Պիեռո Մանձոնի
Պիեռո Մանձոնի (իտալ.՝ Piero Manzoni,հուլիսի 13, 1933[1][2][3][…], Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] - փետրվարի 6, 1963[4][5][6][…], Միլան, Իտալիա[2]), իտալացի նկարիչ, որը հայտնի է իր կոնցեպտուալ աշխատանքներով՝ ստեղծված որպես իր ժամանակակից Իվ Քլեյնի ստեղծագործությունների ուղիղ պատասխան։ Գտնվում է արվեստի այնպիսի ձևի ստեղծման ակունքներում, ինչպիսին է շոկ-արթը:
Պիեռո Մանձոնի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոնչինո, Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն[2] |
Վախճանվել է | փետրվարի 6, 1963[4][5][6][…] (29 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա[2] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարիչ, գծանկարիչ, լուսանկարիչ, քանդակագործ, կոնցեպտուալ արվեստագետ, վիզուալ արտիստ և հեղինակ |
Ոճ | Արտե պովերա[7] |
Ժանր | կոնցեպտուալիզմ[2], Ֆիգուր[2] և աբստրակցիոնիզմ[2] |
Թեմաներ | կոնցեպտուալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Գեղանկարչի կղկղանք, Աքրոմես, Գծեր, Օդային մարմին և Manifesto for the International Exhibition of Nothing? |
Անդամակցություն | Զերո |
Համատեղ ապրող | Նանդա Վիգո |
Ազգականներ | Պիպա Բակա[8] |
Կայք | pieromanzoni.org/index_it.htm(իտալ.)(անգլ.)(իսպ.) |
Piero Manzoni Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1933 թվականի հուլիսի տասներեքին Կրեմոնա գավառի Սոնչինո փոքրիկ քաղաքում։
Մանձոնիին բնորոշ են ներկանյութերով և տարբեր նյութերով փորձարկումներ կատարելը։ Օրինակ, նա օգտագործել է ֆոսֆորափայլ ներկ և կոբալտի քլորիդ, որպեսզի ստանա ժամանակի ընթացքում փոփոխվող գույնի տպավորություն։ Չնայած նա ունեցել է էլ ավելի անսովոր գաղափարներ։ Օրինակ, նա ստեղծել է արձան սպիտակ բամբակից, ապակու մանրաթելերից, ճագարի կաշվից և արհեստական թխվածքաբլիթներից։
1958 թվականին նա ստեղծել է «պնևմատիկ (օդաճնշական) արձան»՝ կազմված 45 փչովի մեմբրանից։ Արձանի գնորդը ստացել է նաև հեղինակի շունչը, որով լցված էին մեմբրանները։ Նա նաև փորձել է ստեղծել կենդանու մեխանիկական արձան, որի շարժման համար արևային էներգիա պիտի օգտագործվեր։ 1960 թվականին նա ստեղծել է մի գունդ, որը շարժվել է օդի հոսանքով։
1960 թվականին Մանզոնին որպես արվեստի գործ ներկայացրել է մի քանի պինդ խաշած ձու, որոնց վրա թողել է իր մատնահետքերը։ Հանդիսատեսներին թույլատրվել է ուտել ամբողջ ցուցահանդեսը 70 րոպեի ընթացքում։ Ավելի ուշ նա սկսել է վաճառել իր մատնահետքերը։ Նաև Մանզոնին հայտարարել է, որ որոշ մարդիկ, այդ թվում Ումբերտո Էկոն, համարվում են արվեստի քայլող գործեր։
1961 թվականի մայիսին Մանզոնին տեղավորել է սեփական կղանքը պահածոյի 90 համարակալված տարաներում (յուրաքանչյուրում՝ 30 գրամ) և նրանց վրա չորս լեզուներով գրել է. «Նկարչի կղկղանքը»։ Ինքը Մանզոնին պարզաբանել է իր արարքն այսպես. «Ես արվեստի գործեր գնողների վստահության հանդեպ ուշադրություն եմ հրավիրում»։ Հաջորդ տարիներին այդ տարաները հայտնվել են արվեստի տարբեր հավաքածուներում՝ ստանալով նշանակալի մրցանակներ ամբողջ աշխարհում։ Տեղեկություններ կան, որ հետագայում դրանցից մի քանիսը պայթել են (հավանաբար կոռոզիայից և կուտակված գազերի ճնշման տակ)։
Նույն թվականին նա ցուցահանդեսի համար մերկ մարդկանց վրա ստորագրել է և նույնիսկ նրանց դա հաստատող վկայագիր է տվել։ Նա նաև ստեղծել է «կախարդական պատվանդան», որի վրա բարձրանալով՝ բոլորը դառնում էին արվեստի գործ։
1963 թվականին Պիերո Մանզոնին մահացել է սրտամկանի կաթվածից Միլանի իր ստուդիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 5,0 5,1 5,2 Weintraub L. Manzoni, Piero // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T054109
- ↑ 6,0 6,1 6,2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ Artfacts — 2001.
- ↑ https://web.archive.org/web/20170516050200/http://www.corriere.it/cronache/08_aprile_12/pippa_strangolata_8d6750a0-0888-11dd-883b-00144f486ba6.shtml
Արտաքին հղումներ
խմբագրել- Оуэн, Ричард (12 июня 2007). ««Дерьмо художника» оказалось гипсом». InoPressa.ru.
- «Piero Manzoni — Home Page» (անգլերեն) — Официальный сайт. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 26-ին.
- «Merda d'Artista, or, You Call That Shit Art?» (անգլերեն). poopreport.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 16-ին.
- «Пьеро Мандзони (Piero Manzoni) в рубрике «Искусство ли это?»». K'arta Города. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.
- Лекция Ирины Кулик в Музее «Гараж». Пьеро Мандзони - Маурицио Каттел
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռո Մանձոնի» հոդվածին։ |