսին Ֆլոմը հեռացավ Atlantic Records-ի գործադիր տնօրենի և նախագահի պաշտոնից՝ ավարտելով ընկերությունում 26-ամյա կարիերան: Նա նշանակվեց Virgin Records U.S.-ի գորրծադիր տնօրեն և նախագահ, երբ Մեթ Սեռլեթիկը նույն ամսում հեռացավ այդ պաշտոնից: 2005 թվականի հոկտեմբերին Warner Music Group-ը միավորեց Lava Records-ը Atlantic Records Group-ի հետ:

2009 թվականին Ֆլոմը դադարեցրեց պայմանագիրը Lava Records-ի և Warner-ի միջև և վերստեղծեց Universal անունը կրող լեյբլը:

Lava-ի հետ պայմանագրեր են կնքել երգչուհիներ Լորդը, Ջեսի Ջեյը, այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Clairity-ն, Kaile Goh-ն և Black Veil Brides-ը:

Լեյբլի հետ համագործակցող կատարողներԽմբագրել

Նրանք, ովքեր այժմ համագործակցում են[1]Խմբագրել

Նախկին կատարողներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել