Մենաշնորհ

(Վերահղված է Մոնոպոլիաից)

Մենաշնորհման կամ մոնոպոլիայի իրադրության մեջ, կազմակերպությունը գործում է առանց նշանակալի մրցակիցների (թողարկում արտադրանքներ կամ առաջարկում ծառայություններ, որոնք չունեն փոխարինիչներ) առկայության պայմաններում։ Մենաշնորհի դեպքում շուկայում գործում է մեկ վաճառող. դա կարող է լինել ինչպես պետական մենաշնորհ, այնպես էլ մանսավոր մենաշնորհ՝ կարգավորվող կամ չկարգավորվող։ Մենաշնորհը, գերիշխելով տնտեսության որոշակի ճյուղերում և կենտրոնացնելով արտադրվող ապրանքների զգալի մասը, շուկայում սահմանում է բարձր գին, որը զգալիորեն գերազանցում է արտադրության համար աշխատանքային և նյութական նորմալ ծախսումները։ Մենաշնորհը ձգտում է սահմանափակել ապրանքների թողարկումը և առաջարկում ապրանքների պակասորդ, այնքան որ պահանջարկը գերազանցի առաջարկին։ Այս դեպքում մենաշնորհի եկամուտը կազմում է ապրանքի արժեքի և արհեստականորեն բարձրացված գնի միջև տարբերությունը։ Այսպես, մենաշնորհի եկամտին է միանում գնորդների նորմալ եկամտի մի մասը։

Մոնոպոլիա բառն առաջացել է հունարեն 2 բառերից, նշանակում է մեկ վաճառող։

Մենաշնորհային շուկայում պահանջարկի օրենքը չի գործում։ Մրցակցային մակարդակը գերազանցող մոնոպոլ գներն ու շահույթը ուղղակի հակասում են սպառողների շահերին։ Այն իջեցնում է բնակչության կենսամակարդակը, քանի որ սպառողը ստիպված վճարում է բարձր գին, կրճատելով իր մյուս ծախսերը, իջեցնում է ապրանքների գները։ Այն նվազեցնում է արտադրության տնտեսական արդյունավետությունը, քանի որ մոնոպոլիաները չեն հոգում ծախսերի տնտեսման մասին և դրանց դիմաց վճարում են սպառողները։ Մոնոպոլ գինը շուկայական գնի հատուկ տեսակ է, որը սահմանվում է հավասարակշռված գնից բարձր կամ ցածր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով ստանալ մոնոպոլ շահույթ։ Գնորդը նույնպես կարող է ունենալ միակը լինելու իշխանություն, այն անվանում են մոնոպսոնիա։

Մենաշնորհի առաջացման պատճառներըԽմբագրել

Գոյություն ունի մենաշնորհի առաջացման 3 պատճառ.

  1. ծախսերը հասնում են նվազագույնի այն ժամանակ, երբ արտադրանքի թողարկումը կատարվում է միայն 1 ֆիրմայի կողմից,
  2. մոնոպոոլիստը տիրում և վերահսկում է հումքի որոշակի աղբյուրների և տեխնիկական գիտելիքների,
  3. պետությունը որևէ 1 ֆիրմայի կարող է վերապահել մոնոպոլ իրավունքներ։

Մենաշնորհի տեսակներըԽմբագրել

  • բնական մենաշնորհ
  • մաքուր մենաշնորհ, որը լինում է կարգավորվող և չկարգավորվող։
  • իրավիճակային մենաշնորհ
  • լեգալ կամ իրավական մենաշնորհ

ԳրականությունԽմբագրել

  • Կ.Ներսիսյան «Մրցակցություն և մենաշնորհ», Եր. 2009.