Նկարչի կղկղանք (իտալերեն՝ Merda d'artista), կոնցեպտուալիզմի ներկայացուցիչ իտալացի գեղանկարիչ Պիեռո Մանձոնիի արվեստի ստեղծագործություն։

Picto infobox artiste.png
Նկարչի կղկղանք
Piero Manzoni - Merda D'artista (1961) - panoramio.jpg
տեսակարվեստի գործ
քանդակագործՊիերո Մանզոնի[1]
տարի1961[1]
բարձրություն4,8 սանտիմետր
լայնություն6 սանտիմետր
ստեղծման երկիրFlag of Italy.svg Իտալիա
ուղղությունabject art?[1], Մարմնի նկարչություն[1] և կոնցեպտուալիզմ[1]
նյութcan?[1] և human feces?[1]
գտնվելու վայրMuseo del Novecento?
հավաքածուMuseo del Novecento?
հեղինակի կրկնօրինակներ90 can և 30 գրամ

1961 թվականի մայիսին Պիռո Մանձոնին հավաքել է սեփական կղկղանքը 90 համարակալված պահածոների բանկաների մեջ, որոնցից ամեն մեկի մեջ կար 30 գրամ պարունակություն։ Այդ բանից հետո գեղանկարիչը գրել է ամեն բանկայի վրա «գեղանկարչի 100%-անոց բնական կղկղանք» իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն և վաճառել է դրանք նույն քաշի ոսկու գնով։ Ընթացիկ գինը հավասար է մոտավորապես 30 500 եվրոյի։ 2007 թվականի մայիսի 23-ին նմուշներից մեկը վաճառվել է 124 000 եվրոյով «Սոթբիս» աճուրդում[2]։

Մանձոնին վստահեցնում էր, որ իր նախագծով նա ուշադրություն է դարձնում արվեստի ստեղծագործությունների գնորդների դյուրահավատությանը։ Նա ասել է, որ «միլանյան այդ բոլոր բուրժուական խոզերին դուր է գալիս միայն կղկղանքը»[2]։

Մանձոնիի հետ աշխատած գեղանկարիչ Ագոստինո Բոնալումիի հավաստիացմամբ, բանկաների մեջ իրականում սովորական գիպս էր։ Այնուամենայնիվ, չնայած բանկաներից շատերը պայթել են, դրանց տերերից ոչ մեկը չէր հայտարարել «խաբեության» մասին[2]։

ԳրականությունԽմբագրել

  • Germano Celant, Piero Manzoni, New York 1972
  • Freddy Battino and Luca Palazzoli, Piero Manzoni: Catalogue raisonné, Milan 1991, pp. 123–8, 472-5, catalogue no. 1053/4, reproduced p. 472
  • Piero Manzoni, exhibition catalogue, Serpentine Gallery, London 1998, reproduced pp. 201–6 in colour

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.tate.org.uk/art/artworks/manzoni-artists-shit-t07667
  2. 2,0 2,1 2,2 Օուեն Ռիչարդ։ «Պարզվել է, որ «Գեղանկարչի կղկղանք» գիպս է»։ InoPressa.ru